02.12.2019
Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադին ՀՀ ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին:
Հյուրերին դիմավորեց և Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունն ու նշանակությունը պատմեց ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը։
Նախարար Այման Սաֆադին ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ապա ծաղիկներ՝ Անմար կրակի մոտ:
ՀՑԹԻ արտաքին կապերի ու լրատվության բաժին