Կազմակերպություններ |
Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Ստորև ներկայացված է Հայոց ցեղասպանությունը ճանաչած կազմակերպությունների համառոտ ցանկը:
- Էլլի Վիզլ հումանիտար կազմակերպություն-9 ապրիլի, 2007
- Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիա, Ստամբուլի մասնաճյուղ-24 ապրիլի, 2006
- Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի պատրաստած զեկույցը
TARC-ի համար-10 փետրվարի, 2003
- YMCA-ի Եվրոպական դաշինք-20 հուլիսի, 2002
- Եվրոպական խորհուրդ, Պառլամենտական ասամբլեա, հռչակագիր-24 ապրիլի, 2001
- Մարդու իրավունքների լիգա-16 մայիսի, 1998
- Եվրոպական խորհուրդ, Պառլամենտական ասամբլեա, հռչակագիր-24 ապրիլի, 1998
- Ցեղասպանագետների ասոցիացիա-13 հունիսի, 1997
- Քուրդիստանի պառլամենտ Դերվեյի Վելաթ-24 ապրիլի, 1996
- Ամերիկայի հրեական համայնքների միություն-7 նոյեմբերի, 1989
- Ժողովուրդների մշտական դատարան, դատարանի որոշում-16 ապրիլի, 1984
- Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ-10 օգոստոսի, 1983
- ՄԱԿ-ի` փոքրամասնությունների պաշտպանության և խտրականությունների
կանխարգելման ենթահանձնաժողով-2 հուլիսի, 1985
- ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների հանձնաժողովի զեկույց-28, մայիսի, 1948
- ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշում-9 դեկտեմբեր, 1948
|
|
ՎԻՐՏՈՒԱԼ ԹԱՆԳԱՐԱՆ |
|
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ |
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
Անի պլազա, Անի սրահ
Երևան, մարտի 22-23
|
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ |
2012թ. ապրիլի 23-ին Հայ գրքի տպագրության 500-ամյակի և Երևանը որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ ՀՑԹԻ կներկայացնի «Գիրքը որպես ցեղասպանության վկա» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրություն: Այն ներառելու է Հայոց ցեղասպանությանն առնչվող ավելի քան 300 հազվագյուտ հնատիպ գրքեր և այլ սկզբնաղբյուրներ:
|
ԶՄՅՈՒՌՆԻԱՅԻ ԱՂԵՏԸ - 90 |
2012 թ. սեպտեմբերին ՀՑԹԻ ներկայացնում է ժամանակավոր ցուցադրություն` նվիրված Զմյուռնիայի աղետի 90-ամյակին: 1922թ. սեպտեմբերին փոքրասիական խոշոր նավահանգիստ Զմյուռնիայի հրդեհումը քեմալականների կողմից հանդիսացավ Հայոց ցեղասպանության վերջին դրվագներից մեկը:
|
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԵՍ |
|
ՀԻՇԻ՛Ր |
Լևոն Աղաբաբյան, ծնվել է 1887-ին Բաղեշում: Ավարտել է Սանասարյան վարժարանը: 1908-14թթ. Քութահիայի և Ակշեհիրի ազգային վարժարաններում ուսուցիչ, ապա տնօրեն: Մաթեմատիկայի ուցուցիչ: Քութահիայում անհատական դպրոց է բացում, որն աշխատում է երեք տարի: Եղել է «Ազատամարտի» խմբագիրը: Հայոց ցեղասպանության զոհ:
|
ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ |
|
|