01.08.2023
Դեռևս անցյալ տարի լրագրող, թուրքագետ Հայկարամ Նահապետյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին հանձնել էր 1942 թ. լույս տեսած ամերիկացի լրագրող Լուի Լոխների
“What About Germany?” գիրքը, որի երկրորդ էջում մեջբերված է Հիտլերի հայտնի խոսքը.
«… Եվ ի վերջո, ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»:
Այս տարի ևս Հայկարամ Նահապետյանը հյուրընկալվել էր ՀՑԹԻ-ում՝ իր հետ բերելով արժեքավոր նյութեր, որոնք ևս հանձնեց Հայոց ցեղասպանության թանգարանին: ՀՑԹԻ գրադարանը հարստացավ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքի անգլերեն առաջին հրատարակությամբ, որը տպագրվել է 1934 թ. Նյու Յորքում
(Franz Werfel, The Forty Days of Musa Dagh, Translated From The German, By Geoffrey Dunlop, New York, 1934):
Հայկարամ Նահապետյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին հանձնեց նաև Բերքլիի Քերոլ դպրոցի սաների 2014 թ. փետրվարի 14-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղված նամակն, որում աշակերտները դիմելով Օբամային` հորդորում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Շնորհակալություն ենք հայտնում Հայկարամ Նահապետյանին համագործակցության համար: