Աշխատանքային ժամերը
Երեքշաբթի-կիրակի, 11.00-17.00
Ազատ օր, երկուշաբթի
Թանգարանը փակ է պաշտոնական ոչ-աշխատանքային օրերին: (դեկտեմբերի 30, 31, հունվարի 1, 2, 3, 6, մարտի 8, մայիսի 1, 9, 28, հուլիսի 5, սեպտեմբերի 21)
Ապրիլի 24-ին թանգարանի աշխատանքային ժամերը երկարաձգվում են:
Մուտք
Մուտքն անվճար է, բայց նվիրատվությունները ողջունվում են:
Նվիրատվություններ
Թանգարանի նախասրահում տեղադրված է դրամարկղ:
Նվիրատվությունները կարող են արվել ինչպես անձամբ, այնպես էլ անանուն ուղարկվել ՀՑԹԻ-ի Բարեկամների Հիմնադրամի գործադիր տնօրեն Սուրեն Մանուկյանին: Խնդրում ենք նշել Ձեր անունը և հասցեն, եթե ցանկանում եք ստանալ ստացական Ձեր կողմից կատարված նվիրատվության համար: Մեր աշխատանքն ամբողջովին թափանցիկ է և մենք հաշվետու ենք բոլոր նվիրատվությունների համար: Յուրաքանչյուր տարի թանգարանը հրատարակելու է ամբողջական հաշվետվություն:
Գրախանութ
Թանգարանի ներսում գործում է գրախանութ, որը բաց է թանգարանի աշխատանքային ժամերին:
Կայանում
Մեքենաների կայանումը թանգարանի հարակից տարածքում ազատ է և անվճար:.
Ինչպես հասնել
Հետիոտն`
Մարզահամերգային համալիրից կամ Աթենքի փողոցից` 15-20 րոպե քայլելով:
Ավտոմեքենայով`
Հրազդան մարզադաշտից դեպի աջ` Աթենքի փողոցով: Ճանապարհի աջ կողմում երևում է ցուցանակը, որը կուղղորդի Ձեզ:
Թանգարանի կանոնները
Թանգարանում խստիվ արգելվում է ուտել, խմել, ծխել:
Թանգարանում չի թույլատրվում լուսանկարել և տեսագրել, խոսել հեռախոսով: