06.05.2021
Ս. թ. մայիսի 6-ին աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Արտգործնախարարները ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ:
Այցի ավարտին Սերգեյ Լավրովը Հիշողության պուրակում ջրեց իր տնկած եղևնին: