Home Map E-mail
 
Eng  |  Հայ |  Türk  |  Рус  

Հիմնական էջ
Գլխավոր
Պատվիրակություններ
Կայքի քարտեզ
Հետադարձ կապ
Կապ մեզ հետ
Հղումներ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց Եղեռնը
Ժամանակագրություն
Լուսանկարներ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վկայություններ
Ականատեսներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Մամլո հաղորդագրություն
Էլ.թերթ
Հարցազրույցներ
Նորություններ
Գիտաժողովներ
Միջոցառումներ ՀՑԹԻ-ում
Լեմկինի կրթաթոշակ նոր
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Փոփոխվող ցուցադրություն
Օն լայն ցուցադրություն  նոր
Հիշատակի բացիկներ  նոր
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
Գրադարան
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Լուսանկարներ
Հիշատակի օր
ՀՑԹԻ հիմնադրամ
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
National Academy of Sciences of Armenia
Public Radio of Armenia
Armenian News Agency
The Armenian Genocide
Armenian News
Armenian News Agency
ARMEDIA  Information, Analytical Agency
Inhomage
armtown
qahana




Նորություններ

Լեհաստանի Արտաքին գործերի նախարարը Ծիծեռնակաբերդում

14.07.2010





Լեհաստանի Արտքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկիի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև Լեհաստանից ժամանած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ հյուրերը ծանոթացան թանգարանային ցուցադրությանը և Ռադոսլավ Սիկորսկին գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում: Ռադոսլավ Սիկորսկին եղևնի տնկեց Հիշողության պուրակում:





Իսրայելի Մարդու իրավունքերի պաշտպանն այցելեց Ծիծեռնակաբերդ

13.07.2010



Իսրայելի Մարդու իրավունների պաշտպան, վերահսկողական պալատի նախագահ, դատավոր Միխա Լինդենշտրաուսի գլխավորած պատվիրակությունն ունեցավ մասնավոր այց Ծիծեռնակաբերդ`Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
Այնուհետև պատվիրակությունն եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ հյուրերը ծանոթացան թանգարանային ցուցադրությանը:





«Օրորոցայինը փրկում է երեխային թուրքից».
մի երեխայի կյանքի պատմություն

13.07.2010

Հայոց ցեղասպանության ողբերգական դրվագներից մեկը տասնյակ հազարավոր հայ երեխաների ու կանանց բռնի իսլամացումն ու թրքացումն էր: Այս պարագայում չնայած նրանք վերապրելու հնարավորություն ստացան, բայց հայտնվելով մահմեդական միջավայրում, հատկապես, մանկահասակ երեխաները շատ արագ կորցրեցին իրենց ինքնությունը: 1920-ականներին Ազգերի լիգայի և տարբեր կազմակերպությունների ու անհատների ջանքերով հնարավոր եղավ նրանց մի մասին ազատել գերությունից, իսկ շատ քչերին հաջողվեց վերագտնել իրենց ծնողներին: Որբահավաք այս գործի նվիրյալներից շատերը զոհվեցին այդ երեխաներին ապաստան տված իսլամադավան ծնողների ձեռքով: Ամերիկյան Կարմիր խաչի պարբերական հրապարակումներից մեկի առաջին էջին զետեղված այս չափազանց հուզիչ պատմությունը, երբ հայ մայրը կարողացել էր օրորոցային երգելով գրավել իր կորուսյալ զավակի ուշադրությունը և դրանով ապացուցել նրա հայ և իր զավակը լինելու փաստը:

Հրապարակումը ներկայացվում է ամբողջությամբ, առանց կրճատումների:



ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինտոնն այցելեց Մեծ Եղեռնի հուշահամալիր

05.07.2010

Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտոնական պատվիրակությունը Պետքարտուղար Հիլարի Քլինտոնի գլխավորությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ: ԱՄՆ Պետքարտուղարը ծաղկեպսակ դրեց «Հավերժական կրակի» մոտ` մեկ րոպե լռությամբ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը Պետքարտուղարին ներկայացրեց Մեծ Եղեռնի հուշահամալիրի կառուցման պատմությունը` անդրադառնալով նաև հայերի դեմ իրագործված ցեղասպանությանը, Միացյալ Նահանգների, ամերիկյան ժողովրդի մարդասիրական արձագանքին և նրանց կողմից ցեղասպանության զոհերին անգնահատելի աջակցություն ցուցաբերելուն:

Այցի ընթացքում ԱՄՆ Պետքարտուղարը հետաքրքրվեց նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում արցախյան ինքնապաշտպանական մարտերի ժամանակ զոհված ազատամարտիկների գերեզմանների առկայությամբ: Ամերիկյան պատվիրակությունը տեղեկացվեց, որ հայ ազգային ինքնագիտակցության մեջ Արցախյան պատերազմն ընկալվեց որպես ցեղասպանության շարունակություն, որի առաջին զոհերը թաղվեցին հենց Ծիծեռնակաբերդում:



ՀՑԹԻ ջանքերով հայտնաբերվել են Հայոց ցեղասպանությանը վերաբերվող նոր լուսանկարներ

01.07.2010

Հայոց ցեղասպանությանն առնչվող բնօրինակ լուսանկարների հավաքածուն հարստացավ նոր հայտնաբերված օրինակներով: Դրանք արտացոլում են Վանի, Երզնկայի (այժմ Երզինքան) և Խնուսի շրջանում իրականացված սարսափելի ջարդերի տեսարաններն ու հետքերը: Այս լուսանկարները զետեղված են եղել Հայոց ցեղասպանությունը վերապրածի ձեռագիր հուշագրության մեջ: Լուսանկարների հակառակ կողմում առկա են ականատեսի վկայությամբ արված բացատրագիր տեքսեր: Լուսանկարներում պատկերված զոհերի մարմինների դիրքը և ձյունը ցույց են տալիս, որ լուսանկարներն արվել են 1915-1916 թթ., երբ ռուսական զորքերն առաջխաղացում ունեին 1915 թ. Հայոց ցեղասպանության ժամանակ, և որոշ ռուս ռազմական լուսանկարիչներ և հայ թղթակիցներ լուսանկարեցին այդ տեսարանները:



Ջորջթաունի Հայ որբերի ագարակատունը` պատմամշակութային կառույց

30.06.2010

Հայոց ցեղասպանության տարիներին որբացած 138 հայ երեխաներ 1923-1927 թթ. ընթացքում §Հայ օգնության ընկերության» կողմից տեղափոխվեցին Կանադա, ուր ապաստան գտան Ջորջթաունում գտնվող մի ագարակատանը:

Տորոնտոյի «Հայ ազգային հանձնախմբի» ջանքերի շնորհիվ 2010թ. հունիսի 26-ին տեղի ունեցավ այս ագարակատան պատին հատուկ ցուցատախտակի բացման հանդիսավոր արարողությունը` Արամ I կաթողիկոսի ներկայությամբ:

Հալթոն Հիլսում գտնվող հայկական գյուղական դպրոցը, ինչպես այն հայտնի էր այն ժամանակ, մեծ դերակատարում է ունեցել 1920-ական թվականներին` 109 հայ որբ տղաների և 2 աղջիկներ կյանքում, որոնց համար Ջորջթաունը դարձավ իրենց առաջին կանադական տունը:



Հայկական Կարմիր խաչը - 100

26.06.2010

Հայ Կարմիր խաչը իր գործունեությունը սկսեց 20-րդ դարի առաջին տասնամյակում` դառնալով հայ իրականության մեջ գործող կանանց առաջին կազմակերպությունը: Այն հսկայական և նշանակալի դեր ունեցավ հայ ժողովրդի համար ճակատագրական ու ողբերգական տարիներին:

1904թ., երբ Հ. Յ. Դաշնակցությունն իր ողջ միջոցները ներդրեց Սասունի ապստամբությունը կազմակերպելու համար, ԱՄՆ-ում սկսվեց հայ կանանց քաղաքական ակտիվացումը: Հետզհետե կանանց խմբերը ներգրավվեեցին ԱՄՆ քաղաքներում գործող ՀՅԴ կոմիտեներում:




Ավստրիայի եվրոպական ու միջազգային հարցերի դաշնային նախարար Միխայել Շպինդելեգերի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ

26.06.2010

Ավստրիայի եվրոպական ու միջազգային հարցերի դաշնային նախարար Միխայել Շպինդելեգերի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:

Այնուհետև Միխայել Շպինդելեգերի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացան ցուցադրությանը: Միխայել Շպինդելեգերը գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում և Հիշողության պուրակում եղևնի տնկեց` ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի:



Արևմտահայ երաժշտարվեստը Մեծ եղեռնից առաջ

23.06.2010

19-րդ դարի սկզբին Օսմանյան բազմատարր հասարակության մեջ դեռևս չէր ձևավորվել երաժշտական-համերգային կանոնակարգված կյանք, չկային արհեստավարժ երգահաններ ու կատարողներ: Երաժշտական բնագավառում տիրապետողը ժողովրդական ու գուսանական բանավոր ավանդվող երաժշտությունն էր:

Արևմտահայ իրականության մեջ առաջին երաժշտական խմբերը ձևավորվել են 19-րդ դարի սկզբին կոմպոզիտոր ու դիրիժոր Կարապետ Փափազյանի ջանքերով, ով Կ.Պոլսում հայ առաջին թատերական նվագախմբի կազմակերպիչն ու ղեկավարն էր: Նրա ներդրումն ու հռչակն այնքան մեծ էր Կ.Պոլսի երաժշտական կյանքում, որ անգամ հրավերներ էր ստանում եվրոպական ներկայացումների ժամանակ եվրոպացի երաժիշտներից կազմված նվագախմբերը ղեկավարելու համար: Փափազյանի գործունեության շնորհիվ զգալիորեն բարձրանում է երաժշտության դերն օսմանյան և հատկապես արևմտահայ հասարակության մեջ:



Ֆրանսիացի պատգամավորներն այցելեցին Ծիծեռնակաբերդ

11.06.2010

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորական պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղիկներ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:

Պատգամավորների պատվիրակությունը եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ հյուրերը ծանոթացան թանգարանային ցուցադրությանը:



Իտալիայի պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց

05.06.2010

Իտալիայի Միլանի նահանգային խորհրդի նախագահ Բրունո Դապեյի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:

Միլանի նահանգային խորհրդի պատվիրակությունը եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ պարոն Բրունո Դապեյը գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում: Պարոն Դապեյը Հիշողության պուրակում եղևնի տնկեց` ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի:



Արգենտինայի արտաքին գործերի նախարար Խորխե Տայանայի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ

21.05.2010

Արգենտինայի արտաքին գործերի նախարար Խորխե Տայանայի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:

Այնուհետև Խորխե Տայանայի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացան ցուցադրությանը: Խորխե Տայանան գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում, որում ասվում է. «Խորապես խոնարհվում եմ Մեծ եղեռնի զոհերի հիշատակի առաջ»: Հիշողության պուրակում Խորխե Տայանան եղևնի տնկեց` ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի:



Հունական համայնքը հարգանքի տուրք է մատուցում

19.05.2010

Պոնտոսի հույների ցեղասպանության տարելիցի կապակցությամբ այսօր Հայաստանում հունական համայնքը՝ ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոանիս Կարինթիոսի գլխավորությամբ, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ դնելով անմար կրակի մոտ: Այնուհետև դեսպան Իոանիս Կարինթիոսը այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան:

1916-1923 թթ. Պոնտոսում բնակվող 700 հազ. հույների նկատմամբ թուրքերի իրագործած ոճիրին զոհ է գնացել շուրջ 353 հազարը, մյուս մասը գաղթել է Հունաստան, Հայաստան և այլ երկրներ:





Օդաչու-տիեզերագնաց, ԽՍՀՄ կրկնակի հերոս Ալեքսեյ Լեոնովի գլխավորած պատվիրակության այցը Ծիծեռնակաբերդ

19.05.2010

Օդաչու-տիեզերագնաց, ԽՍՀՄ կրկնակի հերոս Ալեքսեյ Լեոնովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին նաև տիեզերագնացներ Վիկտոր Գոռբատկոն, Վլադիմիր Լյախովը այցելեցին Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացան ցուցադրությանը: Ալեքսեյ Լեոնովը գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում, որում ասվում է. «Ոչ մի գազան չի կարող հորինել ավելի սարսափելի հանցագործություն, քան թուրքական կառավարության` հնագույն ժողովրդի դեմ իրականացրած ցեղասպանությունը: Դա սկիզբն էր երկրագնդի տարբեր վայրերում իրագործված, միմյանց հաջորդած հանցագործությունների: Քանի դեռ ողջ է մարդկությունը, դա պետք է դատապարտվի բոլոր երկրներում` անկախ ղեկավար անձանցից և պետք է տրվի իրավական գնահատական` որպես մարդկության դեմ իրագործված սարսափելի հանցագործություն»: Հյուրերը հիշողության պուրակում եղևնի տնկեցին` ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի:



Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ

18.05.2010

Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:

Այնուհետև Յան Ֆիշերի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացան ցուցադրությանը: Յան Ֆիշերը գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում, որում ասվում է. «Խորապես տպավորված եմ այն ամենով, ինչ տեսա թանգարանում և նրանով, ինչ տեղի է ունեցել 20-րդ դարի սկզբին: Մենք երբեք չպետք է մոռանանք դա»: Հիշողության պուրակում Յան Ֆիշերը եղևնի տնկեց` ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի:





Ալեքս Հինթոնի և Սարգիս Շահինյանի հանրային դասախությունը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում

15.05.2010

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ հանրային դասախոսություն Ալեքս Հինթոնի և Սարգիս Շահինյանի մասնակցությամբ: Սարգիս Շահինյանը` Շվեյցարիա-Հայաստան միության նախագահը, ով Շվեյցարիայում 2004 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման և նրա ժխտումը քրեորեն պատժելի դարձնելու նախաձեռնության հեղինակներից է, իր խոսքում անդրադարձավ հայ-թուրքական արձանագրությունների շուրջ հնարավոր զարգացումներին:

Երկրորդ բանախոսը` Նյուարքի Ռութգերսի համալսարանի Ցեղասպանագիտության և Մարդու իրավունքների ուսումնասիրման կենտրոնի գործադիր տնօրեն, Մարդաբանության ու Միջազգային հարաբերությունների պրոֆեսոր և Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության առաջին փոխնախագահ Ալեքս Հինթոնն իր զեկույցում անդրադարձավ ցեղասպանություն իրականացնողների շարժառիթներին:



«Ցեղասպանությունն ուսումնասիրողների միջազգային ասոցիացիան» և «Suisse Armenie» ընկերակցությունը ստացան ՀՀ նախագահի մրցանակ

13.05.2010

Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում տեղի ունեցավ «Պողոսյան» հիմնադրամի կողմից հովանավորվող Հանրապետության Նախագահի 2009թ. մրցանակների շնորհման հանդիսավոր արարողությունը:

Նախագահի հրամանագրով 2009 թվականի Հայոց ցեղասպանության գիտական հիմնավորման և դրա ժխտմանը հակազդելու նախաձեռնությունների համար մրցանակ է շնորհվել «Ցեղասպանությունն ուսումնասիրողների միջազգային ասոցիացիային» (նախագահ Վիլյամ Շաբաս, Իռլանդիա) և Շվեյցարիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման գործընթացը նախաձեռնելու և դրա ժխտումը քրեորեն հետապնդելի դարձնելու գործում ունեցած ավանդի համար «Suisse Armènie» ընկերակցությանը (նախագահ Սարգիս Շահինյան, Շվեյցարիա):



Ատամնաբույժների միջազգային ընկերության պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ

01.05.2010

Աշխարհի շուրջ 100 երկրներից Հայաստան եկած Ատամնաբույժների միջազգային ընկերության պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:

Այնուհետև պատվիրակությունը շրջայց կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանում` ծանոթանալով ցուցադրությանը: Հյուրերը գրառում կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում:





Հիշատակի և ոգեկոչման արարողություններ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

24.04.2010

Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը: Ամեն տարի, ապրիլի 24-ին, հարյուր հազարավոր Հայաստանից և սփյուռքից, ինչպես նաև արտասահմանյան դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II, խորհրդարանի և կառավարության անդամները, առաջին այցելուների շարքերում էին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II-ը կատարեց հոգեհանգստյան արարողություն Հայոց ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության համար:


Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրման 15-ամյակը

23.04.2010

Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրման 15-ամյակը: 1995թ. ապրիլին բացվեց թանգարանի մշտական ցուցադրությունը: Թանգարանի տասնհինգամյա գործունեությունն ուղղվել է Հայոց ցեղասպանության մասին իրազեկության բարձրացմանը, ինչն էլ իր հերթին մեծապես նպաստում է ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացին: Այս տարիների ընթացքում թանգարանը շարունակում է իր առաքելությունը, այն է` Հայոց ցեղասպանության հիմնախնդիրների գիտական հետազոտություն ու թանգարանային մշտական և ժամանակավոր ցուցադրությունների միջոցով ցեղասպանության պատմության ներկայացումը հայ և օտար հանրությանը:



Սարգիս Թորոսյան. Դարդանելի հայ հերոսը

23.04.2010

Կապիտան Սարգիս Թորոսյանը ծնվել է 1891 թ. Էվերեկ քաղաքում (հայաշատ բնակավայր Անգորայի նահանգի Կեսարիա գավառում): Ավարտելով տեղի հայկական թեմական դպրոցը` նա մանկուց զինվոր դառնալու մեծ ցանկություն է ունեցել, մի բան, որն Օսմանյան կայսրությունում խստիվ արգելված էր քրիստոնյաների համար` մինչև 1908թ. սահմանադրությունը: Դպրոցն ավարտելով` Սարգիս Թորոսյանն ընդունվում է Ադրիանապոլսի Պետական Քոլեջը, որտեղ ընկերանում է Մուհարրեմ անունով արաբ մի ուսանողի հետ, ով օսմանյան բանակի գեներալի որդի էր: Սարգիսի և Մուհարրեմի ընկերությունը շուտով վերաճում է բարեկամության, որի արդյունքում վերջինիս հայրը` ազդեցիկ Փաշան, կազմակերպում է երկու տղաների ընդունելությունը ռազմական քոլեջ: Փաշայի պալատ մի քանի այցերից հետո` Սարգսի և Մուհարրեմի քրոջ` Ջամիլեի միջև սիրավեպ է սկսվում:

Ավարտելով քոլեջը` 1914թ. Սարգիսն ստանում է հրետանային լեյտենանտի կոչում և երեք ամսով գործուղվում Գերմանիա: Թուրքիայի` պատերազմի մեջ մտնելուց առաջ Սարգիսը նշանակվում է Էրտողրուլ ֆորտի հրամանատար, որը պաշտպանում էր Դարդանելի մուտքը, իսկ Մուհարրեմը` Դարդանելի պաշտպանական ամրությունների հրամանատար, գեներալ Ջևադ փաշայի քարտուղար:


ՀՑԹԻ-ը հայտնաբերել է Հայոց ցեղասպանությանն առնչվող անհայտ նոր լուսանկարներ

23.04.2010

Բոլորովին վերջերս ՀՑԹԻ հավաքչական աշխատանքները պսակվեցին Հայոց ցեղասպանությանն առնչվող նոր լուսանկարների հայտնաբերմամբ: Դրանցից մեկը գտնվեց Հայաստանի ազգային արխիվում պահվող ձեռագիր հուշագրության մեջ: Այն պատկերում է Ռաս ուլ-Այնի հայ տարագիրների համակենտրոնացման ճամբարը Սիրիական անապատում: Այն թվագրվում է 1915 կամ 1916 թթ. և դատելով լուսանկարի բովանդակությունից, թերևս, արվել է գաղտնի կերպով և անձը, ով արել է այդ լուսանկարը, չի ցանկացել բացահայտել լուսանկարելու իր գործողությունը: Լուսանկարում պարզորոշ կերպով երևում են Ռաս ուլ-Այնի ճամբարում հաստատված հայ տարագիրների վրաններն ու ինչքը: Լուսանկարի ներքևի հատվածում առկա է հետևյալ մակագրությունը. «Հայ տարագիրներու կարաւան մը Ռաս-իւլ-Այնի մօտ»:



Ծիծեռնակաբերդի Հիշողության պուրակում տնկվեց 95 ծառ

22.04.2010

1915 թ. Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ կազմակերպվեց ծառատունկ ՀՑԹԻ Հիշողության պուրակում: Արևմտյան Հայաստանից բերված 95 տնկիները խորհրդանշական շունչ հաղորդեցին պուրակին:

Նրանք, ովքեր մասնակցեցին ծառատունկին, ծառերի վրա ամրացրեցին ժապավեններ “Ես հիշում եմ” գրությամբ: Ծառատունկին մասնակցեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ինչպես նաև Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:


Հայոց ցեղասպանությունն արտասահմանյան մամուլի առաջին էջերին

22.04.2010

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարանում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանությունն արտասահմանյան մամուլի առաջին էջերին» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը: Ցուցադրության մեջ ներառնված են 19-21-րդ դդ. ռուսական, ամերիկյան, իտալական, ֆրանսիական, բրիտանական շուրջ 70 պարբերականների բնօրինակները, որոնց առաջին էջերին անդրադարձ է եղել հայկական կոտորածներին ու Հայկական հարցին:

Ցուցարության կազմակերպմանն աջակցել է կիպրահայ բարերար Տիգրան Քալայջյանը, ում հատկացված միջոցներով թանգարանի գիտական ֆոնդերում ստեղծվել է Պետրոս և Արամ Քալայջյանների անվանական հավաքածու: Ցուցադրության մեջ ներառնվել են նաև Ամերիկայի հայկական գրադարան-թանգարանի տրամադրված նյութերը:





Միջազգային գիտաժողով մշակութային ցեղասպանություն թեմայով

21.04.2010

2010 թ. ապրիլի 20-ին ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Երևանում տեղի ունեցավ մշակութային ցեղասպանություն թեմայով միջազգային գիտաժողով:

Գիտաժողովին հնչեցված զեկույցները ներկայացրեցին օսմանյան և հանրապետական վարչակարգերի կողմից Արևմտյան Հայաստանում և կայսրության այլ հայաբնակ տարածքներում հայկական մշակութային ժառանգության դեմ իրագործված մշակութային ցեղասպանության տարբեր դրսևորումներ, ինչպես նաև փորձեցին հստակ իրավա-քաղաքական գնահատական տալ երևույթին:



ՀՑԹԻ կայքէջում գրանցվել է 300.000 այցելու

19.04.2010

2008թ.-ին հիմնվելուց հետո, 2010թ.-ի ապրիլի 19-ին, Հայոց ցեղասպանության թանգարանի կայքէջ է այցելել 300.000-րդ այցելուն, որը, խորհրդանշական պատահականությամբ, ազգությամբ թուրք է: Կարճ ժամանակահատվածում ՀՑԹԻ կայքէջը դարձել է Հայոց Ցեղասպանության վերաբերյալ տարբեր վիզուալ և տեքստային նյութերը շրջանառության մեջ դնելու և դրանց ուսումնասիրության ամենակարևոր տեղեկատվական աղբյուրներից մեկը: Ամենաշատ հաճախումները գրանցվում են ԱՄՆ-ից և Թուրքիայից:

ՀՑԹԻ կայքէջի հիմնական առաքելությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ նորահայտ տեղեկատվության տարածումն է: 2008 աշնանը ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո անցկացված մրցույթում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքէջն արժանացավ մրցույթի գլխավոր մրցանակին, ինչպես նաև` անվանակարգային «էլ. գիտություն» անվանակարգում գլխավոր մրցանակին: Ապագայում ՀՑԹԻ-ն ծրագրում է ընդլայնել իր էլեկտրոնային տեղեկատվական ընդգրկումները` ավելացնելով նոր էջեր, հարստացնելով բովանդակությունը, մասնավորապես, շեշտադրելով ցեղասպանության ուսուցման նախագծի ուղղությամբ տարվող աշխատանքներին:


Արևմտահայ մանկապարտեզներ

18.04.2010

19-րդ դարում` հատկապես Ազգային սահմանադրության հաստատումով (1863թ.), արևմտահայերը ձեռնամուխ եղան իրենց ազգային ներքին կյանքի կանոնակարգմանն ու զարգացմանը` չնայած գոյություն ունեցող բազմաթիվ խոչընդոտներին ու արգելքներին: Հայտնի է, որ Օսմանյան կայսրությունում հայկական կրթամշակութային հաստատությունների, այդ թվում և մանկապարտեզների կառուցման թույլտվությունը (արտոնագիր) ձեռք է բերվել մեծ դժվարությամբ:

Օսմանյան կայսրությունում առաջին հայկական մանկապարտեզը հիմնադրվել է 1888-1889թթ.` Գատը-Գյուղում (թաղամաս Կ.Պոլսում), Արևելյան Հայաստանից կայսրություն ժամանած մանկավարժուհի Գայանե Մադաքյանի նախաձեռնությամբ: Շուտով վերջինիս համառ ջանքերի շնորհիվ նմանօրինակ բազմաթիվ հաստատություններ հիմնադրվեցին ինչպես Կ.Պոլսի այլ վայրերում, այնպես էլ Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության հայաբնակ մի շարք գավառներում:



