03.11.2016

Նոյեմբերի 3-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելեց Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի գլխավորած պատվիրակությունը:
Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ պարոն Դանկոն ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ, այնուհետև նա և պատվիրակության մյուս անդամները ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնի անմեղ նահատակների հիշատակին:
Այնուհետև Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի գլխավորած պատվիրակությունը եղավ Ցեղասպանության թանգարանում, որտեղ սլովակ պատվիրակները ծանոթացած Մեծ Եղեռնի պատմական դրվագներին, փաստերին և իրողություններին:
Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոն գրառում թողեց պատվավոր հյուրերի Հուշամատյանում, որից հետո ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը նրան նվիրեց «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գրքի անգլերեն հրատարակությունը: