ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին օրերս այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան:
ՀՑԹԻ հիմնադրամի տնօրենի ուղեկցությամբ դեսպանը ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: ԱՄՆ դեսպանը շրջել է նաև թանգարանում, ծանոթացել ցուցադրությանը:
Դեսպան Թրեյսին այցի ավարտին գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Տնօրեն Հարություն Մարությանը դեսպանին է նվիրել Մխիթարյան Միաբանության Միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի և ավստրալահայ Արա Քեթիպյանի կազմած 1890-1922 թթ․ ամերիկյան մամուլում հրատարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածների երեք հատոր:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ դեսպանին ցուցաբերած ջերմ ընդունելության համար դեսպանությունը շնորհակալություն էր հայտնե թանգարանի տնօրենին ու անձնակազմին: