Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

«Հոլոքոստի հիշողության շաբաթ» Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում


02.02.2023


Սկսած 2020 թվականից արդեն չորրորդ տարին անընդմեջ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հունվար ամսվա վերջին, Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա (հունվարի 27) կապակցությամբ կազմակերպում է «Հոլոքոստի հիշողության շաբաթ» միջոցառումների շարքը:

Այս տարի միջոցառումների շարքը մեկնարկեց հունվարի 27-ին՝ Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ ցեղասպանությունների անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչմամբ: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի հրեական համայնքի ներկայացուցիչները՝ համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանի գլխավորությամբ, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը, ՀՀ կառավարության ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Վարդան Ասցատրյանը և այլք: Հուշարձանի մոտ ունեցած իր ելույթում ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը նշեց. «78 տարի առաջ այս օրը՝ հունվարի 27-ին, ազատագրվեց Աուշվից-Բիրկենաուն և հենց այս օրը ՄԱԿ-ի 2005 թ. որոշմամբ հռչակվեց որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր: 78 տարի հետո Հոլոքոստի շատ վերապրողներ արդեն չկան, և հրեաները այս հարցում հայերից կարող են սովորել, թե ինչպես պահել և հետագա սերունդներին փոխանցել ցեղասպանության հիշողությունը: Այսօր այստեղ Հոլոքոստի զոհերին հիշում են ոչ միայն Հայաստանի հրեական համայնքը, այլ նաև Հայաստանի Հանրապետությունը: Այս պարագայում կարևոր է Հոլոքոստի հիշատակումը չխառնել Իսրայել պետության քաղաքականության հետ: Այս պահին Արցախում մեր 120.000 հազար հայրենակիցներ Ադրբեջանի վարած քաղաքականության արդյունքում շրջափակման մեջ են, և տեղին է նշել, որ 2 տասնյակ հրեա գիտնականներ, լրագրողներ և ակտիվիստներ նամակ հղեցին Իսրայելի արտաքին գործերի նախարարին՝ խնդրելով օգնել՝ կանխելու հումանիտար աղետն Արցախում»:

Նույն օրը ՀՑԹԻ գիտաժողովների սրահում առցանց դասախոսությամբ հանդես եկավ Շոտլանդիայի Էդինբուրգի համալսարանի պրոֆեսոր Դոնալդ Բլոքսհամի դասախոսությունը՝ «Երրորդ Ռայխը, պատերազմը և Հոլոքոստը» վերնագրով: Պրոֆեսոր Բլոքսհամն անդրադարձավ Գերմանիայում նացիստական իշխանության տարիներին՝ 1933-1945 թթ. իշխող գաղափարախոսությանը, հակահրեական, ռասիստական քաղաքականությանը և դրանց արդյունքում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած հրեաների ցեղասպանությանը: Դասախոսությանը հետևեց հարցուպատասխան, և հետաքրքիր քննարկում ծավալվեց:

«Հոլոքոստի հիշողության շաբաթ» միջոցառումների շարքն ավարտվեց փետրվարի 1-ին: ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պ.գ.թ. Սուրեն Մանուկյանը ներկայացրեց «Հրեական գեթթոն որպես Հոլոքոստի իրականացման գործիք» վերնագրով դասախոսություն: Բանախոսը ներկայացրեց Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների կողմից վերահսկողության տակ գտնվող տարածքներում հրեաների բռնի մեկուսացման վայրերի՝ գեթթոների ստեղծման մասին, շեշտելով, որ դրանք, ըստ էության, հրեաներին բնաջնջելու միջոցներից էին, քանի որ հրեաներին մեկուսացնելով և առանձնացնելով, հեշտանալու էր նրանց ոչնչացնելու գործընթացը: Բանախոսն անդրադարձավ գեթթոների տեսակներին, դրանց ինքնակառավարման մարմինների՝ յուդենրատների ձևավորմանն ու գործունեությանը, գեթթոներում առկա անմարդկային պայմաններին, հատկապես՝ սովին, հիվանդություններին: Դասախոսությունն ավարտվեց քննարկումով:





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am