06.02.2019
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհակալական նամակ է հղել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամին՝ ի դեմս տնօրեն Հարություն Մարությանին 2018 թ. դեկտեմբերի 9-11-ը Երևանում կայացած Ընդդեմ ցեղասպանության հանցագործության Երրորդ գլոբալ ֆորումի կայացմանը ցուցաբերած աջակցության համար:
«Անկասկած, Երրորդ գլոբալ ֆորումը կարևոր իրադարձություն էր ցեղասպանության կանխարգելման միջազգային օրակարգում, ինչի հաջողությամբ կազմակերպման և անցկացման մեջ զգալի էր նաև Ձեր և Ձեր գլխավորած կազմակերպության ավանդը: Այդ իսկ կապակցությամբ ես կցանկանայի իմ շնորհակալությունը հայտնել Ձեզ՝ Ընդդեմ ցեղասպանության Երրորդ գլոբալ ֆորումին մասնակցելու և կազմակերպչական աշխատանքների շրջանակներում արտաքին գործերի նախարարությանը ցուցաբերած աջակցության համար»,-նշել է ԱԳ նախարարը:
Հիշեցնենք, որ 2018 թ. դեկտեմբերի 9-11-ը Երևանում կայացել էր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումը:
Ֆորումի՝ «Թանգարանները և ցեղասպանությունը. Ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժացումը և այդ միջոցով կանխարգելման գործընթացին նպաստումը» թեմատիկ քննարկմանը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը հանդես էր եկել «Թանգարաններ և ցեղասպանություն. Օժանդակել ցեղասպանության կանխարգելմանը պահպանելով ցեղասպանության զոհերի հիշատակի օրերը. հայացք Երևանից» զեկույցով: Մանրամասները՝ հղումով:
http://genocide-museum.am/arm/11.12.2018GF.php