ՀՑԹԻ-ը ձեռք է բերել Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի բացառիկ փաստաթղթեր

17.04.2010

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ձեռք է բերել «Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց» կազմակերպության մարդասիրական գործունեությանն առնչվող նորահայտ բացառիկ նյութեր:
1915թ. սեպտեմբերի սկզբներին Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն հեռագրով դիմեց ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին, որում անհրաժեշտ էր համարում ստեղծել հատուկ կոմիտե` դրամահավաք կազմակերպելու և կոտորածներից փրկված հայերին աջակցելու նպատակով միջոցներ հայթայթելու համար:
1915թ. հոկտեմբերի 1-ից կարիքավորների օգտին դրամահավաքի կազմակերպումն իրականացնում էր Հայկական նպաստամատույց հանձնախումբը (Armenian Relief Committee): Մինչ այդ Մերձավոր Արևելքում գործող երկու նմանատիպ կոմիտեները, միավորվելով Հայկական նպաստամատույց հանձնախմբին, ձևավորեցին «Հայ-սիրիական ամերիկյան նպաստամատույց» հանձնախումբը (American Committee for Armenian and Syrian Relief), որը 1919թ. օգոստոսի 6-ի Կոնգրեսի որոշմամբ վերանվանվում է «Մերձավոր Արևելքի Նպաստամատույց» (Near East Relief):



Մեծ Եղեռնի 95-րդ տարելիցի կապակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից իրականացվելիք միջոցառումների շարքը

16.04.2010

ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ՀՀ Սփյուռքի նախարարության հետ համատեղ 2010թ. ապրիլի 20-ին Երևանում կազմակերպում է մշակութային ցեղասպանության հիմնախնդիրներին նվիրված միջազգային գիտաժողով, որի նպատակն է հստակ գնահատականներ տալ Օսմանյան կայսրության և ժամանակակից Թուրքիայի Հանրապետության տարածքում մեր օրերում շարունակվող հայկական մշակութային ժառանգության համատարած ոչնչացման քաղաքականությանը, ինչպես նաև` անդրադառնալ դրա գաղափարական, քաղաքական ու մշակութաբանական հիմնավորումներին և հետևանքներին:

Գիտաժողովին մասնակցելու են մշակութային ցեղասպանության գծով մասնագետ-պատմաբաններ Հայաստանի Հանրապետությունից, Մեծ Բրիտանիայից, Հունգարիայից և Հոլանդիայից:





Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի դասախոսությունները ԱՄՆ Արևելյան ափին

15.04.2010

Ապրիլի 2-12-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված արարողությունների շրջանակում ՀՑԹԻ ներկայիս աշխատանքների վերաբերյալ հրապարակային դասախոսություններով շրջագայել է ԱՄՆ Արևելյան ափով:

Ի մասնավորի` Բոստոնի Սբ. Ջեյմս եկեղեցու տղամարդկանց ակումբի ավելի քան 100 անդամներ ունկնդրել են Հայկ Դեմոյանի դասախոսությունը, ՀՑԹԻ կողմից վերջերս հրատարակված գրքերի շնորհանդեսը տեղի է ունեցել Ուոթերթաունի Հայկական գրադարան-թանգարանում, մեկ այլ դասախոսություն` ՀՑԹԻ գործունեության վերաբերյալ ներկայացվել է Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքի «Զեթ պատկերասրահում», որին մասնակցել են տեղի հայ համայնքի անդամները: 2010թ. ապրիլի 8-ից 10-ը ՀՑԹԻ տնօրենը մասնակցել է նաև «Հայոց ցեղասպանության ուսումնասիրության արդի վիճակը. պատմագրությունը, աղբյուրները և հեռանկարային ուղղությունները» խորագրով աշխատանքային հանդիպմանը, որը տեղի է ունեցել Մասաչուսեթս նահանգի Ուորքեսթեր քաղաքի Քլարկ համալսարանի Սթրեսլերի անվան Հոլոքոստի և ցեղասպանական ուսումնասիրությունների կենտրոնում:


Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆիի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ

08.04.2010

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆիի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև Աբդու Դիուֆիի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացան ցուցադրությանը: Ա. Դիուֆին գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում, որում ասվում է. «Պետք է ապրել ճանաչելով անցյալը և ներկա այս իրավիճակում պետք է կարողանալ դիմադրել մարդկության դեմ կատարվող հանցագործություններին»: Ա. Դիուֆին Հիշողության պուրակում եղևնի տնկեց:



Հայոց ցեղասպանության թեմայով դասախոսություն Լյուբլյանայի «Չանկարև դոմ» մշակութային կենտրոնում

01.04.2010

Մարտի 30-ին Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը հանրային դասախոսությամբ հանդես եկավ Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայի «Չանկարև դոմ» մշակութային կենտրոնում:

Հայոց ցեղասպանության թեմայով դասախոսությանը ներկա էին ավելի քան 100 տեղացիներ և Լյուբլյանայի հայկական համայնքի ներկայացուցիչներ: Այս դասախոսությունը, որը կազմակերպվել էր Սլովենիայում հայկական մշակույթի օրերի շրջանակում, ուղեկցվեց Հայոց ցեղասպանության թեմայով լուսանկարների ցուցադրությամբ:





