Նորություններ |
ՖՐԱՆՍԻԱՑԻ ՍՈՑԻԱԼԻՍՏ ԵՎ ՀԱՅԱՍԵՐ ԺԱՆ ԺՈՐԵՍԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՈԳԵԿՈՉՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ
04.09.2014
Ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ, սոցիալիստ և հայասեր Ժան Ժորեսի մահվան 100-րդ տարելիցի ոգեկոչման առիթով Ֆրանսիայի Հանրապետության Ազգային Ժողովի Սոցիալիստական խմբի պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունը` Ֆրանիսիայի ԱԺ Սոցիալիստական կուսակցության խմբակցության նախագահ, պատվիրակության ղեկավար պարոն Բրյունո Լը Ռուի գլխավորությամբ և ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ ծաղկեպսակ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, այնուհետև ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Ֆրանսիական պատվիրակությունն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահ, ծանոթացավ Հայոց ցեղասպանության մասին պատմող ժամանակավոր ցուցադրության հետ:
Ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ, սոցիալիստ և հայասեր Ժան Ժորեսը ծնվել է 1859թ. սեպտեմբերի 3-ին Կաստրում:
1885թ.-ին ընտրվել է Կաստրի պատգամավոր: Իր քաղաքական գործունեության սկզբնական շրջանում` 1880-ական թվականներին, նա համագործակցում էր հանրապետականների հետ, սակայն 1893 թ.-ց հարում է սոցիալիստական խմբին: 1902թ. Ժ. Ժորեսը գլխավորում է սոցիալիստական աջ կուսակցությունը, իսկ 1905թ. Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության հետ միավորումից հետո` միացյալ սոցիալիստական կուսակցության աջ թևը:
1904թ. նրա ջանքերով հիմնադրվեց «Հումանիտե» թերթը:
Իր հրատարակություններում, հոդվածներում և ելույթներում Ժ. Ժորեսը բազմիցս հանդես է եկել Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացվող հալածանքների ու զանգվածային սպանությունների քննադատությամբ:
1896թ. նոյեմբերի 3-ին, 1897թ. փետրվարի 22-ին և 1897թ. մարտի 15-ին Ֆրանսիայի խորհրդարանում արտասանած իր ճառերում դատապարտելով հայկական կոտորածները և եվրոպական երկրների` մասնավորապես Ֆրանսիայի անտարբերությունն այդ հարցի վերաբերյալ, նա նշում է. «Ինչպիսի կատարյալ լռություն լրատվության կողմից, որին ինձ հայտնի մի կուսակցություն ուղղակի կամ անուղղակի վճարել է լռելու համար, լռություն իր մեծ հանդեսից, որի գլխավոր ներդնողները օսմանյան շահառուներն են, սակայն, հատկապես Ֆրանսիայի կառավարության լռությունը: Ինչպես ամբողջ այդ հեղեղված արյան առջև, այդ ոչնչացումների և վայրագությունների առջև, Ֆրանսիայում խոսքի և մարդու իրավունքների այս ճնշման առջև ոչ մի ճիչ դուրս չեկավ ձեր բերաններից, ոչ մի խոսք դուրս չեկավ ձեր գաղափարներից, և դուք լուռ վկա եք, հետևաբար ջարդերի կատարյալ մեղսակից…»: Համիդյան ջարդերին Ժ. Ժորեսն անդրադարձել է նաև 1903թ. փետրվարի 15-ին Փարիզում արտասանած իր ճառում:
Ժ. Ժորեսն արձագանքել է նաև 1909թ. Կիլիկիայի ապրիլյան կոտորածներին:
Երկար տարիներ Ժ. Ժորեսը եղել է նաև «Pro Armenia» երկշաբաթաթերթի խմբագրական կոմիտեի անդամ:
Ժան Ժորեսը սպանվել է 1914թ. հուլիսի 31-ին Փարիզում` Ռաուլ Վիլենի կողմից: Թաղվել է Փարիզի Պանթեոնում:
2009 թվականին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը թողարկեց հոբելյանական բացիկ` ֆրանսիացի նշանավոր քաղաքական գործիչ ու հայասեր Ժան Ժորեսի 150-ամյա հոբելյանի կապակցությամբ:
|
|
ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր |
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր
|
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ |
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ
|
ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ |
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»
|
ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ |
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին
Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին
|
ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ |
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ
|
ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ |
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար
|
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ |
|
ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ |
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ,
փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:
|
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ |
|
|