Առաքելություն |
|
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը (ՀՑԹԻ) շահույթ չհետապնդող կազմակերպություն է` հիմնված Երևանում (Հայաստանի Հանրապետություն):
Թանգարան-ինստիտուտի առաքելությունն է` 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը վերաբերող հիմնախնդիրների ակադեմիական, գիտական հետազոտությունը և վերլուծությունը, ինչպես նաև` տեքստային և վիզուալ նյութի ցուցադրության և այլ միջոցներով իր նպաստը բերել ցեղասպանության և քսենոֆոբիայի դեմ միջազգային հանրության պայքարին:
Մեր նպատակներն են.
- Նախաձեռնել մինչև ցեղասպանությունը և ցեղասպանության տարիներին Օսմանյան կայսրությունում արևմտահայերի կյանքին վերաբերող ֆոտոնյութի, փաստաթղթերի և այլ վավերագրերի հավաքում, ուսումնասիրություն և ներկայացում:
- Զարգացնել արդյունավետ համագործակցություն ամբողջ աշխարհում ցեղասպանության, հատկապես Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում ներգրավված կազմակերպությունների և անձանց հետ:
- Ստեղծել և զարգացնել Հայաստանի Հանրապետությունում ցեղասպանագիտության գիտական դպրոց:
- Բարձրացնել միջազգային հանրության իրազեկությունը «մարդկության դեմ իրագործված հանցագործություն» բնորոշում ստացած` 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին:
- Պահպանել և բարեկարգել ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը և դրան հարողԾիծեռնակաբերդի զբոսայգին:
|
|
ՎԻՐՏՈՒԱԼ ԹԱՆԳԱՐԱՆ |
|
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ |
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
Անի պլազա, Անի սրահ
Երևան, մարտի 22-23
|
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ |
2012թ. ապրիլի 23-ին Հայ գրքի տպագրության 500-ամյակի և Երևանը որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ ՀՑԹԻ կներկայացնի «Գիրքը որպես ցեղասպանության վկա» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրություն: Այն ներառելու է Հայոց ցեղասպանությանն առնչվող ավելի քան 300 հազվագյուտ հնատիպ գրքեր և այլ սկզբնաղբյուրներ:
|
ԶՄՅՈՒՌՆԻԱՅԻ ԱՂԵՏԸ - 90 |
2012 թ. սեպտեմբերին ՀՑԹԻ ներկայացնում է ժամանակավոր ցուցադրություն` նվիրված Զմյուռնիայի աղետի 90-ամյակին: 1922թ. սեպտեմբերին փոքրասիական խոշոր նավահանգիստ Զմյուռնիայի հրդեհումը քեմալականների կողմից հանդիսացավ Հայոց ցեղասպանության վերջին դրվագներից մեկը:
|
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԵՍ |
|
ՀԻՇԻ՛Ր |
Լևոն Աղաբաբյան, ծնվել է 1887-ին Բաղեշում: Ավարտել է Սանասարյան վարժարանը: 1908-14թթ. Քութահիայի և Ակշեհիրի ազգային վարժարաններում ուսուցիչ, ապա տնօրեն: Մաթեմատիկայի ուցուցիչ: Քութահիայում անհատական դպրոց է բացում, որն աշխատում է երեք տարի: Եղել է «Ազատամարտի» խմբագիրը: Հայոց ցեղասպանության զոհ:
|
ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ |
|
|