Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Սուրեն Մանուկյանի Կալիֆորնիայի դասախոսությունները Ֆուլբրայթի կրթաթոշակի շրջանակում



2013թ. փետրվարի 11-ին Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի փոխտնօրեն և Նյու Ջերսիի Ռաթգըրս համալսարանի ցեղասպանագիտության, կոնֆլիկտաբանության և մարդու իրավունքների կենտրոնի Ֆուլբրայթի այցելու գիտնական Սուրեն Մանուկյանը Ֆուլբրայթի դասախոսությունների ծրագրի շրջանակում հանդես եկավ «Զանգվածային մասնակցությունը Հայոց ցեղասպանության ընթացքում: Սոցիոլոգիական չափում» թեմայով դասախոսությամբ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում /UCLA/:

Ս.Մանուկյանը UCLA-ի ուսանողներին, ֆակուլտետին, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներին ներկայացրեց թեմայի շուրջ իր գաղափարները և ուսումնասիրության արդյունքները: Նա հատկապես շեշտեց այն միտքը, որ Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունը վերացական և ընդհանուր մոտեցումներից անհրաժեշտ է տեղափոխել ավելի առարկայական դաշտ: Քննարկվեց նաև այն հարցը, թե «ովքեր էին Հայոց ցեղասպանությունն իրագործողները»: Միջոցառմանը մասնակցեցին այնպիսի հանրահայտ գիտնականներ, ինչպիսիք են Ռ. Հովհաննիսյանը, Ս. Ասլանյանը, Ռ. Փիրումյանը, Փիթըր Քաուն, ինչպես նաև UCLA-ի ուսանողներ: Փետրվարի 13-ին Ս. Մանուկյանը համայնքային հանդիպում ունեցավ Ֆրեզնոյում և «Հայոց ցեղասպանության ոճրագործներն ու զոհերը: Սոցիալ հոգեբանական չափում» թեմայով դասախոսություն ներկայացրեց: Մասնակցում էին ուսանողներ, Ֆրեզնոյի Կալիֆորնիայի Պետական համալսարանի ֆակուլտետի անձնակազմը, Ֆրեզնոյի հայ համայնքի ներկայացուցիչները: Դասախոսությանը հետևեց հետաքրքիր քննարկում. Մասնակիցների թվում էին պրոֆեսորներ Բ. Տեր-Մկրտչյանը, Սերջիո լա Պորտան և Ս. Հարությունյանը:

Փետրվարի 14-ին Ս. Մանուկյանը Ֆրեզնոյի Կալիֆորնիայի Պետական համալսարանում /CSU/ դասախոսեց Հայոց պատմության դասընթացի շրջանակում: Հիմնական թեման վերաբերում էր Հայոց ցեղասպանության ընթացքում ոճրագործի հիերարխիկ կառուցվածքին: Այն կազմակերպվեց Ֆրեզնոյի Հայկական ուսումնասիրությունների ծրագրի և Հայկական ուսումնասիրությունների կենտրոնի կողմից: Ուսանողները նույնպես հետաքրքրված էին Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի գործունեությամբ և ծրագրերով:

Ս. Մանուկյանի վերջին դասախոսությունը տեղի ունեցավ Բերկլիում, փետրվարի 19-ին, որը կազմակերպել էին Բերկլիի համալսրանի Սլավոնական, Արևելաեվրոպական և Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնը Հայկական ուսումնասիրությունների ծրագրի նախաձեռնությամբ: Ունկնդիրները համայնքի անդամներն էին և ուսանողներ: Այս հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայոց ցեղասպանության սոցիալ հոգեբանական կողմերը: Հիմնական թեման էր՝ «Ինչպես հասարակ մարդիկ դարձան զանգվածային մարդասպաններ Հայոց ցեղասպանության ընթացքում»: Սուրեն Մանուկյանը մասնակիցների ուշադրությունը բևեռեց հատկապես Օսմանյան կայսրությունում մուսուլման բնակչության սոցիալական հրահանգումների գործընթացի վրա և նշեց, որ դաժանության ռացիոնալացումը, զոհերի դեհումանիզացիան և «մշակութային նախապայմանները» ստեղծում են ցեղասպան մտածելակերպ:


ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am