Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

«Յիսուս ᵻ Քիրիստոս[1]»
Քրիստո՛ս, խնդրում եմ Քեզ՝ հոգևո՛ր առաքինություն և խաղաղությո՛ւն հաստատիր


02.07.2022


Այս խոհն առ Հիսուս Քրիստոս կարդում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերում պահպանվող հայատառ թուրքերեն շարադրված հուշագրություններից մեկում: Առաջին հայացքից ընթերցողը կկարծի, թե այս նոթատետրը հոգևորականի՝ կրոնական թեմատիկայով ձեռագիր գրառումների տետրակ է, սակայն աստիճանաբար յուրաքանչյուր էջով բացվում է զինվորականի՝ նարեկացիական մոտիվով և «Նարեկ»-ի սկզբունքով գրված աղոթագիրք՝ կից աստվածաշնչյան խոհապատումներով, խրատապատումներով, ինչպես նաև արևմտահայերեն տեղ-տեղ աղոթագիր մեջբերումներով:

Նոթատետրի վերջին էջերին, ինչով էլ բացահայտվում է այս նոթագրքի խորհրդավոր պատմությունը, մարաշցի զինվորական տասնապետի հեղինակած նամակն է: Ըստ նամակի՝ մարաշցի «զինվորական(զինվորների) տասնապետ(սպա)» Գարեգին Վանըսքեհյայանը մարտը սկսելու նախորդող օրվա երեկոյան հենց մարտի դաշտում գրել է այն և հանձնել իր զինակից ընկերներից մեկին: Իրադարձությունը թվագրվում է 1913թ հունվարի 25-ով, երբ զինվորականը պատերազմի դաշտում դիմում է իր զինակիցներին՝ վկայակոչելով Հիսուս Քրիստոսին և նշելով, որ սա իր վերջին և կիսատ խոսք-պատգամն է, համաձայն որի՝ ամբողջ հույսը պետք է կապել Աստծո զորության հետ, որ ուժ, խաղաղություն, հոգևոր առաքինություն տրվի իրենց. «Թշնամին մեր դիմացն է. չգիտենք՝ ողջ կմնանք, թե՝ ոչ, բայց Աստված մեզ հետ, ողջ զորությունը Նրանն է... թույլ տվեք Հիսուսի օրհնությամբ իմ սիրտը տալ ձեզ.... Ամեն»: Նամակն ավարտվում է հիշյալ խոսքերով:

Մարտը ճակատագրական էր հեղինակի համար. նամակը գրելու հաջորդ օրը Գարեգին Վանըսքեհյայանը սպանվում է մարտի դաշտում: Հուշագրքում չկան տեղանուններ և անձնանուններ՝ բացի նամակի վերջում հեղինակի անունից:

Նամակում հիշատակված իրադարձությունը Բուլայըրի/Պուլայըրի(Բլայար)[2] ճակատամարտի/մարտի[3] մասին է, իսկ հուշագիրքը զոհված օսմանահպատակ հայ սպայի նոթատետր է. մեկը Գալիպոլուի (Կէլիպօլու//Կէլիփոլի/Կալիփոլի)[4] հայ 3000 զինվորներից, որոնք մասնակցել էին Բուլայըրի ճակատամարտին 1913 հունվարի 26-ին[5]:

Նոթատետրի կազմերեսի ներսի հատվածում Հիսուսի պատկերանկարն է, իսկ կազմերեսի վերջին էջում(ներսից)՝ Տիրամոր պատկերը: Սակայն նոթատետրում կտեսնեք նաև պատկերազարդ էջեր՝ հավանաբար կալկայով[6] արված, իսկ նոթատետրի վերջին էջի ստորին աջ հատվածում «Հաբեթ Մինասյան» կնիքն է դրված:

Նոթատետրը ՀՑԹԻ-ին է հանձնել Հալեպի մարաշցիների հայրենակցական միությունը:












Էլինա Միրզոյան
Հայոց ցեղասպանության աղբյուրագիտական ուսումնասիրությունների բաժնի գիտաշխատող, բ.գ.թ.


Ծանոթագրություններ

[1] Պայմանականորեն է վերնագրված, քանի որ ձեռագիր նոթատետրը վերնագիր չունի, սակայն կազմերեսի ներսից առաջին էջում (որին փակցված է Հիսուս Քրիստոսի պատկերը) ընդգծված կերպով ձեռագիր գրված է որպես խորագիր ներկայացված գրառումը:

[2] Բուլայըրը Չանաքքալեն Գալիպոլուին կապող գյուղ է, տե՛ս http: https://tr.wikipedia.org/wiki/Bolay%C4%B1r:
«Բլայարը կը գտնուի խիստ հետաքրքրական տեղ մը. Թրակեան Թերակղզւոյն պարանոցին վրայ է, հոն ուր հողը չորս հինգ քիլոմէդր լայնք ունի, եւ հարաւէն հոն երթալու համար հարկ է քիչ առաջ անցած ըլլալ պարանոցին ամենէն նեղ մասէն՝ որու լայնքն է երկու եւ մէկ քառորդ քիլոմէդր. ուստի այդ տեղուանքէն կրնաս տեսնել դէպի արեւելք՝ Մարմարան, եւ դէպի արեւմուտք՝ Քսերոսի ամայի Ծոցը որ Արշիպեղագոսի հիւս. արեւել. ծայրն է եւ գրեթէ անմարդի կղզեակ մ’ունի, Քսերոս կղզին, մեր Բրոդիին մեծութեամբ ու նոյնքան լերկ, բայց աւելի խոպան ու ժեռուտ՝ ինչպէս իր անունն ալ կը պատմէ», տե՛ս Ինտրա, Արձակ էջեր, նոյ. 1907 http: https://digilib.aua.am/book/695/720/19075/%D4%B1%D6%80%D5%B1%D5%A1%D5%AF%20%D5%A7%D5%BB%D5%A5%D6%80:

[3] Թուրք.՝ Bolayır Muharebesi: Ճակատամարը տեղի է ունեցել Բալկանյան պատերազմի շրջանակում Բուլայըրում 1913 թ. հունվարի 26-ին Բուլղարական Ռիլայի 7-րդ հետևեկային դիվիզայի և Օսմանյան Թուրքիայի 27-րդ դիվիզիայի միջև, որն ավարտվել է Բուլղարայի հաղթանակով:

[4] Ավելի մանրամասն՝ http: http://www.levantineheritage.com/gallipoli.htm:

[5] Ժամանակ, Կոստանդնուպոլիս, 1913, թիւ 19: Բիւզանդիոն, Կոստանդնուպոլիս, 1913, թիւ 5.025:

[6] Թափանցիկ թուղթ կամ գործվածք, որ օգտագործվում է գծագրելիս:







ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am