Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը 2019 թ. փետրվարից մեկնարկել է հանրային դասախոսությունների շարք: Հերթական դասախոսությունը տեղի ունեցավ այսօր՝ ապրիլի 5-ին:
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ պ.գ.դ., ԵՊՀ պրոֆեսոր, ՀՑԹԻ գիտական խորհրդի անդամ, դիվանագետ Արսեն Ավագյանի «Մութեսարիֆ Սալիհ Զեքիի (Հրեշ Զեքի) դերը Հայոց Մեծ Եղեռնի իրականացման և Թուրք կոմունիստական կուսակցության հիմնադրման գործում» թեմայով դասախոսությունը:
Հանդիպմանը հաջորդեց քննարկում, հարց ու պատասխան ներկաների ու բանախոսի միջև:
ՀՑԹԻ կազմակերպած դասախոսություններին կարող են ներկա լինել ոլորտի մասնագետներ, ուսանողներ, լրագրողներ և այլն: Մուտքն ազատ է:
Նմանօրինակ միջոցառումների մասին տեղեկություններ կարող եք ստանալ ՀՑԹԻ հիմնադրամի հետևյալ էջերում՝
http://genocide-museum.am/arm/eventsAGMI.php
https://www.facebook.com/armeniangenocidemuseum/