Լույս է տեսել ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի փաստագրման և տվյալների հավաքագրման բաժնի վարիչ, պ.գ.թ. Շուշան Խաչատրյանի
«Կրոնի դերը հայոց ցեղասպանության իրագործման մեջ» մենագրությունը:
Մենագրության մեջ ուսումնասիրված է Հայոց ցեղասպանության իրագործման կրոնական կողմը որպես գործոն և գործիք` հարցը դիտարկելով պատմակրոնագիտական լույսի ներքո: Ժամանակագրական առումով ուսումնասիրությունն ընդգրկում է Օսմանյան կայսրության՝ Առաջին համաշխարհային պատերազմ մուտք գործելու պահից (1914 թ. նոյեմբերի 14) և ներառում է Հայոց ցեղասպանության ողջ ընթացքը (1915-1923 թթ.): Նման գիտակարգային ուղղվածությամբ, մեթոդաբանությամբ, հարցադրումների ու քննության առնված խնդիրների ամբողջականությամբ ուսումնասիրություն կատարվել է առաջին անգամ: Նաև ի մի են բերվել և քննության են առնվել ցայսօր սակավ ուսումնասիրված ջիհադի կոչերը՝ առաջին անգամ իրականացնելով դրանցից որոշների հայերեն թարգմանությունն ու հրատարակությունը:
Սույն հետազոտությունը նախատեսված է ցեղասպանագետների, կրոնագետների, աստվածաբանների, պատմաբանների, արևելագետների, քաղաքագետների, հոգեբանների և առհասարակ ցեղասպանության հարցերով զբաղվող ու հետաքրքրվող լայն շրջանակների համար: