Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Կյանքից հեռացել է հայ ազգի մեծ բարեկամ ԱՄՆ նախկին հանրապետական սենատոր և նախագահի թեկնածու Բոբ Դոուլը


07.12.2021


2021 թ. դեկտեմբերի 5-ին կյանքի 99-րդ տարում մահացել է ԱՄՆ նախկին հանրապետական սենատոր և նախագահի թեկնածու Բոբ (Ռոբերտ) Դոուլը: Նա իր ողջ քաղաքական գործունեության ընթացքում եղել է ԱՄՆ-ում հայերի շահերը պաշտպանող ամերիկացի ամենաակտիվ պետական գործիչներից մեկը։ 1995-1996 թթ. ընդգրկված է եղել ԱՄՆ Կոնգրեսի հայերին աջակցող խմբում, պաշտպանել է Հայոց ցեղասպանության ճանաչման (1975, 1982 և 1984 թվականներ), Թուրքիայի նկատմամբ էմբարգո դնելու (1975, 1977, 1979, 1983 թվականներ), Հայաստանին (1992-1996) և Լեռնային Ղարաբաղի (1994-1996) ֆինանսական օժանդակություն ցույց տալու վերաբերյալ օրինագծերը, մասնակցել է Կոնգրեսի կողմից 1993 թ. ընդունված 907-րդ բանաձևի պատրաստմանը, որն արգելում էր ամերիկյան կառավարությանը «ուղղակի աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի համոզվել և չի տեղեկացրել Կոնգրեսին, որ Ադրբեջանի կառավարությունն ակնհայտ քայլեր է անում վերացնելու [Հայաստանի] շրջափակումը և ուժի այլ կիրառումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»:

Հայերի, Հայոց ցեղասպանության մասին Բոբ Դոուլի մոտեցումների վրա մեծապես ազդել էր նրա անձնական բժիշկ, հաճընցի Համբար (Համբարձում) Քելիկյանը, որը, փրկվելով 1920 թ. Հաճընի ջարդերից, տեղափոխվել էր Չիկագո և այնտեղ ստացել բժշկական կրթություն: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Քելիկյանը 297-րդ գլխավոր հիվանդանոցում ծառայում էր որպես գլխավոր օրթոպեդ և փոխգնդապետ։ Բոբ Դոուլը, որը Հյուսիսային Իտալիայում մասնակցում էր նացիստական Գերմանիայի դեմ մղվող կռիվներին, 1945 թ. ապրիլին ծանր վիրավորվում է։ Նրան տեղափոխում են այն հիվանդանոցը, որտեղ աշխատում էր Համբար Քելիկյանը: 1947-1953 թթ. հայազգի բժիշկն, ընդհանուր առմամբ, յոթ վիրահատություն է կատարում՝ վերականգնելով Բոբ Դոուլի ձեռքի և ոտքերի շարժողականությունը (նրա աջ ձեռքը մինչև կյանքի վերջը մնում է պարալիզացված): Քելիկյանը հրաժարվում է սրա դիմաց որևէ վճար ընդունել, քանի որ իր եղբայրը սպանվել էր Իտալիայում 1943 թվականին: Ինչպես հետագայում նշում է Բոբ Դոուլը, Համբար Քելիկյանն ընտանիքից հետո երկրորդ անձնավորությունն էր, որը մեծապես ազդեցություն էր ունեցել իր վրա և իր կողքին եղել կյանքի ամենածանր ժամանակներում:

1997 թ. Բոբ Դոուլը Հայաստան կատարած միակ այցելության ժամանակ եղել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիրում: Նա 1997 թ. Հիշողության պուրակում տնկել է առաջին ծառը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանությունը վերապրած ամերիկահայ վիրաբույժ Համբար Քելիկյանի:

2019 թ. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախկին սենատոր, հայկական շահերի հայտնի ջատագով Ռոբերտ (Բոբ) Դոուլին շնորհվել էր պետական մրցանակ։






Համբար Քելիկյանը և Բոբ Դոուլը, 1969 թ.


Բոբ Դոուլի 1997 թ. Հիշողության պուրակում տնկած եղևնին


Բոբ Դոուլի տնկած եղևնու ցուցանակը





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am