06.05.2014
Վրաստանի Ռազմական ոստիկանության վարչության պետ, գնդապետ Կախաբեր Չիխրաձեն և նրան ուղեկցող պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Գնդապետ Չիխրաձեն և նրան ուղեկցող պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Վրաստանից ժամանած պատվիրակության անդամները Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ այցելել են թանգարանի նորակառույց մասնաշենք, որտեղ վրացական պատվիրակությունը ծանոթացել է օրերս բացված «Առաջին համաշխարհային պատերազմ. դաշնակիցներ, կերպարներ, կոտորածներ» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության հետ: Ցուցադրությունը նվիրված է Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցին: