03.02.2019
Օրերս Երևանում Մխիթարյան հրատարակչատան կողմից լույս է տեսել 1890-1922 թթ․ամերիկյան մամուլում, մասնավորապես The New York Times-ի էջերում, հրապարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածների երկու հատոր։ Հատորը կոչվում է «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press – The New York Times», այն կազմել և խմբագրել են Մխիթարյան Միաբանության Միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը և ավստրալահայ Արա Քեթիպյանը։
Կազմողները հատորի միջոցով ժամանակագրական հերթականությամբ հասանելի են դարձնում Հայոց ցեղասպանության մասին փաստող ստվարածավալ նյութ՝ արժանահավատ լրատվություն, ականատեսների վկայություններ, հաղորդումներ և այլն։
Հատորների նյութն ընդգրկում է 1894-1896 թթ․ Համիդյան կոտորածները, Ադանայի կոտորածը, 1915 թ․ Հայոց ցեղասպանությունը և այդ կոտորածների անմիջական հետևանքները։
Առաջին հատորը կազմված է 1607 հոդվածից, իսկ երկրորդը՝ 1059, որոնք բոլորն արխիվային նյութեր են։
Հատորը մեծ ձեռքբերում է ինչպես ոլորտի մասնագետների, հետազոտողների, այնպես էլ ընթերցող լայն շրջանակների համար։
Կարևոր է տեղեկացնել նաև, որ ընդհանուր նախագիծը ունենալու է տասը հատոր, որոնք ընդգրկելու են վեց առաջատար ամերիկյան թերթերը՝ «The New York Times», «The Boston Daily Globe», «The Chicago Tribune», «The Christian Science Monitor», «The Los Angeles Times» և «The Washington Post»-ը:
Մանրամասները՝ հղումով:
https://horizonweekly.ca/en/%D5%AC%D5%B8%D5%B5%D5%BD-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D6%82-1890-1922-%D5%A1%D5%B4%D5%A5%D6%80%D5%AB%D5%AF%D5%A5%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A1%D5%B4%D5%B8%D6%82%D5%AC%D5%AB%D5%B6-%D5%B4%D5%A7%D5%BB-%D5%B0/