04.06.2014

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերն և նրան ուղեկցող պատվիրակությունը այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Դիդիե Բուրկհալտերը ծաղկեպսակ է դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Շվեյցարական պատվիրակությունը ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը: Շվեյցարիայի Նախագահը նաև արծաթափայլ եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:
2003 թ. Շվեյցարիայի Ազգային խորհուրդը ընդունել է Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւը: