Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Գլխավոր
Պատվիրակություններ
Կայքի քարտեզ
Հետադարձ կապ
Կապ մեզ հետ
Հղումներ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց Եղեռնը
Ժամանակագրություն
Լուսանկարներ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վկայություններ
Ականատեսներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Մամլո հաղորդագրություն
Էլ.թերթ
Հարցազրույցներ
Նորություններ
Գիտաժողովներ
Միջոցառումներ ՀՑԹԻ-ում
Գրքի տարի նոր
Լեմկինի կրթաթոշակ 
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Փոփոխվող ցուցադրություն
Օն լայն ցուցադրություն 
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
Հանդես  նոր
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Լուսանկարներ
Հիշատակի օր
ՀՑԹԻ հիմնադրամ
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
National Academy of Sciences of Armenia
Public Radio of Armenia
Armenian News Agency
ARMEDIA  Information, Analytical Agency
Inhomage
armtown
armin
armin
armin
armin
armin




Հրատարակություններ


ՀՀ ԳԱԱ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ



Գևորգ Վարդանյան, «Հույն բնակչությունն Օսմանյան կայսրությունում և Փոքրասիական աղետը (1914-1923 թթ.)», Երևան: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, 2012.- 196 էջ: Ներկայացվում է հայերեն լեզվով:

Մենագրությունը նվիրված է Օսմանյան կայսրությունում հույն բնակչության կարգավիճակի և 1914-1923 թթ. Հույների ցեղասպանության ուսումնասիրությանը: Գրքում հեղինակը զուգահեռներ է անցկացնում հայերի և հույների ցեղասպանությունների պատճառների և իրականացման մեխանիզմների միջև:

Մարգարիտ Աճեմյան-Ահներթ, «Դռան թակոցը», ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտ, Երևան, 2012թ., 212 էջ: Ներկայացվում է ռուսերեն թարգմանությամբ:

Գրքի հիմքում հեղինակի մոր` 1900թ. Ամասիա քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ) ծնված Եսթեր Միներաճյանի հուշերն են 1915թ. արհավիրքի և դրա պատճառած անլուր տառապանքների մասին: Գիրքն անգլերեն լեզվով լույս է տեսել 2007թ. ԱՄՆ-ում` հեղինակին բերելով «Մարդասիրական մրցանակ»: Հեղինակն արժանանացել է նաև 2008թ. Նյու Յորքի Գրքի տոնավաճառի հաղթողի կոչման` «Լավագույն պատմական հուշագրություն» անվանակարգում: 2010թ. Մեծ եղեռնի ականատեսի վկայություն հանդիսացող այս հուշագրությունը Հայ օգնության ֆոնդի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ թարգմանվել է հայերեն և տպագրվել Երևանում:

Կլարա Բարտոն, «Ամերիկյան Կարմիր խաչի նպաստամատույց առաքելությունը Փոքր Ասիայում», ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտ, Երևան, 2012թ., 194 էջ: Ներկայացվում է հայերեն թարգմանությամբ:

Սույն հրատարակությունը ներկայացնում է «Ամերիկյան Կարմիր խաչ» կազմակերպության հիմնադիր և նախագահ, ամերիկյան պատմության նշանավոր դեմքրից մեկի` Կլարա Բարտոնի կազմակերպած նպաստամատույց առաքելության զեկույցը`1895-96 թթ. համիդյան կոտորածներից տուժած հայ բնակչությանն օգնություն տրամադրելու մասին: Այս հատորը չափազանց կարևոր տեղեկություններ է պարունակում Կ. Բարտոնի գլխավորությամբ իրականացված մարդասիրական առաքելության չորս արշավախմբերի գործունեության մասին, մանրամասն նկարագրելով կոտորածներից փրկված հայերին օգնություն ցուցաբերելու դժվարին գործի կազմակերպումը:

Ռուբինա Փիրումյան, «Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ», անգլերեն, ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտ, Երևան, 2012թ., 465 էջ: Ներկայացվում է անգլերեն լեզվով:

Այս գիրքը ևս մեկ ներդրում է ցեղասպանության դատապարտմանն ուղղված պայքարին: Գրքի ուսումնասիրության առարկան ցեղասպանության թեմայի արտացոլումն է գեղարվեստական գրականության մեջ: «Այստեղ պատկերվում է թուրքի ձեռքով վառված դժոխքից անցած հայ մարդու հոգեկան վիճակը, ապրած սարսափելի տեսարանների ու կրած սոսկալի տառապանքի բացած վերքը՝ իբրև անդառնալի դրոշմ նրա ու նրա սերունդների հոգու վրա»,- գրված է գրքի վերջաբանում:

Յակոբ Կյունցլեր, «Արյան և արցունքների երկրում», ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտ, Երևան, 2011թ.: Ներկայացվում է հայերեն թարգմանությամբ:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայերեն թարգմանությամբ ներկայացնում է շվեյցարացի միսիոներ Յակոբ Կյունցլերի «Արյան և արցունքների երկրում» գիրքը, որը սկզբնաղբյուրային նշանակություն ունեցող աշխատություն է, որտեղ նկարագրվում են Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ուրֆայում տեղի ունեցած իրադարձությունները: Հեղինակը հանդիսանում էր գրքում նկարագրվող դեպքերի անմիջական ականատեսը, ինչը էլ ավելի արժեքավոր է դարձնում այս հուշագրությունը Հայոց ցեղասպանության իրականացման դրվագները ուսումնասիրողների համար:
Գիրքը նախատեսված է պատմաբանների, արևալագետների, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակի համար:

Ա. Ադոսիդես, «Հայեր և երիտթուրքեր. Կիլիկիայի կոտորածները», ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտ, Երևան, 2011թ.: Ներկայացվում է հայերեն թարգմանությամբ:

Գիրքն առաջին անգամ հրատարակվել է Փարիզում, 1910 թ.: Հեղինակն այն շարադրելիս հենվել է ամերիկացի, անգլիացի, ֆրանսիացի դիվանագետների և միսիոներների վկայությունների վրա: Ադոսիդեսը մանրամասն քննարկում է Կիլիկիայում, ինչպես նաև Հալեպում տեղի ունեցած հայերի կոտորածներն ու վերլուծում դրանց պատճառները: Կիլիկիահայության բնաջնջման ընթացքում մի քանի հարյուր հույների և ասորիների սպանությունը հեղինակը վերագրում է պատահականությունների զուգադիպությանը` մատնանշելով, որ Ադանայում և հարակից շրջաններում կոտորածների հրահանգն առնչվում էր բացառապես հայերին:

Հովհաննես Կարապետյան (Օննիկ Յուսուֆ), «Վերածնված կյանք մը. երևակայական և իրական սարսափների արանքում», ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտ, Երևան, 2010թ.:

Գիրքը Հայոց Մեծ եղեռնից հրաշքով փրկված և հետագայում Հայաստանում ապաստան գտած Հ. Կարապետյանի կյանքի պատմությունն է` մանկությունից մինչև ծերություն: Հեղինակը ներկայացրել է Ադաբազարի հայության կյանքը, 1915թ. Տեղահանությունն ու կոտորածների մռայլ պատկերները, վախն ու սարսափները, որոնք նա անձամբ վերապրել է: Գրքի մյուս գլուխներում նկարագրված է Խորհրդային Հայաստանի առաջին տասնամյակների կյանքն ու վերելքը, ապա` Մեծ հայրենականի սկիզբն ու իր մասնակցությունը այդ պատերազմին` մինչև նրա հաղթական ավարտը:

ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը վերահրատարակել է Ժորժ Բրեզոլի «Այստեղով թուրքերն են անցել» հազվագյուտ մենագրությունը: Այս գիրքն արժեքավոր աղբյուր է 1909 թվականի ապրիլին Ադանայում տեղի ունեցած հայերի կոտորածների մասին: Գրքում առկա են 1909թ. Ադանայի կոտորածներին առնչվող բացառիկ վավերագրեր, վկայություններ ու լուսանկարներ:

Գիրքն առաջին անգամ լույս է տեսել Փարիզում1911թ.: Մենգրությունը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի կողմից հովանավորվող «Կիլիկյան մատենաշարի» երկրորդ թողարկումն է:

Ֆերիման Դաքետ, «Թրքական դաժանություն, Երիտթուրքերը և ճշմարտությունն Ադանայի ողջակիզման մասին», Փոքր Ասիա, 1909 ապրիլ, ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտ, Երևան, 2009, 156էջ:

Ֆարիման Դաքետի այս մենագրությունը, որն առաջին անգամ հրատարակվել է 1913 թվականին Լոնդոնում, ներկայացնում է 1909 թվականին թուրքական իշխանությունների կողմից կազմակերպված և իրականացված հայկական ջարդերը: Այս գիրքը արժեքավոր աղբյուր է նվիրված Կիլիկյան ջարդերին` վեր հանելով Կիլիկիայում և Ադանայում տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների կարևոր և անհայտ մանրամասները:

Հայկ Դեմոյան, Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում, ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտ, Երևան, 2009, 220 էջ

2009 թվականին հրատարակված մենագրության մեջ առաջին անգամ համադրվում և ներկայացվում են Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի և մարմնակրթության ձևավորման ու զարգացման ընթացքն ու առաջին հայ մարմնամարզական ակումբների գործունեությունը: Այս հրատարակությունն ընթերցողներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալու հայկական սպորտի պատմության ցայսօր անհայտ դրվագներին:

Հայկ Դեմոյան, 1988-1990 թվականներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուսաբանումը արևմտյան մամուլում, ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտ, Երևան, 2008, 166 էջ

2008 թվականին հրատարակված Հայկ Դեմոյանի մենագրությունն անդրադառնում է 1988-1990 թվականներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուսաբանմանը արևմտյան մամուլում: Երևան են հանվում արևմտյան ԶԼՄ-ների կողմից ղարաբաղյան հիմնահարցի ներկայացման, դրա մեկնաբանման շուրջ առկա տարբերությունները և դրանց խորքային պատճառները` ներառյալ գոյություն ունեցող կարծրատիպերը: Հակիրճ անդրադարձ է կատարվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությանը:

Ռուբեն Փոլ Ադալյան, Հիշեցում և հասկացողություն Հայոց Ցեղասպանությունը, ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտ, Երևան, 2008, 43 էջ

2008 թվականին հրատարակված Ռուբեն Փոլ Ադալյանի գրքում հակիրճ ներկայացվում են Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմությունը, Հայոց ցեղասպանության իրագործման մեխանիզմները և հետևանքները, համաշխարհային հանրության արձագանքները: Անդրադարձ է կատարվում նաև ցեղասպանության տեսական հարցերին, մասնավորապես ցեղասպանության տեսական, իրավական և քաղաքական հիմնահարցերին:

Արամայիս Բալոյան, Իտալիայի արտաքին գործերի նախարարության պատմական դիվանագիտական արխիվի վավերագրերը առաջին Հայկական հարցի մասին 1913-1923թթ. Հատոր Ա, ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտ, Երևան, 2008, 250 էջ

Արամայիս Բալոյանի կողմից հավաքված և թարգմանված իտալական դիվանագիտական վավերագրերի առաջին հատորը լույս տեսավ 2008 թվականին: Նշված փաստաթղթերը նոր լույս են սփռում Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության վրա, ինչը հնարավորություն է ընձեռում ավելի խորը ուսումնասիրել նշված հարցերը: Սույն վավերագրերը հայերեն հրատակվում են առաջին անգամ:

Կլոդ Մութաֆյան, Հայոց ցեղասպանություն, ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտ, Երևան, 2008, 32 էջ

2008 թվականին հրատարակված Կլոդ Մութաֆյանի գրքում հակիրճ ներկայացվում են Հայկական հարցը և Հայոց ցեղասպանության պատմությունն իրենց կարևոր հանգրվաններով: Մասնավորապես, առանձին ներկայացված են համիդյան ջարդերը, 1909թ. Ադանայի կոտորածը և 1915-1922թթ. Հայոց ցեղասպանությունը և դրանց հետևանքները: Այս ամենը հնարավորություն է ընձեռում ընթերցողին առաջին մոտեցմամբ պատկերացում կազմել նշված հարցերի վերաբերյալ:

Ալմա Յուհանսոն, Աքսորյալ ժողովուրդ. մեկ տարի հայոց պատմությունից, ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտ, Երևան, 2008, 148 էջ

2008 թվականին հրատարակված շվեդուհի միսիոներ Ալմա Յոհանսոնի եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) հուշագրությունը կարևոր նշանակություն ունի Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության համար: Լինելով օտարերկրյացի ականատես, Յոհանսոնն անաչառորեն ներկայացրել է 1915 թվականի իրադարձությունները Մուշում, որտեղ նա գտնվել է 1901-1915 թվականների ընթացքում: Յոհանսոնի հուշերը հայերեն և ռուսերեն հրատարակվում են առաջին անգամ:

Հասան Ամջա, Տեղահանություն և ոչնչացում, ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտ,Երևան, 2007, 48 էջ

2007 թվականին հրատարակված թուրք քաղաքական գործիչ Հասան Ամջայի հուշերում ներկայացվում են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի տեղահանության և նրանց հետագա ճակատագրի մանրամասները: Աշխարհամարտի ժամանակ Ամջան Ջեմալ փաշայի կողմից նշանակվել էր «Հայ տեղահանվածների տեսուչ» և անձամբ էր զբաղվում Սիրիայում և Լիբանանում տեղահանված հայերի վերաբնակեցմամբ և ի պաշտոնե քաջատեղյակ էր այդ գործընթացի մանրամասներին: Դրա շնորհիվ Հասան Ամջայի հուշերը ստանում են սկզբնաղբյուրային նշանակություն և մեծ հետաքրքրություն են ներկայացնում Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության տեսանկյունից:

Ռուբինա Փիրումյան, Եվ նրանք, ովքեր շարունակում են ապրել Թուրքիայում 1915 թվականից հետո, ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտ,Երևան, 2008, 277 էջ, անգլերեն

2008 թվականին հրատարակված Կալիֆորնիայի համալսարանի դասախոս Ռուբինա Փիրումյանի գրքում ուսումնասիրվում են Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայում ապրող հայերի ինքնության հարցերը` ներկայացված թուրք գրողների ստեղծագործություններում: Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում այն թուրքերի պատմությունները, որոնց նախնիները հայեր են եղել: Գիրքը նախատեսված է պատմաբանների, ազգագրագետների, արևելագետների, մարդաբանների և ինքնության հարցերով հետաքրքրվող ընթերցողների համար:

Տիգրան Հովհաննիսյան, Տաճիկ կառավարությունը և իթթիհաթը մարդկության դատարանի առաջ, ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտ,Երևան, 2007, 62 էջ

20-րդ դարի սկզբի հայ գրական, հասարակական և քաղաքական գործիչ Տիգրան Հովհաննիսյանի գիրքը Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքական կեղծարարների դեմ հրատարակված առաջին աշխատություններից մեկն է: Բացի իր պատմական արժեքից, սույն աշխատությունը չի կորցրել նաև իր գիտական արժեքը և այսօր էլ կարող է օգտակար լինել ուսումնասիրողների համար:

Ավստրո-Հունգարիան և Հայաստանը, 1912-1918, արխիվային փաստաթղթերի ժաղովածու, կազմեց և ներկայացրեց Արտեմ Օհանջանյանը, ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտ, Երևան, 2005, 521 էջ, գերմաներեն

Ժողովածուն ներկայացնում է Օսմանյան կայսրությունում Ավստրո-Հունգարիայի դիվանագիտական ներկայացուցիչների փաստաթղթերն ու գրառությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Տգրան Սարուխանյան, Մեծ Բրիտանիան և Հայոց ցեղասպանությունը, 1915-1918թթ., ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտ, Երևան, 2005, 202 էջ

Հետազոտության առարկան է մեծ Բրիտանիայի պաշտոնական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության տարիներին և բրիտանական պառլամենտի լսումները Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Վալերի Թունյան, Երիտթուրքերը և Հայկական հարցը, մաս 1(1908-1912¤, ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտ, Երևան, 2004, 392 էջ, ռուսերեն

Մենագրության ուսումնասիրության առարկան թուրքական ղեկավարող քաղաքական կուսակցության` երիտթուրքերի «Միություն և Առաջադիմություն» կոմիտեի դիրքորոշումն է Հայկական հարցի վերաբերյալ, կոմիտեի կապը հայկական քաղաքական կազմակերպությունների, ինչպես օրինակ` Ազգային Խորհրդի, Կ.Պոլսի պատրիարքարանի, քաղաքական կուսակցությունների հետ: Հեղինակն անդրադառնում է նաև հայ-թուրքական հարաբերություններին սկսած նրանց իշխանության գալուց մինչև նրանց կառավարության հեռացումը իշխանությունից:

Արմեն Մարուքյան, Հայկական հարցը և Ռուսաստանի քաղաքականությունը, 1915-1917թթ., ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտ, Երևան, 2003, 485 էջ, ռուսերեն

Մենագրության ուսումնասիրության առարկան Ռուսասատանի քաղաքականությունն է Հայկական հարցի վերաբերյալ ցարիզմի, Ժամանակավոր կառավարության և Խորհրդային ռեժիմիների տարիներին: Ուսումնասիրվում է երեք ռեժիմների` Հայկական հարցի շուրջ արտաքին քաղաքականության դինամիկան, ինչպես նաև ռուսական իշխանությունների քաղաքականությունը Արևմտյան Հայաստանի հայ բնակչության նկատմամաբ:

Ռոբերտ Բաղդասարյան, Հայոց ցեղասպանությունը և Ռուսաստանի հայ մտավորականությունը, «Գիտություն՚ հրատարակչություն, Երևան, 2003, 256 էջ, ռուսերեն

Մենագրության մեջ լուսաբանվում է Ռուսաստանի հայ մտավորականության, ինչպես օրինակ, Գ.Ջանիշևի, Ա. Ջիվելեգովի, Գ. Չալղուշյանի, Մ. Պապաջանովի, Յ. Զավրիևի և Կ. Միքայելյանի հաս-քաղաքական, մշակութա-հայրենասիրական և հրատարակչական գործունեությունը Հայոց ցեղասպանության տարիներին սկսած 1890-ական թվականներից մինչև 1920-ական թվականները: Գիրքը ներառում է ակնարկներ XIX դարի վերջերին և XX դարում հայ-ռուսական պատմա-մշակութային փոխհարաբերությունների առնչությամբ:

Տիգրան Մաթոսյան, Հայոց ցեղասպանություն և հրեական հոլոքոստ. համեմատական փորձ, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Երևան, 2005, 182 էջ

Գրքում համառոտ անդրադարձ է կատարվում Հայոց ցեղասպանության և հրեական հոլոքոստի պատճառներին, մեխանիզմներին և ընթացքին: Հեղինակը զուգահեռներ է անցկացնում երկու ցեղասպանությունների պատճառների միջև:

Հայոց ցեղասպանություն. Աշխարհի պետությունները, ազգային խորհրդարանները և միջազգային կազմակերպությունները դատապարտում են և ճանաչում (նյութերի ժողովածու): Կազմող, պատասխանատու խմբագիր և առաջաբանի հեղինակ` Լ. Բարսեղյան, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Երևան, 2005, 652 էջ

Ժողովածուն ընդգրկում է 1915-1918թ.թ. Հայոց ցեղասպանության մասին ռուսական, բրիտանական և Օսմանյան խորհրդարանական լսումների վերաբերյալ նյութեր, ինչպես նաև մի շարք երկրների ազգային ու նահանգային խորհրդարանների ընդունած որոշումներն ու օրենքները Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ:

Հայոց ցեղասպանությունը Գերմանիայի դիվանագետների հաղորդագրություններում (1915-1918թթ.). ըստ Կայսերական Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության քաղաքական արխիվի վավաերագրերի, կազմող և առաջաբանի հեղինակ` Վ. Ա. Միքայելյան, ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտ, Երևան, 2004, 219 էջ

Ժողովածուն ներկայացնում է Կայսերական Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության քաղաքական արխիվի վավաերագրերը, որոնք վկայում են 1915-1918թթ.Հայոց ցեղասպանության մասին:

Բենիամին Պողոսյան, Հայասնպաստ շարժումը Մեծ Բրիտանիայում 1914-1923թթ., ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտ, Երևան, 2005, 174 էջ

Հեղինակը ներկայացնում է 1914-1923թթ. Մեծ Բրիտանիայում հայանպաստ կազմակերպությունների, ինչպես նաև որոշ անհատների գործունեությունը, որոնք օգնություն կազմակերպեցին հայ գաղթականներին և պաշտպանեցին հայ ժողովրդի արդարացի պահանջները բրիտանական հասարակական-քաղաքական շրջանակներում:

Արսեն Ավագյան, 1915թ. ցեղասպանությունը: Որոշումների ընդունման մեխանիզմները և դրանց իրագործումը, ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտ, Երևան, 1999թ., 110 էջ, ռուսերեն

Աշխատանքը նվիրված է երիտթուրքական շարժման` հայերի տեղահանության ու բնաջնջման վերաբերյալ որոշումների ընդունման պրոցեսին, ինչպես նաև դրանց իրագործմանը Հատուկ կազմակերպության միջոցով: Ուսումնասիրությունը հիմնված է մեծաքանակ արխիվային նյութերի վրա, ինչպես օրինակ, 1915թ. Օսմանյան պառլամենտի` հայերի տեղահանության մասին որոշումը, 1918թ. նույն պառլամենտի քննարկումները` տվյալ որոշման անօրինական լինելու վերաբերյալ, երիտթուրքական առաջնորդների ցուցումները հայերի տեղահանության ու բնաջնջման վերաբերյալ ևն:

Ահմեդ Ռեֆիկ, Երկու կոմիտե` երկու ոճիր, թարգմանությունը թուրքերենից և առաջաբանը` Սամվել Մուրադյանի, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Երևան, 1998, 98 էջ

Թուրք պատմաբան Ահմեդ Ռեֆիկ Ալթնայը (1880-1937) ականատես է եղել 1915թ. Էսքիշեհիրի հայերի տեղահանությանը և 1918թ. այցելել Էրզրում ու Գյումրի: Որպես ականատես` իր վկայություններն ու դրանց վերլուծությունը նա ամփոփել է 1919թ. Ստամբուլում լույս տեսած «Երկու կոմիտե` երկու ոճիր» հոդվածաշարում, որը երիցս հրատարակվել է առանձին գրքով: Սույն թարգմանությունը կատարված է վերջին (1994) թուրքերեն հրատարակությունից:

Ամերիկայի Միացայլ Նահանգների պաշտոնական վավերագրեը Հայոց ցեղասպանության մասին (փաստաթղթերի ժողովածու), կազմող` Արա Սարաֆյան, անգլերենից թարգմանեց` Հասմիկ Հայրապետյանը, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Երևան, 2004, 366 էջ

Փաստաթղթերի ժողովածուն ուսումնասիրողների և լայն հասարակայնության ուշադրությունն է բևեռում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ հյուպատոսների մի շարք զեկույցների վրա:

Վալերի Թունյան, Ռուսաստանը և Հայկական հարցը, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Երևան, 1998թ., 240 էջ, ռուսերեն

Մենագրությունը նվիրված է ռուս-հայկական հարաբերությունների խնդիրներին Հայաստանի` Ռուսաստանին միացումից մինչև XX դարի սկիզբը: Հայկական հարցը լուսաբանվում է հայ ազգային գործիչների սպասումների, Ռուսաստանի ստորագրած միջազգային պայմանագրերի և Մեծ տերությունների դիրքորոշման համատեքստում: Ռուսական ինքնակալության հայկական քաղաքականությունը լուսաբանվում է Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական հակամարտության համատեքստում: Ռուս-թուրքական և ռուս-իրանական փոխհարաբերություններին տրվում է հատուկ ուշադրություն, բացահայտվում է ռուս-անգլիական մրցակցությունը Փոքր Ասիայում: Ռուս-հայկական հարաբերությունները դիտարկվում են որպես դաշնակցային, ինչը նպաստել է հայ ժողովրդի շարունակական զարգացմանը:

