Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԲՈՂԱԶԼՅԱՆՑԻ ԲԵՐԲԵՐՅԱՆ ԳԵՐԴԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ



04.08

Վերոնիկա Բերբերյանի ընտանիքը, Երևան, 1954 թ.առաջին շարքում՝ ձախից աջ՝ Ալեքսան Մկրտչյան (Վերոնիկայի ամուսինը), Ֆլորա (Վերոնիկայի մայրը), Վերոնիկա, երկրորդ շարքում՝ ձախից աջ՝ Ներսես, Սարգիս, Վարդուշ
Յոզղաթ գավառի Բողազլյան գյուղաքաղաքի գերդաստաններից էր Բերբերյան ընտանիքը: 1915 թ. նախօրեին Բողազլյանն ուներ 700 ծուխ հայ և 400 ծուխ թուրք բնակչություն: Տեղի Ս. Աստվածածին եկեղեցու (կառուցված՝ 1865 թ.) քահանան Բերբերյան տոհմի ավագն էր՝ տեր Հակոբը (Ներսես)։ Նա ծնվել է, երբ նրա հայրը 80 տարեկան էր և որպես Աստծո պարգև՝ երեխային նվիրում են եկեղեցուն։ Հետագայում Ներսես Բերբերյանը ձեռնադրվում է քահանա՝ ստանալով Հակոբ անունը, և ծառայում Ս. Աստվածածին եկեղեցում։

Տեր Հակոբ և Նարիկ Բերբերյաններն ունեին հինգ զավակ` Գասպարը (1890- 1928), Աննան (1892-1960-ական թթ.), Հարությունը (1894-1978), Նազելին (1898-մինչև 1915 թ.), Խաչերը (1901-1960-ական թթ.): Գասպար Բերբերյանի և նրա կնոջ` Ֆլորայի դուստրն էր Վերոնիկան (ծնվ.՝ 1905 կամ 1906 թ.), ով գրի է առել իր ընտանիքի, պատմությունը:

Մինչև 1914 թ. Բողազլյանում իգական դպրոց չլինելու պատճառով Վերոնիկայի կրթությամբ զբաղվում էր քահանա պապը։

Առաջին աշխարհամարտը սկսվելուն պես՝ Գասպարը զորակոչվում է բանակ՝ սկզբում որպես Դարդանելի առաջին հիվանդանոցի գլխավոր բժշկի քարտուղար, ապա՝ 1920 թ. Արևելյան ճակատի հրամանատար Քազըմ Կարաբեքիրի զորքի կազմում, որն արշավում էր դեպի Արևելյան Հայաստան: Խույս տալով զինվորական ծառայությունից` Գասպարը հաստատվում է Խորհրդայնացված Նախիջևանում և աշխատանքի անցնում որպես գրագիր և թարգմանիչ` այլևս երբեք չվերադառնալով Թուրքիա:

Բողազլյանում հայերի կոտորածներն սկսում են 1915 թ. հուլիսից: Թաքցրած զենք փնտրելու պատրվակով սկսվում են հայ տղամարդկանց ձերբակալություններն ու խոշտանգումները։ Հուլիսի 5-ին Բողազլյանում ձերբակալվում է 350 տղամարդ, հաջորդ օրը` ևս 300-ը, որոնց մեջ էր նաև տեր Հակոբը։ Նրանց բոլորին կապկպված տանում են Ղարակոչ կոչվող ձորը, մերկացնում, կողոպտում նրանց մոտ եղած դրամն ու զարդերը, ապա՝ սպանում մանգաղներով, տապարներով, դաշույններով, սվիններով ու քարերով: Գլխատում են նաև տեր Հակոբին՝ գլուխն իրար նետելով:

