Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Միջազգային գիտաժողով



ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ


Գիտաժողովի խորագիր` Զմյուռնիան՝ Հայոց և Հունաց ցեղասպանությունների ուղեծիրում. բնաջնջում, հրկիզում և տարագրություն (սեպտեմբեր, 1922 թ.)
Գիտաժողովի անցկացման ժամանակը` 14-15 սեպտեմբերի, 2022 թ.
Գիտաժողովի անցկացման վայրը` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Երևան, Հայաստանի Հանրապետություն
Գիտաժողովի կազմակերպիչ՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ
Գիտաժողովի համակազմակերպիչներ՝ ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Հայկազյան hամալսարան (Լիբանան), Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանի պոնտագիտության ամբիոն (Հունաստան)

2022 թ․ սեպտեմբերին լրանում է Հայոց և Հունաց ցեղասպանությունների վերջին փուլի՝ Զմյուռնիայի հայ և հույն բնակչության կոտորածների, հայկական ու հունական թաղամասերի կանխամտածված հրկիզման 100-րդ տարելիցը։

Զմյուռնիան իր բազմազգ ու բազմամշակույթ գոյությամբ մեծապես նպաստել է թե՛ հայերի ու հույների, և թե՛ զմյուռնիաբնակ օտարազգիների առաջընթացին: Քաղաքի հունական համայնքն իր զարգացումն ապրել է Հունաստանի և տեղի հարյուրավոր հույների նախաձեռնությունների շնորհիվ: Զմյուռնիայի հունական համայնքը կարևորում էր մշակույթի, կրթության զարգացումը, եկեղեցու դերը:

Կոստանդնուպոլսից հետո Զմյուռնիան Օսմանյան կայսրության արևմտյան ափի երկրորդ խոշոր հայաշատ քաղաքն էր, եվրոպական պետությունների դիվանագիտական գործունեության կարևոր կենտրոնը։ Տեղի հայ բնակչությունը դարերի ընթացքում ձեռք էր բերել մշակութային ուրույն դիմագիծ:

Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության և նրա դաշնակիցների պարտությունից հետո 1919 թ. հունվարին իր աշխատանքներն է սկսում Փարիզի հաշտության համաժողովը, որը շարունակվում է մինչև 1920 թ. հունվար: Հունաստանը, մասնակցելով պատերազմին և կատարելով դաշնակցային պարտավորությունները, ակնկալում էր թուրքահպատակ հույների խնդրի արդարացի լուծում:

Հույն-թուրքական պատերազմը սկսվում է 1919 թ. մայիսի 15-ին, երբ հունական զինված ուժերը, Փարիզի հաշտության համաժողովի որոշումների համաձայն, իրենց հսկողության ներքո են վերցնում Զմյուռնիան: 1920 թ. օգոստոսի 10-ին կնքվում է Սևրի հաշտության պայմանագիրը, ըստ որի՝ Զմյուռնիան պետք է անցներ Հունաստանին և կառավարվեր հինգ տարով, սակայն նավահանգստում պետք է բարձրացված մնար սուլթանական դրոշը: Անկարայի քեմալական կառավարությունը չի ճանաչում Սևրի պայմանագիրը:

1921 թ. հունվարի 10-ին և մարտի 31-ին Ինոնյու գյուղի մոտ հունական բանակը պարտվում է, սակայն ամռանը նոր հարձակում է ձեռնարկում՝ հուլիսին գրավելով Էսքիշեհիրը, Աֆիոն-Քարահիսարը, իսկ օգոստոսին մոտենում է Անկարային: 1921 թ. օգոստոսի 23-ից սեպտեմբերի 13-ը Սանգարիոս (Սաքարիա) գետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հունական բանակը պարտվում է:

1922 թ. սեպտեմբերի 9-ին թուրքական բանակը, հաջորդ օրը Մուստաֆա Քեմալը մտնում են Զմյուռնիա, որտեղ, տեղի հայ և հույն բնակչությունից բացի, ապաստանել էին նաև տասնյակհազարավոր գաղթականներ: Օսմանյան պետության փլատակների վրա նոր պետության հիմքեր ստեղծող քեմալական ազգայնականները, շարունակելով 1914-1915-ից ի վեր Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Փոքր Ասիայում հայերի, հույների, ասորիների դեմ երիտթուրքերի ցեղասպան քաղաքականությունը, իրագործում են Զմյուռնիայի հայերի և հույների բնաջնջումը։

Կոտորածներն ուղեկցվում են թալանով ու ավերածություններով: Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը հայերի և հույների տների հրկիզումներն աստիճանաբար վերաճում են համատարած հրդեհի, որը, շարունակվելով մի քանի օր, ավերակների ու մոխրակույտի է վերածում քաղաքի հայկական (Հայնոց), հունական ու եվրոպական թաղամասերը: Մոտավոր հաշվարկներով՝ Զմյուռնիայում և շրջակա բնակավայրերում տեղի ունեցած կոտորածներին զոհ է դառնում 100-120 հազար քրիստոնյա։

Զմյուռնիան՝ արևելաքրիստոնեական հին ազգերի մշակույթի դրոշմը և աշխարհին առավել հայտնի որպես «Արևելքի փոքր Փարիզ»՝ կործանվում է. Զմյուռնիայի նավահանգստում խարիսխ գցած մեծ տերությունների տասնյակ ռազմանավեր նախընտրում են չմիջամտել ծավալվող սարսափելի ու ողբերգական իրադարձություններին: Ավելին՝ օգնություն աղերսող և փրկության հույսով դեպի ռազմանավերը լողացող հայերին ու հույներին թույլ չեն տալիս տախտակամած բարձրանալ՝ դատապարտելով նրանց անխուսափելի մահվան: Բարեբախտաբար կային նաև բացառություններ. հրաշքով փրկված Զմյուռնիայի հայերն ու հույները բնակություն են հաստատում Աթենքում և մերձակա քաղաքներում, Հունաստանի արևելյան կղզիներում։

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը 2022 թ․ սեպտեմբերի 14-ին և 15-ին ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Բեյրութի Հայկազյան և Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանների հետ համագործակցությամբ հրավիրում է միջազգային գիտաժողով: Այն միավորող հարթակ է ցեղասպանագետների, պատմաբանների, ազգագրագետների, արվեստաբանների, հոգեբանների, իրավունքի մասնագետների և բոլոր այն հետազոտողների համար, որ պատրաստակամ են ներկայացնելու Զմյուռնիա քաղաքի պատմության և մշակույթի վերաբերյալ իրենց ուսումնասիրության արդյունքները՝ նպաստելով ցեղասպանագիտության զարգացմանն ուղղված ևս մեկ կարևոր քայլի:

Հետազոտությունների արդյունքների համառոտագրերը պատրաստելիս անհրաժեշտ է առաջնորդվել, միևնույն ժամանակ չսահմանափակվել թեմատիկ հետևյալ դասակարգմամբ.

հայ և հույն կրթամշակութային հաստատությունների գործունեությունը Զմյուռնիայում,
Զմյուռնիայի հրատարակչական մշակույթը,
Զմյուռնիայի դպրությունը, գրչությունը, արվեստը (թատրոն, կերպարվեստ, երաժշտություն),
Զմյուռնիայի հայ և հույն մտավորականությունը,
Զմյուռնիայի պարբերական մամուլը,
Զմյուռնիայի հայ և հույն հոգևոր առաջնորդները,
Զմյուռնիայի հայ և հույն արհեստավորությունը,
Զմյուռնիայի կրոնական կյանքը. միջկրոնական փոխհարաբերություններ,
Հայ առաքելական, Հույն ուղղափառ, Կաթողիկե եկեղեցիների գործունեությունը Զմյուռնիայում,
քրիստոնեական ժառանգության ոչնչացումը Զմյուռնիայում,
ոճրագործը և զոհը. հիշողության մշակույթ, հոգեբանական ուրվագծումներ,
զանգվածային բռնություններ, ինքնապաշտպանություն և անհատական դիմադրություն,
փրկության գործը. մարդասիրական ձեռնարկումներ,
վերապրածների տարագրությունը և ներգաղթը Խորհրդային Հայաստան,
մարդու իրավունքների խախտումը. իրավական գնահատականներ և հեռանկարներ:

Գիտաժողովի աշխատանքային լեզուները` հայերեն, հունարեն, անգլերեն

Միջազգային գիտաժողովի նյութերը՝ որոշակի ընտրությամբ, կհրատարակվեն առանձին ժողովածուով:

Մասնակցության համար մինչև 2022 թ. ապրիլի 30-ը ներառյալ անհրաժեշտ է ուղարկել զեկուցման վերնագիրը և համառոտագիրը (200-250 բառ), ամփոփ ինքնակենսագրություն smyrna100@genocide-museum.am հասցեին:



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am