Հայ ժողովրդի կորուստները Առաջին աշխարհամարտի տարիներին (ՙՀամաշխարհային պատերազմից հայ ժողովրդի կրած վնասների քննիչ հանձնաժողովի փաստաթղթերի և նյութերի ժողովածու՚), կազմող, առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակ` Անուշավան Զաքարյան: ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Երևան, 2005, 239 էջ

Ժողովածուն հնարավորություն է տալիս օբյեկտիվ պատկերացում կազմել և անկողմնակալ գնահատել Առաջին աշխարհամարտի տարիներին հայ ժողովրդի կրած վնասների հաշվառման և դրանց փոխհատուցման ուղղությամբ Թիֆլիսում 1918թ. վերջից մինչև 1920թ. սկիզբը գործող «Համաշխարհային պատերազմից հայ ժողովրդի կրած վնասների քննիչ հանձնաժողովի» գործունեությունը:

Արամ Անանյան, Հայոց ցեղասպանության ժխտման նոր փորձ. Թուրքական պատմական ընկերակցության «Հայեր. աքսոր և գաղթ» աշխատության մասին, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Երևան, 2005, 92 էջ

Մենագրությունն անդրադառնում է Թուրքական պատմական ընկերակցության հրատարակած «Հայեր. աքսոր և գաղթ» աշխատությանը, վեր է հանում Հայոց ցեղասպանության ժխտման թուրքական քաղաքականության երեսակներից մեկը` Օսմանյան կայսրությունում հայ բնակչության թվի վերաբերյալ Անկարայի պաշտոնական պատմագրության հակագիտական մոտեցումը:

Լավրենտի Բարսեղյան, Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը օրենսդրությամբ ճանաչած առաջին պետությունն է աշխարհում, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Երևան, 2002, 244 էջ

Գրքում առաջին անգամ հայերեն լեզվով ընթերցողին են ներկայացվում Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի և Սենատի քննարկումների արձանագրությունները Հայոց ցեղասպանության մասին:

Մի սպանիր. Հայոց ցեղասպանությունը և ռուսական պոեզիան 1895-1918թթ., ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Երևան, 1996, 123 էջ, ռուսերեն

Գիրքը ներկայացնում է XIX դարի վերջի և XX դարի սկզբիª հայերին և Հայոց ցեղասպանությանը նվիրված ռուսական պոեզիան:

Գերմանիան և Հայաստանը 1914-1918թթ. Դիվանագիտական փաստաթղթերի ժողովածու, հատոր 1, թարգմ. գերմաներենից` Վալենտինա Մինալյան, Հայաստան հրատարակություն, Երևան, 2006, 392 էջ

Յոհաննես Լեփսիուսի «Գերմանիան և Հայաստանը» փաստաթղթերի ժողովածուն ընդգրկում է Օսմանյան կայսրությունում գերմանական դեսպանների, հյուպատոսների, ռազմական գործիչների և այլ ներկայացուցիչների գրառումներ, որոնք արտահայտում են թուրքական կառավարության հակահայկական քաղաքականության էությունը:

Դորա Սաքայան, Զմյուռնիա. 1922: Հայ բժիշկ Կարապետ Խաչերյանի օրագիրը, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Երևան 2005, 160 էջ, ռուսերեն

Գիրքը բժիշկ Կարապետ Խաչերյանի օրագրությունն է, ով 1922թ. սեպտեմբերին եղել է Զմյուռնիայում և ականատես դարձել քաղաքի քրիստոնյա բնակչության բռնի տեղահանությանն ու կոտորածներին:

Դորա Սաքայան, Զմյուռնիա. 1922: Հայ բժիշկ Կարապետ Խաչերյանի օրագիրը, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանույան թանգարան-ինստիտուտ, Երևան 2005, 160 էջ, հայերեն

Գիրքը բժիշկ Կարապետ Խաչերյանի օրագրությունն է, ով 1922թ. սեպտեմբերին եղել է Զմյուռնիայում և ականատես դարձել քաղաքի քրիստոնյա բնակչության բռնի տեղահանությանն ու կոտորածներին:

