01.10.2014

ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան մասնաճյուղի կամավորներն այցելեցին Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության հուշահամալիր, նրանք ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում, ծանոթացան Հայոց ցեղասպանության մասին պատմող ժամանակավոր ցուցադրության հետ:
ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը ՀՑԹԻ գիտաժողովների սրահում Հայոց ցեղասպանությունը վերապրած ծագումով Չմշկածագից Արշալույս (Ավրորա) Մարտիկանյանի և նրա կյանքի ոդիսականի պատմության մասին դասախոսություն կարդաց ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորներին:
Ունկնդիրները հնարավորություն ունեցան դիտելու Արշալույս Մարտիկանյանի մասին պատմող տեսաշար և «Հոշոտված Հայաստան» ֆիլմը:
Այնուհետև ներկաներն իրենց հետաքրքրող հարցերն ուղեցին բանախոսին:
Խաղաղության կորպուսը գործում է Հայաստանում 1992 թվականից Հայաստանի կառավարության հրավերով: Ներկայումս ավելի քան 80 կամավոր ծառայում է ՀՀ տարբեր մարզերում, որոնք իրենց գործունեությունն են ծավալում երկու ծրագրերի շուրջ՝ անգլերենը որպես օտար լեզու և համայնքի ոերիտասարդության զարգացում: