Նորություններ |
Լույս է տեսել ՀՑԹԻ աշխատակից Վարդան Վարդազարյանի «Ժամանակի ուղևորը» բանստեղծությունների ժողովածուն
07.01.2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցներն ունեն տարբեր նախասիրություններ և իրենց աշխատանքին զուգահեռ ինքնարտահայտվում են տարբեր ոլորտներում:
Բոլորովին վերջերս լույս է տեսել մեր աշխատակցի՝ «Ծիծեռնակաբերդ» զբոսայգու բանվոր Վարդան Վարդազարյանի «Ժամանակի ուղևորը» բանստեղծությունների ժողովածուն: Սա նրա բանաստեղծությունների երրորդ ժողովածուն է. 2016 թ. հրատարակվել է նրա «Վիրավոր ժամանակ», իսկ 2019 թ. «Ժամանակի քաղց» ժողովածուները:
Վարդան Վարդազարյանը 1971-1975 թթ. ուսանել է հայոց լեզու և գրականություն Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: Ուսումնառությունից հետո որպես ուսուցիչ աշխատել է Լոռու և Արարատի մարզերի տարբեր դպրոցներում, եղել է Բաղրամյանի շրջանի «Երասխ» թերթի պատասխանատու քարտուղար, 2011 թ.-ից աշխատում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Ծիծեռնակաբերդ» զբոսայգում:
ՀՑԹԻ ողջ անձնակազմը շնորհավորում է Վարդան Վարդազարյանին գրքի լույսընծայման կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն և ստեղծագործական հետագա հաջողություններ:
Ծիծեռնակաբերդ
Արարատադեմ
Բարձունքին հառնած՝
Անեղծ սրբավա՛յր
Ծիծեռնակաբերդ,
Գալի՜ս են, գալի՜ս,
Դեպ քեզ են գալի՜ս
Ե՛վ գիշեր, և՛ զօր,
Ե՛վ երթն անծայր է
Մեր կյանքի նման,
Օրերի նման:
Գալի՜ս են, գալի՜ս,
Ե՛վ ծեր, և՛ մանուկ
Հարազատ, օտար
Ափերից հեռու:
Գալի՜ս են, գալի՜ս
Եվ խոնարհում են
Լուռ ու սրտաբեկ՝
Ծաղիկներն իրենց,
Ծաղիկներ բյուր-բյուր:
Եվ նրանց հոգում
Վիշտ է անթեղվում,
Հույս է ամբարվում,
Ծիածանվում է
Մեծ Տեսլականը
Արդար հատուցման
Ու հայրենականչի…
Գալի՜ս են, գալի՜ս,
Եվ երթն անծայր է
Եկող ու անցնող
Օրերի նման…
|
|
ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր |
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր
|
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ |
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ
|
ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ |
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»
|
ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ |
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին
Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին
|
ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ |
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ
|
ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ |
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար
|
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ |
|
ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ |
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ,
փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:
|
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ |
|
|