03.11.2015
Նոյեմբերի 3-ին ՀՑԹԻ այցելեց Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ տիկին Վալենտինա Մատվիենկոն: Նա Ռուսաստանի Դաշնային խորհրդի պատվիրակության անդամների և ՀՀ Աժ նախագահի տեղակալ տիկին Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ եղավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեց Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը:
Տիկին Վալենտինա Մատվիենկոն շրջեց թանգարանում, ծանոթացավ Հայոց ցեղասպանության մասին պատմող վկայություններին, պատմական փաստերին:
Շրջայցից հետո Վալենտինա Մատվիենկոն գրառում թողեց պատվավոր հյուրերի համար նախատեսված գրքում:
ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը ռուս բարձրաստիճան պաշտոնյային նվիրեց ՀՑԹԻ հրատարակած գրքերից: