Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Ծառատունկ` ի հիշատակ Հայոց ցեղասպանությունը վերապրած տիգրանակերտցի Հակոբ և Պայծառ Բուրուջյանների


04.08.2023


Այս տարվա հուլիս ամսին ամերիկացի ուսուցիչների վերապատրաստման ծրագրին (մանրամասն տես` http://www.genocide-museum.am/arm/18.07.23.php) մասնակցած Ռիջինա Բուրուջյան-Օդիշուի խնդրանքով և ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի համաձայնությամբ օգոստոսի 1-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հիշողության պուրակին հարակից տարածքում տնկվեց արծաթափայլ եղևնի՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանությունը վերապրած տիգրանակերտցի Հակոբ և Պայծառ Բուրուջյանների (Hagop and Beizar Bouroudjian):

Ծառատունկին մասնակցելու համար ԱՄՆ-ից Հայաստան էին ժամանել Հակոբ և Պայծառ Բուրուջյանի ժառանգները՝ թոռները, ծոռները և այլք: ԱՄՆ-ի Լիբերթվիլ քաղաքի ավագ դպրոցի ուսուցիչ Ռիջինա Բուրուջյան-Օդիշուն իր խոսքում նշեց, որ անչափ ուրախ է և հուզված խորհրդանշական այս ծառատունկի կապակցությամբ: «Այսօր այստեղ մենք հիշում և հիշատակում ենք մեր պապիկին ու տատիկին, որոնք անցնելով ցեղասպանության արհավիրքով փրկվել են և վերապրել: Մենք այստեղ ենք ոչ թե որպես Հայոց ցեղասպանության զոհի ժառանգներ, այլ պայքարած և ցեղասպանությունը վերապրած Հակոբ և Պայծառ Բուրուջյանների ժառանգներ»:

Հակոբ և Պայծառ Բուրուջյանները ապրել են Տիգրանակերտում (Դիարբեքիր): Հայոց ցեղասպանության տարիներին նրանց հարազատները դաժանաբար սպանվել են: Պայծառն ու նրա մայրը՝ Սառան, բռնագաղթի ճանապարհի վաճառվել են մի թուրք ընտանիքի, որտեղ նրանց խոշտանգել են: Անընդհատ ծեծի արդյունքում Պայծառը կորցրել է լսողությունը: Հակոբն Արևելյան լեգեոնի կազմում մասնակցել է ռազմական գործողությունների: Դաժան դեգերումներից հետո Պայծառը և Հակոբը միմյանց հանդիպել են Եգիպտոսում, որտեղ էլ ամուսնացել են: Այնուհետև նրանք տեղափոխվել են Երուսաղեմ, ապրել Երուսաղեմի Հայկական թաղամասում: Հակոբ Բուրուջյանի մահից հետո 1955/56 թ. Հակոբ և Պայծառ Բուրուջյանների 6 երեխաները տեղափոխվել են ԱՄՆ և հաստատվել Չիկագոյում, որտեղ էլ այժմ ապրում են նրանց ժառանգները:

Ծառատունկից հետո Բուրուջյանները հանդիպեցին ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրման բաժնի վարիչ, պ.գ.թ. Շուշան Խաչատրյանին, որը տեսաձայնագրեց նրանց ընտանիքի պատմությունը:





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am