04.06.2015
Հունիսի 3-ին Չեխիայի սահմանադրական դատարանի նախագահ Պավել Ռիխետսկու գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորեց և Հայոց ցեղասպանության ու հուշահամալիրի կառուցման պատմությունը ներկայացրեց ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:
Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Չեխիայից ժամանած պատվիրակությունը եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ նոր ցուցադրության հետ:
Չեխիայի սահմանադրական դատարանի նախագահ Պավել Ռիխետսկին գրառում կատարեց Պատվավոր հյուրերի մատյանում: