Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀՈԼՈՔՈՍՏԻ ՀԱՅ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ


02.02.2022


Ցեղասպանությունների պատմությունները լի են ողբերգություններով և դաժանություններով: Հարյուր հազարավոր մարդիկ ներգրավվում են սպանության գործընթացի մեջ և դառնում զանգվածային մարդասպաններ:

Սակայն միաժամանակ հանդիպում ենք նաև գթասրտության և հերոսության անզուգական օրինակների, երբ որոշ անհատներ, վտանգելով սեփական կյանքը, փրկում են ցեղասպանության թիրախ դարձած իրենց ընկերներին, բարեկամներին և անգամ անծանոթ մարդկանց:

Երուսաղեմում գործող Յադ Վաշեմ հուշահամալիր-թանգարանը հիշատակում է մոտ 20000 փրկողների անուն, ինչը բոլորովին էլ մեծ թիվ չէ, եթե հաշվի առենք, որ Հոլոքոստի ծավալման տարածքի բնակչության թիվը հասնում էր մի քանի հարյուր միլիոնի:

1953 թ. Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, ընդունեց օրենք, որով Երուսաղեմ քաղաքի բարձունքներից մեկում կառուցվեց Հրեից ցեղասպանության նահատակների և հերոսների հիշատակին նվիրված Յադ Վաշեմ հուշահամալիրը: Վերջինիս նպատակն էր Հոլոքոստի ժամանակ նացիստների և նրանց համախոհների կողմից սպանված վեց միլիոն հրեաների հիշատակումը, հրեա դիմադրության մարտիկներին հարգանքի տուրք մատուցելը, ինչպես նաև «վեհ մտածողությամբ այլադավաններին հիշատակելը, որոնք վտանգեցին իրենց կյանքը հրեաներին փրկելու համար»:

1962 թ. Հոլոքոստի հիշատակի օրը Յադ Վաշեմ հուշահամալիրում բացվեց Երախտավորների ծառուղին, որտեղ ի հիշատակ փրկողների մինչ օրս ծառեր են տնկվում: 1963 թ. Իսրայելի Գերագույն դատարանի անդամի նախագահությամբ ստեղծվեց Հոլոքոստի ուսումնասիրության մեջ ներգրավված գիտնականների մի հանձնաժողով, որը սահմանեց Երախտավոր հայտարարելու չափանիշները: Դրանք են՝

1. Փրկողը պետք է ակտիվորեն ներգրավված լինի հրեաներին մահվանից փրկելու գործում:
2. Փրկողը պետք է վտանգի իր կյանքը կամ ազատությունը՝ փորձելով փրկել հրեաներին:
3. Փրկության շարժառիթը պետք է լինի հրեաներին Հոլոքոստից փրկելու ցանկությունը: Այսինքն, պետք է բացառվի փրկողի անձնական շահը, մասնավորապես ֆինանսական շահը, կրոնափոխության շարժառիթը, հրեա երեխային որդեգրելու մտադրությունը:
4. Անհրաժեշտ է փրկվածի ցուցմունքը փրկության և երախտավորի դերակատարության վերաբերյալ: Եթե նման ցուցմունք չկա կամ հնարավոր չէ ստանալ, ապա պետք են անհերքելի փաստեր, որոնք կվկայեն փրկության գործողությունը:


Այս չափանիշներին համապատասխանելուց հետո երախտավորները ստանում են իրենց անունը կրող մեդալ և պատվոգիր: Նրանց անունն ավելացվում է Յադ Վաշեմի Երախտավորների պարտեզում գտնվող Պատվո պատին: Իսրայելում կամ նրանց բնակության երկրում երախտավորներին պարգևատրում են Իսրայելի դիվանագիտական ներկայացուցիչների միջոցով: Երախտավորի կոչմանն արժանանում են ազգությամբ ոչ հրեաները:

Յադ Վաշեմի երախտավորների ցուցակում ընդգրկված են տարբեր ազգությունների, դավանանքի մարդիկ՝ բազմաթիվ երկրների քաղաքացիներ: Հայաստանն այդ ցանկում 25-րդն է: Մեր 26 հայրենակիցներ արժանացել են այս պատվին: Նրանց մեծ մասի համար փրկելու շարժառիթ է դարձել Հայոց ցեղասպանության հիշողությունը: Սեփական ժողովրդի դառը փորձը նրանց մղել է նույնանման արհավիրքի ժամանակ օգնել այլոց:

Գնահատելու համար երախտավորների արարքի բացառիկությունը պետք է հիշել, թե ինչ պայմաններում են նրանք իրականացրել իրենց արարքը՝ վտանգելով իրենց և իրենց ընտանիքների անդամների կյանքը: Ե՛վ Հայոց ցեղասպանության, և՛ Հոլոքոստի ժամանակ զոհերին օգնելու համար դաժան պատիժներ էին սահմանված՝ ընդհուպ մինչև ամբողջ ընտանիքի բնաջնջումը:

Փրկության գործողությունը բացառիկ մի սխրագործություն է, որը ցույց է տալիս, որ նույնիսկ ցեղասպանության սարսափելի պայմաններում հնարավոր է օգնել թույլին, զոհին և թիրախավորվածին: Երախտավորները հաղթահարել են վախը և անտարբերությունը, դուրս են եկել ամենաջինջ, ցեղասպան կառավարության և հասարակության դեմ՝ դառնալով բարոյական վարքագծի չափանիշ ապագա սերունդների համար: Նրանք ապացուցում են, որ կարելի է և պետք է ընդդիմանալ չարին:

ՀԱՅ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԻ ՑԱՆԿԸ

1981 թ. Ջերեդյան Արա
1982 թ. Բյուրքջյան Երվարդ և Էլբիս
1992 թ. Թաշչյան Արամ և Ֆելիցիա
1993 թ. Ղուկասյան Ալբերտ և Մաքրուհի, նրանց դուստր Բերթան
1999 թ. Մկրտչյան Վարդան, նրա մայրը՝ Առաքելը
1999 թ. Շահբազյան Քնարիկ
2002 թ. Թաշճյան Գրիգորի և Պրան, նրանց երեխաները Հասմիկը և Տիգրանը
2003 թ. Քիշեշյան Հարութ և Զագորուքո Նատալյա, նրանց դուստր Ալմազան
2010 թ. Հակոբյան Աշխեն
2011 թ. Դիլսիզյան Ջորջ և նրա որդի Անդրե-Գուստավը
2013 թ. Բաղդասարյան Փիրուզա եւ նրա որդի Սարգիսը
2013 թ. Խաչատրյան Հարություն




Սուրեն Մանուկյան
ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պ.գ.թ.





Հոլոքոստից փրկված Ռիտա Գորոդնիչենկոյի (Գոլբերգ) և նրան փրկած Թաշչյանների ընտանիքների լուսանկարը, Երևան, 1970-ական թթ.: Ձախից առաջինը՝ Տիգրան Թաշչյան, չորրորդը՝ Հասմիկ Թաշչյան։ Աջից երկրորդը՝ Ռիտա Գորոդնիչենկո:
Լուսանկարը՝ https://righteous.yadvashem.org/?search=Armenia&searchType=righteous_only&language=en&itemId=4069183&ind=12


ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am