05.11.2013
Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ նոյեմբերի 2-ին Մոսկվայի վանական համալիրում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հրատարակած «Հոշոտված Հայաստան» գրքի ռուսերեն թարգմանության շնորհադեսը:
Միջոցառման ընթացքում դասախոսություն կարդաց Հայոց ցեղասպանության թանգարան - ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը: Շնորհանդեսին ներկայացվեց նաև Արշալույս (Ավրորա) Մարտիկանյանի՝ հայկական Ժաննա դ’Արկի, պատմածների հիման վրա 1918 թվականին Հոլիվուդում նկարահանած «Հոգիների աճուրդ» համր ֆիլմից մի դրվագ:
Ավրորա Մարտիկանյանի ոդիսականի, «Հոշոտված Հայաստան» գրքի, «Հոգիների աճուրդ» ֆիլմի մասին ավելի մանրամասն
կարող եք կարդալ հետևյալ էջում: