Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Սիրանուշ Կուարանտայի և Կարլո Կոպպոլայի «1895-1896 թթ. Հայաստանի դեպքերը և հայր Սալվատորե Լիլլիի սպանությունը» գրքի շնորհանդեսը ՀՑԹԻ-ում


03.08.2023


Օգոստոսի 1-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ իտալահայ հեղինակներ Սիրանուշ Կուարանտայի և Կարլո Կոպպոլայի «1895-1896 թթ. Հայաստանի դեպքերը և հայր Սալվատորե Լիլլիի սպանությունը» գրքի շնորհանդեսը:

Նախ՝ ներկաներին ողջունեց ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը, ապա նշեց. «Անցյալ տարի՝ հունիս ամսին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ՀՀ արտաքին գործերի նախարարությունից արխիվային պահպանության համար ստացավ նյութերի տրցակ՝ բաղկացած հիմնականում իտալերեն փաստաթղթերից: Ինչպես հաղորդվում էր ՀՀ Արտաքին գործերի նախարարության ուղարկած կից գրության մեջ, արխիվային նյութերն Իտալիայում ՀՀ դեսպան տիկին Ծովինար Համբարձումյանին է հանձնել իտալաարաբական «Ասադակահ» ընկերության հիմնադիր պրն Թալալ Խրաիսը: Սույն արխիվային նյութերը ծագումով իտալացի Սալվատորե Լիլլիին՝ ֆրանցիսկյան վանական, մարտիրոսության հանգամանքները քննելու և ապա՝ Կաթոլիկ եկեղեցու երանելիների կարգը դասելու համար հավաքված պատմական փաստաթղթերի փաթեթ է: Իսկ այսօր ուրախ ենք հյուրընկալել Սիրանուշ Կուարանտային և Կարլո Կոպպոլային, որոնք կներկայացնեն իրենց հեղինակած 1895-1896 թթ. համիդյան ջարդերի և հայր Սալվատորե Լիլլիի սպանության մասին պատմող գիրքը»:

Այնուհետև ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրման բաժնի վարիչ, պ.գ.թ. Շուշան Խաչատրյանը խոսեց հայր Սալվատորե Լիլլիի, նրա նահատակության և երանելիացման մասին, ապա խոսքը փոխանցեց գրքի հեղինակներին:

Նրանք նշեցին, որ Սալվատորե Լիլլին, որպես ականատես, նկարագրել է Օսմանյան կայսրության՝ հայ բնակչության դեմ իրագործած բռնաճնշումները, ապա ավելացրեցին, որ հայր Սալվատորե Լիլլիի և նրան ուղեկցող յոթ քրիստոնյա աշխարհական հայերի նահատակվել են Մարաշի մոտակայքում ամենադաժան ձևերով: Այս մասին խոսել է նաև համիդյան կոտորածների ժամանակ Զեյթունի ինքնապաշտպանության պատմությունը գրող հաճընցի հնչակյան գործիչ Աղասին (Կարապետ Թուր-Սարգիսյան, 1871-1941)՝ իր «Զէյթուն եւ իր շրջակաները» գրքում:

Հեղինակները նշեցին, որ 1982 թ. Հռոմի Հովհաննես Պողոս 2-րդ պապի կողմից նրանք դասվել են երանելիների շարքին:

Շնորհանդեսի ավարտին ներկաները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու հեղինակներին:





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am