Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Ճեմարանականից՝ հեղափոխական. դրվագներ Հայոց ցեղասպանության զոհ Բալաջանի կյանքից




Ստեփան Ստեփանյանը [1] (Բալաջան) հայության լայն շրջանակի համար գրեթե անհայտ է. թեև նրա անունը հիշատակվում է որոշ աղբյուրներում, սակայն, շատ սեղմ, այնինչ՝ նրա կերպարին առավել մանրամասնությամբ ծանոթանալը կարևոր է և հետաքրքրական:

Բալաջանը ծնվել է 1872 թ. Երևանում: Հաճախել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը: Դաշնակցական քաղաքական գործիչ էր: Մասնակցել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Սարգիս Կուկունյանի արշավախմբին, ապա՝ աքսորվել Սախալին կղզի, որտեղից էլ փախչել է՝ հասնելով Ճապոնիա, այնուհետև` Հնդկաստան, Եգիպտոս, Բաթում, Երևան, ի վերջո՝ Պարսկաստան, որտեղ զբաղվել է լուսանկարչությամբ: Վիեննայի ՀՅԴ Դ Ընդհանուր ժողովին եղել է Պարսկաստանի ներկայացուցիչ [2]:

Ստեփան Ստեփանյանը, իբրև լուսանկարիչ, ճամփորդել է Մուսուլ, Կ.Պոլիս, Խլաթ, Վան, լուսանկարել իր տեսած վայրերը՝ հաստատվելով Էրզրումում, որտեղ էլ 1915 թ. 43 տարեկանում կախաղան է հանվել՝ դառնալով Հայոց ցեղասպանության զոհ [3]:

֍֍֍

Ստեփան Ստեփանյան ճեմարանականը հայտնի էր Ծերունի մականունով, ում մասին շրջապատում խոսում էին առանձնակի գովեստով և ակնածանքով, ինչն անթաքույց հետաքրքրություն էր առաջացնում դեպի այդ ճեմարանական հեղափոխականը: Ինչպես հիշատակում է այդ մասին հասարակական և քաղաքական գործիչ, պատմաբան, նաև նրա կուսակից ընկեր Աբրահամ Գյուլխանդանյանը, Բաքվի Նավթաշրջանի բանվորական հիվանդանոցի բժիշկ Մամիկոնյանը, ով Սարգիս Կուկունյանի արշավանքի ժամանակ Կաղզվանի շրջանի զինվորական բժիշկ էր և որոշ աջակցություն էր ցուցաբերել բանտարկյալներին, այդ թվում՝ Ծերունուն, ընդգծված գովասանքով էր խոսում վերջինիս մասին՝ շեշտելով, որ նա իրեն պահում էր հեղափոխականին վայել արժանապատվությամբ:

1898-1899 թթ. մի օր լուսանկարիչ Իսահակ Մելիքյանը հայտնում է Աբրահամ Գյուլխանդանյանին, թե Սախալինից փախչել է Ս. Կուկունյանի խմբի անդամներից մեկը՝ Ծերունին, ով կեղծ անցագրով ապրում է Բաքվում. պետք է վերջինիս աջակցել՝ փախչելու Պարսկաստան, ուր նա կկարողանա համեմատաբար ապահով ապրել [4]:

Գյուլխանդանյանը գիտակցում էր, որ այս հարցը միայն մասնավոր միջոցներով կարող է լուծել: Նա հանդիպում է Ծերունուն: Վերջինս այս ընթացքում լուսանկարչական գործիք էր ճարել, իսկ Գլուխանդանյանը նրան խոստանում է լուսանկարչական աշխատանք գտնել բանվորական շրջանակներում: Երկու օր անց նրանք կրկին հանդիպում են. Գյուլխանդանյանը հիշում է, որ թեև հանդիպում են որպես հին ծանոթներ և մտերիմներ, սակայն շուտով Ծերունին սկսում է անհանգստության նշաններ ցույց տալ. դուրս էր գալիս բակ, շուրջը նայում, հարևան բնակարաններն էր դիտում-զննում, զանազան հարցեր տալիս Գյուլխանդանյանին: Հատկապես հարցնում էր, թե ազգությամբ ովքեր են հարևանները, քանի մուտք ունի բակը, ովքեր են բակում ռուսերեն խոսում, արդյոք վստահելի՞ է բակի պահակը: Գյուլխանդանյանին հաջողվում է հանգստացնել վերջինիս, բայց համոզել, որ գիշերի իր տանը, չի հաջողվում: Ծերունին երբեք ամբողջ գիշեր մի վայրում չէր անցկացնում, հատկապես այն միջադեպից հետո, երբ Սիբիրի տաժանակիր աշխատանքներից փախուստի դիմած երկու թուրքի էր հանդիպել, որոնցից մեկը նույնիսկ մոտեցել էր նրան և հարցուփորձ սկսել:

Նա տաժանակիր աշխատանքի էր դատապարտված եղել հեռավոր Սախալինում, Սախալինն ուսումնասիրող ռուսական արշավախմբին էր միացել իբրև լուսանկարիչ [5], երկու անհաջող փախուստ էր ունեցել Սախալինից, որի ժամանակ պահապան զինվորները նրան այնքան էին ծեծել, որ խլացել էր մի ականջը. անտեսելով այդ ամենը՝ նա փորձել էր փախչել երրորդ անգամ:

Անտառից կտրած գերանդիներից լաստ կառուցելով՝ 9 ընկերոջ հետ «մղվում են դեպի ծովի ալիքները»: Ընկերների մեծամասնությունը խեղդվում է ծովում, իսկ ինքը երկու ընկերոջ հետ՝ կիսամեռ, հրաշքով հանդիպում է ճապոնական մի նավի և այդպես փրկվում: Ապա Չինաստանով, Հնդկաստանով Ամերիկա է հասնում այն ժամանակ, երբ իսպանական պատերազմն էր սկսվել, և Սան Ֆրանցիսկոյում լուր էր տարածվել, թե իսպանացիները մտել են քաղաք՝ 206 աղբյուր թունավորելու: Ծերունին ևս ենթարկվելու էր Լինչի դատաստանին՝ իբրև իսպանացի, սակայն ազատվել է մի խարբերդցի հայի օգնությամբ:

Պոլսից անցնելիս իբրև Երուսաղեմի ուխտավոր` բանտարկվում է Տրապիզոնի բանտում, որտեղից, որպես պարսկահպատակ, հազիվ է կարողանում ազատվել:

Այսպիսի դաժան փորձություններ անցած մարդը վերջապես Ա. Գյուլխանդանյանի օգնությամբ անցնում է Պարսկաստան, ուր ընկերները նրան մկրտում են «Բալաջան» մականունով, քանի որ «բալա ջան» դիմելաձև նա շատ էր սիրում գործածել: Էրզրումի տարագրության ժամանակ, ինչի մասին մանրամասներ չհաջողվեց գտնել, Բալաջանը սպանվում է՝ կախաղան բարձրացվելով [6]:








Ստեփան Ստեփանյան (Բալաջան)





Վրեժի (Թավրիզ) կենտրոնական կոմիտե, 1906 թ., կանգնած, ձախից՝ Տիգրան, Վահան Զաքարյան, նստած, ձախից՝ Հ. Տեր Ստեփանյան, Բալաջան, Նիկոլ Սարգսյան





Բալաջանը իր գաղափարակից ընկերների հետ, նստած, ձախից՝ Նժդեհ, Եփրեմ, Սեբաստացի Մուրադ, Բալաջան, Մարզպետ





Բալաջանը իր գաղափարակից ընկերների հետ, կենտրոնական շարք, ձախից առաջինը՝ Բալաջան

Էլինա Միրզոյան
ՀՑԹԻ հուշագրությունների, մամուլի և վավերագրերի ուսումնասիրության բաժնի գիտաշխատող