Մհեր Կարապետյան, 1915-1916թթ. Հայոց ցեղասպանության հիմնախնդիրը հետխորհրդային հայ պատմագրության մեջ, Նահապետ հրատարակչություն, Երևան 2005, 279 էջ

Գրքում ներկայացված են 1915-1916թթ. Հայոց ցեղասպանության վերաբերյալ պատմական, քննական վերլուծությամբ հրապարակումներ` փաստաթղթերի ժողովածուներ, հուշեր, գիտական ուսումնասիրություններ, պատմագիտական և մատենագիտական աշխատություններ, օտար հեղինակների աշխատանքների թարգմանություններ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը նվիրված գրականություն:

Ավստրո-հունգարական դիվանագետների հաղորդագրությունները Հայոց ցեղասպանության մասին (1915-1918թթ), արխիվային փաստաթղթերի ժողովածու, կազմող և առաջաբանի հեղինակ Արտեմ Օհանջանյան, թարգմանությունը գերմաներենից` Վառլամ Մարտիրոսյանի, Նահապետ հրատարակչություն, Երևան, 2004, 130 էջ

Փաստաթղթերի ժողովածուն ընդգրկում է ավստրո-հունգարական դիվանագետների հաղորդագրությունները Օսմանյան կայսրությունում` 1915-1918թթ. Հայոց ցեղասպանության մասին:

Աբբա Շապեռոնի օրագիրը, Կիլիկիա 1920-Կ. Պոլիս 1921-23. թարգմանությունը ֆրանսերենից և առաջաբանը` Ս. Սահակյանի և Ս. Մուրադյանի, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտ, Երևան, 2002, 202 էջ

Ֆրանսիացի ռազմական հոգևորական Հուլիոս Շապեռոնը, որը 1920թ. ժամանեց Կիլիկիա, դարձավ հայ-թուրքական հակամարտության ականատեսը և գրանցեց իր տպավորությունները օրագրում: 1920-1923թթ, երբ նա Կ. Պոլսում էր, հիմնեց մի քանի որբանոցներ և օգնեց ջարդերից փրկված հայերին անցնել Եվրոպա իր սեփական ծախսերով: Թարգմանվել է ֆրանսերեն ¥1996թ.)հրատարակությունից:



ՎԻՐՏՈՒԱԼ ԹԱՆԳԱՐԱՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

genocide
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
Անի պլազա, Անի սրահ
Երևան, մարտի 22-23

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

genocide
2012թ. ապրիլի 23-ին Հայ գրքի տպագրության 500-ամյակի և Երևանը որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ ՀՑԹԻ կներկայացնի «Գիրքը որպես ցեղասպանության վկա» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրություն: Այն ներառելու է Հայոց ցեղասպանությանն առնչվող ավելի քան 300 հազվագյուտ հնատիպ գրքեր և այլ սկզբնաղբյուրներ:

ԶՄՅՈՒՌՆԻԱՅԻ ԱՂԵՏԸ - 90

Զմյուռնիայի աղետը - 90
2012 թ. սեպտեմբերին ՀՑԹԻ ներկայացնում է ժամանակավոր ցուցադրություն` նվիրված Զմյուռնիայի աղետի 90-ամյակին: 1922թ. սեպտեմբերին փոքրասիական խոշոր նավահանգիստ Զմյուռնիայի հրդեհումը քեմալականների կողմից հանդիսացավ Հայոց ցեղասպանության վերջին դրվագներից մեկը:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԵՍ  

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես

ՀԻՇԻ՛Ր

remember
Լևոն Աղաբաբյան, ծնվել է 1887-ին Բաղեշում: Ավարտել է Սանասարյան վարժարանը: 1908-14թթ. Քութահիայի և Ակշեհիրի ազգային վարժարաններում ուսուցիչ, ապա տնօրեն: Մաթեմատիկայի ուցուցիչ: Քութահիայում անհատական դպրոց է բացում, որն աշխատում է երեք տարի: Եղել է «Ազատամարտի» խմբագիրը: Հայոց ցեղասպանության զոհ:

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ  

Lemkin
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հեռ.: (374 10) 39 09 81
Ֆաքս: (374 10) 39 10 41
    2007-2011 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     էլ-փոստ: info@genocide-museum.am