Ամերիկահայ Մարգարիտ Աճեմյան-Ահներթի «Դռան թակոցը» գրքի շնորհանդեսը

30.03.2010

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Կոմիտասի անվան սրահում տեղի ունեցավ ամերիկահայ Մարգարիտ Աճեմյան-Ահներթի «Դռան թակոցը» գրքի շնորհանդեսը` հեղինակի մասնակցությամբ:

Գրքի հիմքում հեղինակի մոր` 1900թ. Ամասիա քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ) ծնված Եսթեր Միներաճյանի հուշերն են 1915թ. արհավիրքի և դրա պատճառած անլուր տառապանքների մասին: Գիրքն անգլերեն լեզվով լույս է տեսել 2007թ. ԱՄՆ-ում` հեղինակին բերելով «Մարդասիրական մրցանակ»: Հեղինակն արժանանացել է նաև 2008թ. Նյու Յորքի Գրքի տոնավաճառի հաղթողի կոչման` «Լավագույն պատմական հուշագրություն» անվանակարգում:






Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ձեռք է բերել երկու հազվագյուտ բնօրինակ լուսանկար

24.03.2010

Այս անտիպ լուսանկարներում պատկերված են 1920թ. կոտորածից և ավերումից հետո ավերակների վերածված Շուշի քաղաքի հայկական թաղամասի համայնապատկերը: Լուսանկարները արված են տարբեր դիրքերից. դրանցից մեկը պատկերում է Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցին, որի շուրջը ճարտարապետական ուրույն կառույցներով հարուստ հայկական քաղաքի ավերված տներն ու շինություններն են, իսկ մյուսում` հրկիզված ու ավերված հայկական թաղամասի պատկերն է, որտեղ Կանաչ ժամ եկեղեցին է և Շուշի ճարտարապետությանը բնորոշ եռահարկ ու երկհարկ շենքերի ավերակները: Այս լուսանկարները տեղի ունեցած եղեռնագործության սարսափելի մասշտաբների բացառիկ վկայություններն են:



Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինը այցելեց Ծիծեռնակաբերդ

17.03.2010

Այսօր Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինի գլխավորած պատվիրակությունն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին և հոգեհանգստի պատարագ մատուցեցեին: Այնուհետև պատվիրակությունը այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացան ցուցադրությանը: Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինը գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում, որում ասվում է. «Հավերժ հիշատակ սպանված անմեղ հայ եղբայրներին ու քույրերին: Թող Աստված պահպանի հայոց հողն ու ժողովրդին, և զերծ պահի ցանկացած ժողովորդի այն տառապանքներից, որոնք ներկայացված են վշտագին հիշողության այս վայրում»: Համայն Ռուսիո պատրիարքը Հիշողության պուրակում եղևնի տնկեց:



Լեհաստանի պատվիրակությունը այցելեց Ծիծեռնակաբերդ

12.03.2010

Այսօր Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև Լեհաստանի պատվիրակությունը այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացան ցուցադրությանը: Դոնալդ Տուսկը գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում, որում ասվում է. «Ես խոնարհվում եմ Մեծ եղեռնի զոհերի հիշատակի առջև: Լեհաստանը նախորդ դարում կորցրել է միլիոնավոր քաղաքացիներ և առավել խորն է հասկանում հայ ժողովրդի վիշտը»: Լեհաստանի վարչապետը Հիշողության պուրակում եղևնի տնկեց:



Ռեժիսոր Էմիր Կուստուրիցան այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

05.03.2010

Հայտնի ռեժիսոր Էմիր Կուստուրիցան այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այնուհետև ռեժիսորը Հիշողության պուրակում եղևնի տնկեց և այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ գրառում կատարեց հուշամատյանում: Նրա խոսքերով «մենք դարձել ենք նույն ոճրագործության զոհերը»: Կուստուրիցան նաև հետաքրքրվեց ցեղասպանության մասին նկարահանված առաջին ֆիլմով, որը կրում է «Հոշոտված Հայաստան» խորագիրը և այսօր ցուցադրվում է Հայոց ցեղասպանության թանգարանում:





Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի փոխնախագահ Վոյցեկ Ֆիլիպի այցը Ծիծեռնակաբերդ

04.03.2010

Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի փոխնախագահ Վոյցեկ Ֆիլիպի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև Չեխիայի պատվիրակությունը այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացան ցուցադրությանը: Վոյցեկ Ֆիլիպը գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում:





Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսի այցը Ծիծեռնակաբերդ

04.03.2010

Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև Վիլֆրիդ Մարթենսի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացան ցուցադրությանը: Վիլֆրիդ Մարթենսը գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում:





Ջեֆրի Ռոբերտսոնի զեկույցի հայերեն էլեկտրոնային տարբերակի շնորհանդես-քննարկումը

03.03.2010

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Կոմիտասի անվան սրահում տեղի ունեցավ անգլիացի իրավաբան Ջեֆրի Ռոբերտսոնի «Արդյո՞ք եղել է Հայկական եղեռն» զեկույցի հայերեն էլեկտրոնային տարբերակի շնորհանդես-քննարկումը:

2007թ. Լոնդոնի հայկական համայնքի անդամները դիմեցին հայտնի իրավաբան, թագուհու խորհրդական, ցեղասպանությունների միջազգային իրավական հիմնահարցերի մասնագետ Ջ. Ռոբերտսոնին, ով 2009թ. նոյեմբերի 3-ին ներկայացրեց իր տեսակետը առանձին զեկույցի տեսքով: Հետազոտելով Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի և բրիտանական համագործակցության կառավարության փաստաթղթերը, հայտնի իրավաբանը բացահայտում է, որ բրիտանական նախարարները, պառլամենտը և ժողովուրդը երկար ժամանակ մոլորեցվել են և արձանագրում է, որ 1915թ. հայերի նկատմամբ թուրքական քաղաքականությունը համապատասխանում է ցեղասպանության որակմանը:



Նվիրատվություն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին` ՀԲԸՄ Լոս Անջելեսի Երիտասարդ արհեստավարժների կողմից

25.12.2009

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերը յուրաքանչյուր տարի համալրվում են Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանն ու թանգարանային ցուցադրության կազմակերպմանը մեծապես նպաստող նորահայտ և բացառիկ թանգարանային արժեքներով, որոնք գերազանցապես ձեռք են բերվում թանգարանի բարեկամների ֆինանսական աջակցության և նվիրատվությունների շնորհիվ:

2009թ-ին «ՀԲԸՄ Լոս Անջելեսի Երիտասարդ արհեստավարժներ»-ի կողմից հանգանակված գումարը որպես նվիրատվություն տրվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին` գնումների միջոցով թանգարանի գիտական ֆոնդերը անհրաժեշտ նյութերով հարստացնելու համար:



Երիտթուրքերը և ճշմարտությունն Ադանայի հոլոքոստի մասին

11.12.2009

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը վերահրատարակեց Ֆերրիման Դակետի` «Երիտթուրքերը և ճշմարտությունը Փոքր Ասիայում` Ադանայում, 1909 թվականի ապրիլին տեղի ունեցած հոլոքոստի մասին» աշխատությունը: Այն առաջին անգամ հրատարակվել է Լոնդոնում 1913 թվականին: Այս գիրքն արժեքավոր աղբյուր է 1909 թվականի Ադանայում տեղի ունեցած հայերի կոտորածների մասին, որը կարծես ազդարարում էր Օսմանյան թուրքերրի կողմից կազմակերպվելիք ցեղասպանությունը: Այս գիրքը մանրամասն նկարագրությունն է արյունոտ ջարդերի` կազմակերպված թուրքական իշխանությունների կողմից` Ադանա նահանգի թուրք բնակչության ակտիվ մասնակցությամբ:

Այդ արյունալի իրադարձությունները և բռնությունները ստացան հոլոքոստ (Ողջակիզում) անվանումը, քանի որ բազմաթիվ զոհեր ողջ-ողջ այրվել են: Ադանա քաղաքը և շրջակա հայկական քաղաքներն ու գյուղերը նույնպես հրի են մատնվել:

Ֆ. Դակետը գրքի ամենասկզբում գրում է.



Լատվիայի նախագահը հարգանքի տուրք մատուցեց

10.12.2009

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան ժամանած Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը, տիկնոջ՝ Լիլիտա Զատլերի հետ այցելեցին Ծիծեռնակաբերդի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ դրեցին 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հուշարձանին: Այնուհետև նախագահ Վալդիս Զատլերսը և նրա գլխավորած պատվիրակությունը այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ հյուրերը ծանոթացան ցուցադրությանը: Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը գրառում կատարեց տպավորությունների մատյանում. «Մարդկության հիշողությունը անհնար է ոչնչացնել, այն ապրում է հավերժ և փոխանցվում սերնդեսերունդ»: Լատվիայի նախագահը եղևնի տնկեց`ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի:




Կայքի նորություններ

20.07.2010 Կայքը թարմացվել է:

Վիրտուալ թանգարան

Միջազգային գիտաժողով

genocide
2010թ. ապրիլին ՀՑԹԻ-ն կազմակերպում է միջազգային գիտաժողով նվիրված հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին: Ուշադրության կենտրոնում լինելու է հայկական մշակութային ժառանգության ցեղասպանությունը Թուրքիայում:

Ժամանակավոր ցուցադրություն

ner
2010թ. ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը բացում է ժամանակավոր ցուցադրոթյուն «Հայոց ցեղասպանությունը մամուլի առաջին էջերում» խորագրով: Ցուցադրվելու են հազվագյուտ հին օրաթերթեր և ամսագրեր, որոնք իրենց շապիկին և առաջին էջերին անդրադարձել են հայոց ցեղասպանությանը:

Հիշի՛ր

remember
Շահեն Ատոմ, ծնվել է 1875թ. Ակն քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), հասարակական-քաղաքական գործիչ, ազգային երեսփոխան Ակնից, Հայոց ցեղասպանության զոհ:

Լեմկինի կրթաթոշակ   նոր

Lemkin
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հեռ.: (374 10) 39 09 81
Ֆաքս: (374 10) 39 10 41
    2007-2010 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     էլ-փոստ: info@genocide-museum.am