05.09.2016

Սեպտեմբեր-ի 5-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելեց Վրաստանի Հանրապետության վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Վրաստանի կառավարության ղեկավարը ծաղկեպսակ է դրել հուշարձանին, այնուհետև անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել
Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը:
Պարոն Կվիրիկաշվիլին վրաց պատվիրակության անդամների հետ ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի ուղեկցությամբ շրջել է թանգարանում, ծանոթացել մշտական ցուցադրությանը:
Վրաստանի հանրապետության վարչապետը գրառում է կատարել ՀՑԹԻ պատվավոր հյուրերի հուշամատյանում, որից հետո փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը նրան է նվիրել ՀՑԹԻ հրատարակած գրքերից:
Այցի ավարտին վրաց վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին արծաթափայլ եղևնի է տնկել Ծիծեռնակաբերդի Հիշողության պուրակում: