02.07.2009
Հայ առաքելական եկեղեցին հիմնադրվել է երկու առաքյալների` սուրբ Բարդուղիմեոսի և սուրբ Թադևոսի կողմի, ովքեր նահատակվել են պատմական Հայաստանի հարավային շրջաններում առաքելություն կատարելիս առաջին դարում: Գերեզմանատեղին, որտեղ հանգչում է սուրբ Թադևոսը, այժմ գտնվում է Իրանի տարածքում, և դրա վրա կառուցված սուրբ Թադևոսի հայկական եկեղեցին հայտնի ուխտատեղի է քրիստոնյաների և մահմեդականների համար: Իրանի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում իր երկրի տարածքում քրիստոնյա ժառանգության պահպանմանը, և հայկական վանական համալիրը ներառված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:
Սուրբ Բարդուղիմեոսի վանքը (այժմյան Թուրքիայի հարավ-երևելքում) կառուցվել է 4-րդ դարում Բարդուղիմեոս առաքյալի նահատակության վայրում: Բարդուղիմեոս առաքյալի գերեզմանատեղին տաճարի ներսում էր, որը հայերի համար ուխտագնացության կարևոր վայր էր մինչ ցեղասպանությունը:
Հայկական կոթողների մշակութային ցեղասպանության թուրքական պետական քաղաքականության շրջանակում 1960-ական թվականներին վանքը պայթուցիկների միջոցով մասնակիորեն ավիրվել է թուրքական բանակի կողմից: Հիմնական տաճարն այժմ ավիրված է և վերածվել է ռազմակայնի` թուրքական Ալբայրաք քաղաքի մոտ: Նաև խստիվ արգելված է լուսանկարել և մոտենալ հայկական տաճարի կանգուն մնացած ավերակներին, քանի որ տարածքում գործում է բարձր անվտանգության ռեժիմ:
Թուրքական զինված ուժերը շարունակում են ավերակների և պահպանված հայկական եկեղեցիների և տաճարների կիրառումը` որպես ռազմական կայաններ և պահեստներ:
• Վան, Աղբակի գավառ, Ս. Բարդուղիմեոս Առաքյալի վանք, 1913թ.
• Վան, Աղբակի գավառ, Ս. Բարդուղիմեոս Առաքյալի վանք, մեր օրերում