01.11.2016

Նոյեմբերի 1-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելեց Բելգիայի սենատի նախագահ Քրիստին Դըֆրենի գլխավորած պատվիրակությունը:
Տիկին Դըֆրենը ծաղկեպսակ տեղադրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, հավերժական կրակի մոտ ծաղիկներ խոնարհեց և մեկ րոպե լռությամբ հարգեց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Բելգիական սենատի պատվիրակները այնուհետև եղան Հայոց ցեղասպանության թանգարանում և ծանոթացան Մեծ եղեռնի պատմական իրողություններին:
Բելգիայի Սենատի նախագահ տիկին Քրիստին Դըֆրենը գրառում կատարեց պատվավոր հյուրերի Հուշամատյանում, որից հետո տնօրեն Հայկ Դեմոյանը նրան նվիրեց «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գիրքը: