Home Map E-mail
 
Eng  |  Հայ |  Türk  |  Рус  

Հիմնական էջ
Գլխավոր
Պատվիրակություններ
Կայքի քարտեզ
Հետադարձ կապ
Կապ մեզ հետ
Հղումներ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց Եղեռնը
Ժամանակագրություն
Լուսանկարներ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վկայություններ
Ականատեսներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Մամլո հաղորդագրություն
Էլ.թերթ
Հարցազրույցներ
Նորություններ
Գիտաժողովներ
Միջոցառումներ ՀՑԹԻ-ում
Լեմկինի կրթաթոշակ նոր
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Փոփոխվող ցուցադրություն
Օն լայն ցուցադրություն  նոր
Հիշատակի բացիկներ  նոր
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Լուսանկարներ
Հիշատակի օր
ՀՑԹԻ հիմնադրամ
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
National Academy of Sciences of Armenia
Public Radio of Armenia
Armenian News Agency
The Armenian Genocide
Armenian News
Armenian News Agency
ARMEDIA  Information, Analytical Agency
Inhomage
armtown
qahana




Հղումներ


www.armenian-genocide.org/index.htm
Հայկական Ազգային Ինստիտուտի (ANI) ինտերնետային կայքը Հայոց ցեղասպանության ուսումնասիրմանն ու ճանաչմանը նվիրված հզոր կայքերից մեկն է: Այն գիտահետազոտական մեծ կենտրոն է` բաղկացած բազմաթիվ պաշտոնական փաստաթղթերից, այդ թվում` պաշտոնական զեկուցագրեր, մեջբերումներ ԱՄՆ նախագահների ելույթներ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին առնչվող նյութեր, լուսանկարներ, քարտեզներ, ժամանակագրություն, բանաձևեր, մատենագիտություն, ինչպես նաև կրթական ծրագրեր ևն:

Փաստաթղթեր Գերմանիայի պետական արխիվներից:

Կայքը ստեղծվել է` աջակցելու Կրթական Ստանդարտների Վիրջինիայի Բաժանմունքին` պատմության, սոցիոլոգիայի ուսուցիչների համար նախատեսված ուսուցման և կրթական ծրագրերի կազմակերպման գործում: Դասերը և ուսուցման ուղեցույցը ներկայացված են, ինչպես հոլոքոստը, այնպես էլ այլ ցեղասպանությունների հետ համեմատական կոնտեքստում:

Հայոց ցեղասպանությանը (1915-1923) և Սուլթան Աբդուլ Համիդի 1894-1896թթ. կազմակերպած կոտորածներին վերաբերող երկլեզու (պարսկերեն և անգլերեն) ինտերնետային կայք: Այն ներառում է բազմաթիվ պարսկական պաշտոնական և միջազգային այլ փաստաթղթեր, լուսանկարներ, քարտեզներ, տեսաֆիլմեր, լուրեր և հոդվածներ` հրատարակված BBC-ի կողմից, այդ թվում և պարսիկ գրող Սայեդ Մոհամադ Ալի Ջամալզադեի դիտարկումները, մանրամասներ` նախագահ Խաթամիի` Հայոց ցեղասպանության Հուշահամալիր այցի վերաբերյալ:

Հայոց ցեղասպանությանը վերաբերող գրքերի ու հոդվածների մանրակրկիտ ընտրված ցանկ` դրանցից յուրաքանչյուրի համառոտ մեկնաբանությամբ: Կայքը ընդգրկում է սկզբնաղբյուրներ (փաստաթղթեր, լուսանկարներ), Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրություններ, հիմնարար աշխատություններ:

Ժամանակակից հայկական հետազոտությունների և փաստագրման Զորյան Ինստիտուտը գործում է Կանադայում և ԱՄՆ-ում: Հաստատության խնդիրն է «հայ ժողովրդի ներկայիս և ապագա կյանքին առնչվող նյութերի փաստագրմամբ, ուսումնասիրությամբ, տարածմամբ զբաղվող գիտական կենտրոնի գործունեության ապահովումը համաշխարհային պատմության կոնտեքստում»: Ներկայացված են փաստաթղթեր ու գրքեր, որոնք օգտակար են Հայոց ցեղասպանության` ավելի ծավալուն դասընթացներ ծրագրող ուսուցիչների համար: Կայքը ունի նաև 1894-1896թթ կոտորածների և ցեղասպանության ժխտման վերաբերյալ գրականության մատենագիտություն: Տրված է նաև Վաշինգտոնում թուրք դեսպանի հայտարարությունը հերքող գիտական ակնարկ (հավանական հեղինակ` Վահագն Դադրյան):

Հայոց ցեղասպանության վերաբերյալ գործող ռուսալեզու լավագույն ինտերնետային կայքերից մեկը: Ներկայացված է Հայոց ցեղասպանության պատմությունը, հարցին առնչվող լուրեր, քարտեզներ, լուսանկարներ, գրքեր և փաստաթղթեր ռուսերեն լեզվով:


Վիրտուալ թանգարան

Միջազգային գիտաժողով

genocide
2010թ. ապրիլին ՀՑԹԻ-ն կազմակերպում է միջազգային գիտաժողով նվիրված հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին: Ուշադրության կենտրոնում լինելու է հայկական մշակութային ժառանգության ցեղասպանությունը Թուրքիայում:

Ժամանակավոր ցուցադրություն

ner
2010թ. ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը բացում է ժամանակավոր ցուցադրոթյուն «Հայոց ցեղասպանությունը մամուլի առաջին էջերում» խորագրով: Ցուցադրվելու են հազվագյուտ հին օրաթերթեր և ամսագրեր, որոնք իրենց շապիկին և առաջին էջերին անդրադարձել են հայոց ցեղասպանությանը:

Հիշի՛ր

remember
Նաջարյան Զաբել, ծնվել է Խարբերդ քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), Հայոց ցեղասպանության զոհ:

Լեմկինի կրթաթոշակ   նոր

Lemkin
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հեռ.: (374 10) 39 09 81
Ֆաքս: (374 10) 39 10 41
    2007-2010 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     էլ-փոստ: info@genocide-museum.am