Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՎԵՐԱՊՐԵԼՈՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՓՐԿՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՀՈԼՈՔՈՍՏԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ

03.04.2015


Միհրան Մավիյանը ծնվել է 1900 թ. հուլիսի 26-ին Ադաբազարում: 1915 թ. ամռանը թուրքական իշխանությունները սկսում են Ադաբազարի 25.000 հայ բնակչության կոտորածը և տեղահանությունը: Մավիյանների ողջ ընտանիքը զոհվում է, փրկվում են միայն երեք երեխաները` Միհրանը, քույրը և եղբայրը: 1918 թ. հոկտեմբերին Մուդրոսի զինադադարից հետո նրանք` 4000 այլ հայերի հետ վերադառնում են Ադաբազար, իրենց տունն ավերված գտնում և ստիպված լինում հեռանալ: Տեղում մնացած 300 հայերը հետագայում կոտորվում են: Դեգերումներից հետո 1923 թ. Մավիյանը հասնում է Ֆրանսիա, հաստատվում Մարսելում և ծավալում ակտիվ հասարակական գործունեություն: Նա Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ), 1928 թվականից` Ֆրանսիայի կոմկուսի անդամ էր։

1940-1944 թթ., Գերմանիայի կողմից Ֆրանսիայի օկուպացման տարիներին, Մավիյանը մասնակցում է ֆրանսիական Դիմադրության շարժմանը, անդամակցում ֆրանսիական դիմադրության հայ հերոս Միսաք Մանուշյանի խմբին: Մավիյանն իր հուշերում գրում է. «1941-ից հետո հիտլերականները նետեցին «բարի նվաճողների» իրենց դիմակը: Սկսեցին հրեաներից, որոնց ստիպում էին կրծքին կրել դեղին աստղ: Այնուհետև նրանց բոլորին` կանանց, տղամարդկանց, ծերերին և երեխաներին հավաքեցին և քշեցին Դրանսի: Այդ ամենն ինձ հիշեցնում էր հայերի 1915 թ. ողբերգությունը»:

Մանուշյանի խմբում կային նաև այլ ազգությունների ներկայացուցիչներ, այդ թվում նաև Լեո անունով մի հրեա, ով 1936-1939 թթ. Իսպանիայում իտալա-գերմանական նվաճողների և ֆաշիստների դեմ պայքարող ինտերնացիոնալ բրիգադի նախկին մարտիկ էր: Հստակ էր, որ նրան հարկ էր թաքցնել: Մավիյանը հայկական առաքելական եկեղեցուց վերցնում է ադաբազարցի Լևոն Բասմաջյանի վկայականը, որի հիման վրա պատրաստվում են Լեոյի փաստաթղթերը` որպես Քոնշ քաղաքում կառուցվող գերմանական օդանավակայանի բանվոր: Միհրանը իր գրքում նշում է, որ այդ ջանքերը Լեոն արդարացրեց` դառնալով Մանուշյանի խմբի քաջարի մարտիկներից մեկը:

Սակայն օկուպացված Փարիզում մի խումբ հայ դիմադրողների գործը չէր կարող գերմանական ոստիկանության աչքից վրիպել: 1944 թ. փետրվարի 21-ին ձերբակալվում է Մանուշյանը և իր մի քանի զինակիցների հետ գնդակահարվում Փարիզից ոչ հեռու գտնվող Մոն-Վալերիանում: Ֆրանսիայի օկուպացման տարիներին այդ նույն վայրում գնդակահարվում է 4500 մարդ: Մավիյանը ձերբակալվում է հաջորդ օրը` փետրվարի 23-ին, բանտարկվում մահվան դատապարտվածների համար նախատեսված «Ֆրենում», որտեղից միակ «ելքը» համակենտրոնացման ճամբարներն էին: Մոտ մեկ ամիս կտտանքների ու հարցաքնությունների ենթարկվելուց հետո Մավիյանը տեղափոխվում է ռազմագերիների և քաղբանտարկյալների համար նախատեսված Կոմպիեն ճամբարը. «Ես այլևս չունեի ո՛չ անուն, ո՛չ ազգանուն, միայն համար` 29063»:

1944 թ. ապրիլի 27-ին Մավիյանին 1800 հոգու հետ միասին տանում են Գերմանիա: Նա տեղափոխվում է հիտլերյան ռեժիմի ամենաարդյունավետ մահվան գործարան Օսվենցիմ, որի դարպասներին գրված էր «Աշխատանքն ազատություն է տալիս» (Arbeit macht Freiheit): Մավիյանը նշում է, որ Օսվենցիմի քարե քառակուսի շինության ծխնելույզից անդադար ելնող ծուխը դարձավ նրա մղձավանջը: Օսվենցիմից Բուխենվալդ, այնուհետև` Ֆլոսենբուրգ, որը «Բուխենվալդի համեմատ դժոխք էր: Այստեղ մտնողը ողջ դուրս չէր գալիս»: Մավիյանը ճամբարում ականատես է դառնում ֆաշիստական անմարդկային վայրագությունների, իր ընկերների` այդ թվում նաև հայ, մահվանը, կրում բազմաթիվ զրկանքներ...

1945 թ. Ֆլոսենբուրգ են բերվում նաև մյուս համակենտրոնացման ճամբարների բանտարկյալները, հրեաներին սպանում են տեղում, մյուսներին` ստիպում քայլել դեպի լեռները: Ապրիլի 20-ին ճամբարը տարհանվում է. «Ես նորից վերապրում եմ պատանեկությանս տարիները` ժողովրդիս տեղահանության ճանապարհը: Ես տեսնում եմ հայերի դիեր, նետված ճանապարհների եզերքներին որպես կեր շնագայլերի և ագռավների համար: Իսկ այժմ քայլում եմ եվրոպական բոլոր ազգությունների պատկանող մարդկանց դիակների կողքով», - գրում է Մավիյանը:

Ամերիկյան զրահամեքենաները մոտենում էին, օդում երևում են ոչ գերմանական օդանավեր: Մավիյանը հասկանում է, որ սարալանջով քայլող բանտարկյալներն այդուհետ հանցագործության վկաներ էին և նրանց սպանությունը պարտադիր պայման էր խուճապի մատնված գերմանացի էսէսականների համար: Եվ փախչում է` մեջքին տանելով ընկերոջը` Բեշարին:

Զոհված ընկերների հանդեպ իր պարտքը նա հատուցում է 1946 թ.: Հունիսի 10-ին մեկնում է Գերմանիա` Դահաու, նախկին համակենտրոնացման ճամբար, որը վերածվել էր դատական ատյանի և ցուցմունք է տալիս Ֆլոսենբուրգի գերմանական հանցագործների դեմ:

Փրկելով հրեա Լեոյին, մասնակցելով Դիմադրության շարժմանը, անցնելով նացիստական համակենտրոնացման ճամբարներով, լինելով ոչ թե մարդ, այլ, պարզապես, համար (Օսվենցիմ` №186060, Բուխենվալդ` №53350, Ֆլոսենբուրգ` №10018), որն անհրաժեշտ էր լոկ թիվը պահպանելու համար, Միհրան Մավիյանը կարողանում է վերապրել, վերադառնալ Ֆրանսիա, հրատարակել իր հուշերը`«Ոճիրի անդրաշխարհէն» (1976 թ.), նախաբանում հույս հայտնելով, որ այն կդառնա հուշարձան հիտլերյան մահվան ճամբարներում հրկիզված իր ընկերների և գերեզմանաքար` հոր` Մինաս Մավիյանի համար, ով այդպես էլ գերեզման չունեցավ:








Ադաբազարի հայկական թաղամասի համայնապատկերը


Միսաք Մանուշյանի և նրա 21 զինակիցների գնդակահարման տեսարանը, Մոն Վալերիան, 1944 թ.


Միսաք Մանուշյան


Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում կառուցված դիակիզարան


Օսվենցիմի համակենտրոնացման ճաբար. դարպասին` «Աշխատանքն է տալիս ազատություն» գրությունը


Միհրան Մավիյանի` 1976 թ. լույս տեսած «Ոճիրի անդրաշխարհէն» գրքի ռուսերեն թարգմանության կազմը (1978 թ.)




ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am