Ծանոթագրություններ

[1] Նշենք, որ Բալաջանի իրական ազգանվան հետ շփոթ կա աղբյուրներում (որոշ տեղերում Ստեփանյան է նշվում, որոշ տեղերում էլ` Հարությունյան): Բալաջանը «ՀՅԴ Յուշամատեան ալբոմ-ատլաս»-ի երկու հատորում էլ հիշատակվում է որպես Ստեփան Ծերուն Հարությունյան (տե՛ս Յուշամատեան հայ յեղափոխական դաշնակցութեան, Ա. հատոր -դիւցազնամարտ 1890-1914, հրատ Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտեի, Լոս-Անճելըս, Քալիֆորնիա, 1992, Յուշամատեան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ալբոմ-ատլաս, Բ. հատոր - Գոյամարտ (1914-1925), հրատ. Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտեի Լոս Անճելըս, Քալիֆորնիա, 2001), բացի այդ՝ որոշ այլ աղբյուրներում էլ՝ Ստեփան Ստեփանյան, այդ թվում՝ Բալաջանի մականվամբ, սակայն կենսագրական ակնհայտ տարբերվող նշագրումներով տե՛ս
https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%AB%D5%BD_%D4%BF%D5%B8%D6%82%D5%AF%D5%B8%D6%82%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6?fbclid=IwAR13EGFU_Oqm2HhxYP2kJQ_hpkxkpFzvsSEosd_I3iJWN_kpRVLfBPhTKSg, https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%BF%D5%A5%D6%83%D5%A1%D5%B6_%D5%8D%D5%BF%D5%A5%D6%83%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6_(%D6%86%D5%AB%D5%A4%D5%A1%D5%B5%D5%AB:
Իսկ ահա Բոստոնի «Հայրենիք» ամսագրում կարդում ենք լայնածավալ մի հոդված, որը նվիրված է նրան, որտեղ նա հիշատակվում է որպես Ստեփան Ստեփանյան, նույն ինքը՝ Բալաջանը, Ծերունին, և ում կենսագրական տվյալները նույնն են, ինչ ՀՅԴ Յուշամատյանում հիշատակվող Բալաջանի կենսագրականը, սակայն մենք կարծում ենք, որ նա Ստեփանյան Ստեփանն է՝ հիմք ընդունելով վերոհիշյալ նյութը, քանի որ այն հեղինակել է նրա մտերիմներից, կուսակից ընկերներից մեկը, թեև չենք բացառում, որ այդօրյա մամուլում ընդունված էր որոշ դեպքերում անձի պաշտպանվածության տեսանկյունից կեղծանուններով, մականուններով, կամ այլ ազգանուններով նշելը, սակայն, կարծում ենք, որ նրա մասին լայնածավալ այդ նյութը գրվել է մի ժամանակահատվածում, երբ նա արդեն սպանված էր, այսինքն` չկար վախի կամ պաշտպանվածության խնդիր («Հայրենիք», ամսագիր, Բ. Տարի, Թիւ 5, Մարտ, 1924, Բոստոն, էջ 97-111):

[2] Յուշամատեան հայ յեղափոխական դաշնակցութեան, Ա. հատոր -դիւցազնամարտ 1890-1914, հրատ Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտեի, Լոս-Անճելըս, Քալիֆորնիա, 1992, 261 էջ, Յուշամատեան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ալբոմ-ատլաս, Բ. հատոր - Գոյամարտ (1914-1925), հրատ. Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտեի Լոս Անճելըս, Քալիֆորնիա, 2001, 235 էջ, տե՛ս նաև` «Հայրենիք», ամսագիր, Բ. Տարի, Թիւ 5, Մարտ, 1924, Բոստոն, էջ 97-111:

[3] Տե՛ս նույն տեղում:

[4] Նույն տեղում:

[5] Ռուսերեն «Սախալին» խորագրով ծանրադիր և շքեղ մի հրատարակություն կա, որի ամբողջ լուսանկարները Ծերունու գործերն են:

[6] Յուշամատեան հայ յեղափոխական դաշնակցութեան, Ա. հատոր -դիւցազնամարտ 1890-1914, հրատ Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտեի, Լոս-Անճելըս, Քալիֆորնիա, 1992, 261 էջ, Յուշամատեան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ալբոմ-ատլաս, Բ. հատոր - Գոյամարտ (1914-1925), հրատ. Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտեի Լոս Անճելըս, Քալիֆորնիա, 2001, 235 էջ, տե՛ս նաև` «Հայրենիք», ամսագիր, Բ. Տարի, Թիւ 5, Մարտ, 1924, Բոստոն:







ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am