Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՆՈՐ ՀԱՅՐԵՆԻՔ
Հունաստանի տարագիր հայերի պատմությունը


06.06.2023


Մայիսի 12-ին, 13-ին և 14-ին Աթենքի «Դանաոս» կինոթատրոնում տեղի ունեցավ հույն ռեժիսոր Կոնստանտինոս Գեորգոպուլոսի «Նոր Հայրենիք» լիամետրաժ փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը։

Ֆիլմը լուսաբանում է անցյալ դարի 20-ականներին հայերի տարագրությունը Հունաստան, նրանց վերաբնակեցումը և հետագա կյանքը երկրի տարբեր շրջաններում։ Այն ցուցադրվել է Սալոնիկի փաստավավերագրական ֆիլմերի փառատոնի շրջանակներում։

Ֆիլմը Հունաստանում ձևավորված հայ համայնքի մասին պատմական առաջին ակնարկն է. անդրադարձ է կատարվում Հայոց Մեծ եղեռնից և Փոքրասիական աղետից հետո հայ տարագիրների կյանքին (մոտավոր հաշվարկներով՝ 1922 թվականից հետո Հունաստան է տարագրվել շուրջ 100 հազար հայ)։

«Արմենիկա» [1] ամսագրի հետ համագործակցությամբ ֆիլմում ցուցադրվում են արխիվային հազվագյուտ նյութեր. «Կաթիմերինի» (Ամենօրյա) հունական թերթի տեսաձայնարտադրության ղեկավար և ֆիլմի ռեժիսոր Կոնստանտինոս Գեորգոպուլոսը կենտրոնանում է անհայտ վկայությունների և պատմությունների վրա, որոնք տարագիր հայերի առաջին սերունդները պահպանել ու փոխանցել են ռեժիսորին։

Ֆիլմը վեր է հանում ժամանակակից Հունաստանի նորագույն պատմության անհայտ կողմերը, որոնք վառ են մնացել տեղի հայերի հավաքական հիշողության մեջ։ Ֆիլմում վկայություններ կան Կոկկինիայից, Նեոս Կոսմոսից, Լավրիոյից, Սալոնիկից, Քսանթիից, Կոմոտինիից, Ալեքսանդրուպոլիից, Դիդիմոտիխոյից, Հերակլիոնից, Սիրոսից, Երևանից ևն։

Ֆիլմում ցուցադրվում է նաև Նեոս Կոսմոսի տարրական դպրոցի վեցերորդ դասարանի աշակերտների դասը, որի նպատակը հայկական ինքնության պահպանումն է ժամանակակից Աթենքում: Սերտելով Հայոց պատմության դասերը՝ աշակերտները ձգտում են հունահայ համայնքում պահպանել հայոց մշակույթն ու սովորույթները:

Ֆիլմում տեղ են գտել նաև դրվագներ «Անժել Քուրդյանի նոթատետրերը» պիեսից, որի բեմադրիչն ու գլխավոր դերակատարը ճանաչված դերասանուհի Քրիստինա Ալեքսանյանն է։ «Նոր Հայրենիք»-ն անկախ արտադրություն է․ ֆիլմի նկարահանման ծախսերը հոգացել են Հունաստանի հայ համայնքի անդամներն իրենց նվիրատվություններով և հովանավորությամբ։

Աթենքի «Դանաոս» կինոթատրոնում «Նոր հայրենիք» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությանը ներկա էր նաև «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի ավագ գիտական աշխատող Թեհմինե Մարտոյանը: Նա ևս մասնակցել է ֆիլմի նկարահանումներին և ներկայացրել Զմյուռնիայի հայերի ու հույների բնաջնջման ու նրանց թաղամասերի հրկիզման վերաբերյալ փաստեր ու վկայություններ:

Ֆիլմի փոքրիկ տեսահոլովակը հետևյալ հղումով՝ https://www.kathimerini.gr/culture/cinema/562416259/i-nea-patrida-i-sygklonistiki-istoria-ton-proton-armenion-stin-ellada/


Ծանոթագրություններ

[1] «Արմենիկա» (https://armenika.gr/ ) հունալեզու ամսագիրը եռամսյա պարբերական է, որը հրատարակվում է Աթենքում 1998 թ. մայիսից առ այսօր և ունի բազմաթիվ ընթերցողներ։ Ամսագիրը տեղեկատվություն է հաղորդում Հայաստանի և հայկական սփյուռքի արդի խնդիրների մասին, միևնույն ժամանակ, նրա էջերում տեղ են գտնում քաղաքական, գեղարվեստական և գիտական ոլորտների ներկայացուցիչների հետ հետաքրքիր հարցազրույցներ։



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am