05.05.2021
Բանախոս՝ Նարինե Մարգարյան, ՀՑԹԻ գիտական քարտուղար, պ.գ.թ.
Թեմա՝ Հայոց ցեղասպանությունը և հայ երեխաները
Դպրոց՝ Ուսում հանրակրթական դպրոց, 8-րդ դասարան
Ս. թ. մայիսի 5-ին տեղի ունեցավ ՀՑԹԻ-ի կողմից իրականացվող Կրթական ծրագրերի հերթական հանդիպումը: ՀՑԹԻ գիտական քարտուղար, պ.գ.թ. Նարինե Մարգարյանը «Ուսում» հանրակրթական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտների համար դասախոսություն կարդաց «Հայոց ցեղասպանությունը և հայ երեխաները» թեմայով:
Բանախոսության ընթացքում քննարկվեցին Հայոց ցեղասպանության ընթացքում ամենախոցելի խմբերից մեկի՝ երեխաների նկատմամբ բռնությունների գործադրման եղանակները՝ կոտորած, գաղթ, բռնի կրոնափոխություն, ձուլում:
Ներկայացվեց նաև հայ որբերի թրքացման գործընթացը, իրականացման փուլերը, կիրառվող մեթոդները: Հուշագրությունների, վկայությունների հիման վրա ներկայացվեց թուրքական որբանոցներում տիրող մթնոլորտը, հայ երեխաներին սպառնացող վտանգներն ու դրանց հակազդման քայլերը:
Դասախոսության ընթացքում նաև անդրադարձ կատարվեց հայկական և օտարերկրյա կազմակերպությունների, անհատների կողմից իրականացված որբահավաք և որբախնամ գործունեությանը։
Դասախոսությունն ավարտվեց հարց ու պատասխանով: