06.11.2021
Ս. թ. նոյեմբերի 5-ին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգեևն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանի և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը:
Հայաստան ժամանած հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Նրանք շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: