Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀՑԹԻ-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է «ԱՎՐՈՐԱ» ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ

05.02.2015


Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը (ՀՑԹԻ) ներկայացնում Ավրորա Մարդիգանյանի է (Արշալույս Մարտիկյան) ու նրա հուշերի հիման վրա 1918 թվականին Հոլիվուդում նկարահանված Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին գեղարվեստական կինոնկարի մասին նկարահանվող փաստավավերագրական ֆիլմի առաջին պաշտոնական թրեյլերը:

Արշալույսը Մարտիկյանների բազմադամ ընտանիքի երրորդ զավակն էր. անհոգ մանկություն, անխռով ընտանեկան կյանք, ջութակահար դառնալու մանկական երազանք… Գործի դրվեց հայերի բնաջնջման հրեշավոր նախագիծը… 1915 թվական, հունիս… Արշալույսը 14 տարեկան էր: Բռնագաղթ, կոտորածներ, բռնի թրքացում… Արշալույսն ու մանկահասակ այլ աղջիկներ առևանգվեցին գաղթի ճանապարհից: Արշալույսին հաջողվեց փախչել հարեմից: Երկու տարվա ընթացքում նա անցավ շուրջ 600 կմ, 85 ցենտով վաճառվեց Մալաթիայի, Ուրֆայի և Մուշի ստրկավաճառների շուկաներում, անցավ սարսափներով լի երկար ճանապահ և…

1917 թ. նոյեմբեր, Նյու Յորք

Նա չլռեց, չընկճվեց իր ողբերգությունից. քանի, որ կարևոր առաքելություն ուներ` աշխարհին հաղորդակից դարձնել Թուրքիայում` հայերի դեմ իրագործած ոճրագործություններին: Արշալույսը փայլուն կերպով իրականացրեց ճակատագրի կողմից իր համար նախախնամված այդ առաքելությունը, որը հանձնառություն էր զորավար Անդրանիկից: Նրա պատմածների հիման վրա 1918թ. ԱՄՆ-ում հրատարակվեց «Հոշոտված Հայաստան» գիրքը:

1918 թ. նոյեմբեր, Հոլիվուդ

Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին գեղարվեստական կինոնկարը, որի սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարը հենց ինքը` Արշալույս Մարտիկյանն էր՝ Ավրորա Մարդիգանյանը:

Լոս Անջելես, Նյու Յորք, Բոստոն, Դետրոյտ, Տորոնտո, Լոնդոն, Փարիզ, Հաագա, Սիդնեյ, Մելբուռն, Բուենոս Այրես, Հավանա…

Բացառիկ հաջողություն, աննախընթաց հաճախելիություն, 30 մլն ամերիկյան դոլարի հասույթ, որը տրամադրվեց Մերձավոր Արևելքի 60 հազար հայ որբերի կենսաապահովմանը

Ավրորան դարձավ հանրաճանաչ՝ բախվելով այդ ճանապարհին առկա բոլոր բարդություններին: Ցեղասպանությունը վերապրած դեռատի աղջիկը պատրաստ չէր նման ճնշման: Հոլիվուդի՝ Ավրորային աստղ դարձնելու բոլոր փորձերը մերժում ստացան: Նա ստիպված էր կրկին վերապրել իր անցած դժոխային ճանապարհը, իսկ հոգեկան վերքերը դեռ չափազանց թարմ էին:

Ավրորայի պատմությունն ու ֆիլմը փակի տակ դրվեցին ու մոռացվեցին, մոռացվեց նաև Ավրորան: Նա մահացավ մենության մեջ` մերժված բոլորի կողմից:

Բայց նա պիտի հայտնվի նոր առաքելությամբ ու նոր պատգամով:




Դուք կարող եք ֆիլմը դիտել այստեղ.

ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am