03.04.2021
Ս․թ․ ապրիլի 3-ին ճանաչողական այցով Հայաստանում գտնվող` Եվրախորհրդարանում
Ֆրանսիայի ներկայացուցիչ Ֆրանսուա-Քզավիե Բելամինն այցելեց Հայոց ցեղասպանության
հուշահամալիր:
Պատգամավորին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց
ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Ֆրանսուա-Քզավիե
Բելամինը ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց զոհերի հիշատակը:
Պատգամավորն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան և գրառում կատարեց
Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Այցի ավարտին Հարություն Մարությանը անգլալեզու և ֆրանսալեզու գրքեր նվիրեց պատգամավորին: