Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ



ՎԱՀԱԳՆ ԴԱԴՐՅԱՆ. ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍԸ, ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ԴՈԿՏՈՐՆ ՈՒ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԵՏԸ (1926-2019)






Վահագն Դադրյան
(1926-2019)
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի անձնակազմը մեծ ցավով ու ափսոսանքով ընդունեց Հայոց ցեղասպանության ուսումնասիրության հարցում միջազգային հեղինակություն վայելող, պրոֆեսոր Վահագն Դարդյանի (Տատրեան) մահվան լուրը:

Անվանի պրոֆեսորը երկար տարիների իր նվիրված գիտական գործունեությամբ ու վաստակով գիտնականների մի քանի սերունդների համար դարձել էր կենդանի լեգենդ:

Վահագն Դադրյանն իր կատարած գիտահետազոտական ուսումնասիրությունների շնորհիվ նոր հուն բացեց Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության համար, մեծապես նպաստեց ցեղասպանության պատմական իրողության գիտական համապարփակ ներկայացմանը, ինչն իր անգնահատելի ու կարևոր նշանակությունն է ունեցել այդ փաստի միջազգային ճանաչման և դատապարտման գործում:

Վահագն Դադրյանը հսկայածավալ աշխատանք է կատարել Օսմանյան կայսրության պաշտոնական փաստաթղթերում Հայոց ցեղասպանության իրականացման պատմության ուսումնասիրության ուղղությամբ:

Երկար տարիներ բազմակողմանի ուսումնասիրելով Հայոց ցեղասպանության պատմությունը՝ Վահագն Դադրյանը համոզված էր. «Ցեղասպանությունը միանգամից չի իրագործվում, այն երկարատև նախապատրաստություն է ունենում, և դահիճը սպասում է հարմար պահի»:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրումից ի վեր Վահագն Դադրյանը մասնագիտական ու բարեկամական կապեր է ունեցել հաստատության հետ, մշտապես մասնակցել է ՀՑԹԻ միջոցառումներին՝ գիտաժողովներ, հանրային դասախոսություններ և այլն:

Հայտնի ցեղասպանագետ, պատմաբան, սոցիոլոգ Վահագն Դադրյանը ծնվել էր 1926թ. մայիսի 26-ին, Կոստանդնուպոլսում: Ավարտել է Բեռլինի համալսարանի մաթեմատիկայի, Վիեննայի համալսարանի պատմության և Ցյուրիխի համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետները։ 1970-91թթ. սոցիոլոգիա է դասավանդել Նյու Յորքի համալսարանում, միաժամանակ եղել է Հարվարդի համալսարանի Միջին Արևելքի ուսումնասիրությունների և Մասսաչուսեթսի Տեխնոլոգիայի միջազգային ուսումնասիրությունների կենտրոնների ավագ գիտաշխատող: 1990-ական թվականներին եղել է Հ. Գուգենհեյմի ցեղասպանության ուսումնասիրությունների ծրագրի տնօրենը, 1991 թվականից Զորյան ինստիտուտի (Տորոնտո և Քեմբրիջ) ցեղասպանության հետազոտությունների ծրագրի գիտական տնօրենը։ Եղել է համեմատական ցեղասպանագիտության հիմնադիրներից։ Հիմնական աշխատությունները վերաբերում են Հայոց ցեղասպանության պատմությանը, համեմատական ցեղասպանագիտության հարցերին, ցեղասպանության իրավական, հոգեբանական տեսանկյունների վերլուծությանը:

Բազմաթիվ արժեքավոր մենագրությունների ու հոդվածների հեղինակ է, օրինակ՝ «Հայկական ցեղասպանությունը խորհրդարանական և պատմագիտական քննարկումներով» (հայերեն, 1995թ.), «Հայոց ցեղասպանության մեջ գերմանական պատասխանատվությունը։ Պատմական ապացույցի ստուգաբանություն» (անգլերեն, 1996թ.), «Ցեղասպանության երաշխիքը։ Թուրք-հայկական հակամարտության գլխավոր բաղադրատարրեր» (անգլերեն, 1998թ.) մենագրությունները։ Միջազգային իրավունքի համատեքստում Հայոց ցեղասպանության վերլուծությանն է նվիրված «Ցեղասպանությունը որպես ազգային և միջազգային իրավունքի հիմնահարց։ Հայկական հարցը Առաջին աշխարհամարտի տարիներին և նրա նկատմամբ ժամանակակից իրավական վերաբերմունքը» (անգլերեն, 1989թ.) գործը։

Ցեղասպանության հարցերին նվիրված դասախոսություններով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ համալսարաններում, գիտական և հասարակական մի շարք կենտրոններում, միջազգային դատական ատյաններում։ 1998 թվականից ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ է: 1995թ. արժանացել է ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչման, 1998թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2001թ.՝ Հարվարդի համալսարանի «Վերիտաս» ոսկե մեդալի, 2002թ.՝ Ռուսաստանի հայերի միության ոսկե մեդալի, 2003թ.՝ ՀՀ ԳԱԱ ոսկե հուշամեդալի և Իտալիայի «Ճշմարիտները հայերի համար» կոմիտեի Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուամեդալի, 2005թ.՝ Ցեղասպանագետ գիտնականների միջազգային ասոցիացիայի մրցանակին և Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մեդալի, իսկ 2009թ.՝ Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում ունեցած ծանրակշիռ գիտական վաստակի համար ստացել է ՀՀ նախագահի մրցանակ:

2013 թվականի մարտին ականավոր գիտնականը մասնակցություն է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և անմիջականորեն Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի կողմից կազմակերպված «Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին»` միջազգային գիտաժողովին, որի շրջանակներում հանդես է եկել «Հայոց ցեղասպանության հետազոտության հեռանկարները» զեկույցով։


Նյութը պատրաստեց Արևիկ Ավետիսյանը
ՀՑԹԻ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ




Վահագն Դադրյանի մասնակցությամբ երկօրյա դասախոսությունները ՀՑԹԻ-ում, 2009 թ., մայիս




Վահագն Դադրյանը ՀՑԹԻ-ում




Վահագն Դադրյանը Ադանայի կոտորածների 100-ամյա տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովին, 2009 թ., ապրիլ




Վահագն Դադրյանը «Ցեղասպանության հանցագործության կանխարգելումը և դատապարտումը» խորագրով միջազգային գիտաժողովին, 2010 թ., դեկտեմբեր




Վահագն Դադրյանը «Ցեղասպանության հանցագործության կանխարգելումը և դատապարտումը» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակիցների հետ, 2010 թ.




Վահագն Դադրյանի հեղինակած հատորները ՀՑԹԻ գրադարանում









ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am