05.03.2015
Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսը Հայաստան Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերը ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Լիտվայից ժամանած պատվիրակությունը եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում, որտեղ ծանոթացավ Հայոց ցեղասպանության մասին պատմող ժամանակավոր ցուցադրության հետ: