Բանախոս՝ Թեհմինե Մարտոյան, պ.գ.թ., ՀՑԹԻ ավագ գիտաշխատող
Թեմա՝ Քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանություններ։ Հույների ցեղասպանությունը
Դպրոց՝ ք. Երևան, Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 դպրոց, 11-րդ դասարան, կենսաքիմիայի հոսք
Փետրվարի 7-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում մեկնարկվեց 2020 թ. Կրթական ծրագրերի անդրանիկ հանդիպումը: ՀՑԹԻ գիտաշխատող Թեհմինե Մարտոյանն ավագ դպրոցի աշակերտների համար կարդաց քրիստոնյա այլ ժողովուրդների ցեղասպանություններին նվիրված «Քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանություններ։ Հույների ցեղասպանությունը» թեմայով դասախոսություն։
Բանախոսը Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներին բացի հիմնական նյութից ներկայացրեց նաև թեմային առնչվող գրականություն, բնօրինակ լուսանկարներ և օժանդակ այլ նյութեր։
Աշակերտներն ակտիվ մասնակցեցին քննարկմանն ու հարցուպատասխանին։ Դասընթացի ավարտին գնահատման թերթիկի միջոցով Կրթական ծրագրերի պատասխանատուները տեղեկացան աշակերտների առաջարկների ու ապագա համագործակցության հեռանկարների և դրանց հնարավորությունների մասին։