1916 թ. փետրվարին Բողազլյանում սկսվում է ջարդերի երկրորդ ալիքը, որին զոհ են դառնում մեծ թվով կանայք ու երեխաներ. վերջիններիս լցնում են սայլերը, տանում մոտակա Քելլերի ձորը, կոտորում։ Կոտորածների կազմակերպման գործում առանձնահատուկ էր Բողազլյանի կայմակամ Մեհմեդ Քեմալի դերը: Նա այն քչերից էր, որ 1919 թ. ապրիլի 8-ին Կ.Պոլսի ռազմական արտակարգ ատյանի կողմից մեղավոր է ճանաչվում հայ բնակչության հանդեպ իրականացված զինված հարձակումների, կողոպուտի և կանխամտածված սպանությունների մեջ՝ ապրիլի 10-ին կախաղան բարձրացվելով Ստամբուլի Բեյազիդ հրապարակում։ Մահվանից առաջ արտասանած ճառում Քեմալն իրեն անմեղ է ճանաչում` արժանի համարելով հուշարձանի, այլ ոչ թե կախաղանի։

Բերբերյանների ընտանիքի մի մասը ցեղասպանությունից փրկվում է օսմանյան բանակում ծառայող բարձրաստիճան անձի՝ Գասպարի ընտանիքը լինելու շնորհիվ, որի համար տան դարպասին փակցված էր «պահպանվում է պետության կողմից» գրությունը։ Հարություն Բերբերյանը, լինելով հմուտ վարսահարդար, ողջ մնաց, քանի որ նրա ծառայություններից օգտվում էին նաև տեղի թուրք պաշտոնյաները։ Ավագ եղբոր բացակայությունից և հոր դաժան սպանությունից հետո Հարությունն իր վրա է վերցնում ընտանիքի հոգսը։

Վտանգելով իր և ընտանիքի ապահովությունը՝ Հարությունն ամեն կերպ փորձել է օգնել նաև տեղի հայությանը: Նա տուն էր բերում որբացած երեխաներին, խնամում էր՝ սովորեցնելով իր արհեստը։ Այդ որբերից էր Վերոնիկայի մանկության ընկերուհին՝ Սիրանույշը, որի ծնողներն ու բոլոր ազգականները սպանվել էին: Սիրանույշը մի քանի տարի ապրել էր թուրքական միջավայրում՝ մոռանալով մայրենի լեզուն ու կրոնը: Բերբերյանները երկար աշխատանք են տանում` Սիրանույշին հայկական ինքնությանը վերադարձնելու ուղղությամբ, ապա՝ նրան ամուսնացնում են Խաչեր Բերբերյանի հետ։ Սիրանույշ և Խաչեր Բերբերյաններն ապահով և անվտանգ կյանք սկսելու համար 1920-ականներին տեղափոխվում են Բեյրութ` ունենալով երկու դուստր և մեկ որդի։

1919 թ. փետրվարի 5-ին Բողազլյանում ողջ մնացած հայերը ստեղծում են Հայ ազգային միությունը, որի անդամներից էին նաև Հարություն և Խաչեր Բերբերյանները։ Միությունը զբաղվում էր հիմնականում հայ կանանց և որբերի հավաքագրման, նրանց խնամքի ու ապաստարանի հարցերով։ Ստեղծման պահից Բողազլյանի Հայ ազգային միության անդամները հետապնդվում են, ենթարկվում նոր բռնությունների։

1925 թ. Բերբերյանները տեղափոխվում են Կ.Պոլիս, ապա՝ Բաթում, Նախիջևան, ուր և գտնում են Գասպարին։ Սակայն ընտանիքի վերամիավորումը կարճ է տևում. մեկուկես տարի անց Գասպարը մահանում է և մոտ 1929 թ. Բերբերյանները վերջնականապես հաստատվում են Երևանում: Վերոնիկա Բերբերյանը մահանում է 1999 թ. Երևանում 94 տարեկան հասակում, նրա հուշերի վերջին գրառումներն արված են 1992 թվականին:








Տեր Հակոբ քահանայ. Հայոց ցեղասպանության զոհ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ





Հատված Վերոնիկա Բերբերյանի հուշից
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ







ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am