03.02.2015
Հունվարի 31-ին Բեյրութի Հայկազյան համալսարանում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության 100-ամյակ. հետևանքներ և առաջադրանքներ» խորագրով գիտաժողով:
Գիտաժողովին մասնակցում էր նաև Հայոց ցեղասպանության թանգարան – ինտիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը: Սուրեն Մանուկյանը ներկայացրեց «Հայոց ցեղասպանության ժողովրդագրական, մշակութային, աշխարհագրական, տնտեսական և քաղաքական հետևանքները» թեմայով զեկույց:
Գիտաժողովին եղան ելույթներ՝ նվիրված ցեղասպանության հետևանքներին և դրանց վերացման միջազգային օրենքներին, հայ-թուրքական հարաբերություններին և այլն:
Գիտաժողովը կազմակերպվել էր Հայկազյան համալսարանի և Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի նախաձեռնությամբ և Մերձավոր Արևելքի Հայ ավետարանական եկեղեցիների միության նախագահ Մկրտիչ Կարագյոզյանի հովանավորությամբ: