Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Սին հակասություն կամ կեղծ երկընտրանք. տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի կիրառումը Արցախի պարագայում


08.08.2023


Արցախի/Լեռնային Ղարաբաղի պարագայում մշտապես կիրառվում են ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքները։ Դրանք միջազգային իրավունքի այն երկու սկզբունքներն են, որոնք բազմաթիվ քննարկումների տեղիք են տալիս ենթադրյալ հակասության պատճառով։ Մինչդեռ տարածքային ամբողջականությունը վերաբերում է անկախ պետության տարածքի պաշտպանությանը այլ պետությունների ագրեսիայից, իսկ ինքնորոշումը սահմանվում է որպես ազգերի/ժողովուրդների իրավունք՝ իրենց ինքնիշխանությունն ու քաղաքական կարգավիճակն ազատորեն հաստատելու՝ առանց արտաքին պարտադրանքի կամ միջամտության: Այսպիսով, տարածքային ամբողջականությունը սերտորեն կապված է անկախ ինքնիշխան պետությունների միջպետական հարաբերությունների հիմնական կարգի հետ, մինչդեռ ինքնորոշումը մարդու հիմնարար իրավունք է և վերաբերում է պետության և ազգի/ժողովրդի հարաբերություններին։

Տարածքային ամբողջականության սկզբունքը

Տարածքային ամբողջականության սկզբունքի (uti possidetis) ժամանակակից ըմբռնումը կապվում է 1648 թ. Վեստֆալյան պայմանագրի հետ: Պետության տարածքը համարվում էր պետության անվտանգությունն ու հարստությունը որոշող հիմնական գործոնը։ Սկզբունքը ներառված էր Ազգերի լիգայի կանոնադրության 10-րդ հոդվածում, որով Լիգայի անդամները «պարտավորվում էին հարգել և պաշտպանել Լիգայի բոլոր անդամների տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող քաղաքական անկախությունը արտաքին ագրեսիայից»:

Առաջին համաշխարհային պատերազմից հետո այդ սկզբունքն ամրագրվում է մի շարք հռչակագրերում և պայմանագրերում: Նրա նշանակությունը շատ մեծ է միջպետական հարաբերություններում, քանի որ միտված է պաշտպանելու պետական տարածքն արտաքին ագրեսիայից։ Այն հիմնված է պետությունների ներքին գործերին չմիջամտելու և ստատուս քվոյի հաստատման միջոցով աշխարհում միջազգային անվտանգության ու կայունության ձեռքբերման ու պահպանման սկզբունքի վրա։

Տարածքային ամբողջականության սկզբունքը ձևակերպված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, որն արգելում է ուժի սպառնալիքը կամ կիրառումը պետությունների տարածքային ինքնիշխանության և քաղաքական անկախության դեմ։ Հայեցակարգի վերաբերյալ կարևոր փաստաթղթերից է ՄԱԿ-ի 1960 թ. հռչակագիրը, որտեղ ասվում է. «Ցանկացած փորձ, որն ուղղված է երկրի ազգային միասնության կամ տարածքային ամբողջականության մասնակի կամ ամբողջական խաթարմանը, անհամատեղելի է ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների հետ»: 1970 թ. Միջազգային իրավունքի սկզբունքների հռչակագրում տարածքային ամբողջականության սկզբունքն ամբողջությամբ նշված չէ, սակայն որոշ մասեր բացատրվում են: 1975 թ. Հելսինկյան եզրափակիչ ակտը սահմանում է, որ պետության սահմանները կարող են փոխվել միայն միջազգային իրավունքի համաձայն՝ խաղաղ միջոցներով և համաձայնագրերով:

Ինքնորոշում

Ինքնորոշման իրավունքի արմատները հասնում են Արիստոտելի, հետագայում Ջոն Լոկի և Ժան-Ժակ Ռուսոյի քաղաքական գաղափարներին։ Սկզբունքի փիլիսոփայական հիմնական իմաստն այն է, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի տնօրինելու իր ճակատագիրը:

Հայեցակարգը ներառվել է նաև մարքսիստական դոկտրինում որպես բանվոր դասակարգի՝ կապիտալիզմից ազատվելու իրավունք։ Գաղափարի հետագա զարգացումը Առաջին համաշխարհային պատերազմից հետո բերում է քաղաքական նոր հետևանքների: Այդ շրջանում սկզբունքի ջատագովներից էին Վլադիմիր Լենինն ու Վուդրո Վիլսոնը:

Հայեցակարգի հետքերը կարելի է գտնել Միացյալ Նահանգների Անկախության հռչակագրում (1776), որտեղ նշվում է անհատների բնական իրավունքը՝ ընտրելու իրենց կառավարման ձևը: Հռչակագրում ասվում է նաև, որ երկարատև չարաշահումներն ու յուրացումներն արդար հիմք են ստեղծում բռնապետական կառավարությունների հեռացման համար՝ որպես օրինակ նշելով գաղութները: Գաղափարը հիշատակվում է ԱՄՆ նախագահի և Մեծ Բրիտանիայի վարչապետի 1941 թ. օգոստոսի 14-ի համատեղ հռչակագրում՝ Ատլանտյան խարտիայում, որի 2-րդ կետում նշվում է, որ տարածքային փոփոխությունները պետք է տեղի ունենան միայն շահագրգիռ ժողովուրդների ազատ կամարտահայտման միջոցով, իսկ կողմերը հայտարարում են, որ «հարգում են բոլոր ժողովուրդների իրավունքը՝ ընտրելու կառավարման այն ձևը, որի ներքո ապրելու են, ինչպես նաև վերականգնում են բոլոր նրանց ինքնիշխան իրավունքներն ու ինքնակառավարումը, ովքեր բռնի կերպով զրկվել են դրանցից»:

Ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտոնապես ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ (1-ին հոդվածի 2-րդ կետում և 55-րդ հոդվածում): Այն ձևակերպված է նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերում, մարդու իրավունքների միջազգային դաշնագրերում և այլ փաստաթղթերում։ Ամեն տարի՝ սկսած 1980 թվականից, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ինքնորոշման իրավունքի վերաբերյալ բանաձև է ընդունում։ Ինքնորոշման իրավունքը ճանաչվել է նաև մարդու իրավունքներին վերաբերող միջազգային և տարածաշրջանային այլ փաստաթղթերում, ինչպիսիք են 1975 թ. Հելսինկյան եզրափակիչ ակտի 7-րդ մասը, Մարդու և ժողովուրդների իրավունքների աֆրիկյան խարտիայի 20-րդ հոդվածը ևն:

Հայեցակարգը, սակայն, ենթադրում է այսպես կոչված ներքին և արտաքին ինքնորոշում։ Եթե ներքին ինքնորոշումը «ծնող» պետության սահմաններում կարգավիճակն է, ապա արտաքին ինքնորոշումը անջատումն է «ծնող» պետությունից:

Անջատում հանուն փրկության

Համաձայն ժամանակակից միջազգային իրավունքի՝ պարտադիր չէ, որ ինքնորոշման իրավունքը ներառի անկախության իրավունքը։ Այն, ամենից առաջ, «միջազգային կոնվենցիաներով՝ փոքրամասնություններին տրված իրավունքների, ինչպես նաև միջազգային իրավունքի սկզբունքներին համահունչ ազգային և միջազգային երաշխիքների» ճանաչում է, այլ կերպ ասած՝ ներքին ինքնորոշում որևէ կարգավիճակով՝ «ծնող» պետության կազմում։ Պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների մասին 1970 թ․ ՄԱԿ-ի հռչակագիրը, սակայն, ընդգծում է, որ տարածքային ամբողջականությունը պաշտպանվում է միայն այն դեպքում, երբ պետությունը կատարում է իր պարտավորությունները․ ունի «կառավարություն, որ ներկայացնում է ողջ ժողովրդին առանց ռասայական, դավանանքի կամ մաշկի գույնի խտրականության»: Երբ այս պայմանը չի գործում, ժողովուրդն իրավունք է ստանում իրացնելու արտաքին ինքնորոշման, անջատման, այն է՝ անկախության իր իրավունքը:

Միևնույն ժամանակ, համաձայն միջազգային իրավունքի նորմերի, անջատման իրավունքը չի առաջանում ճնշումների կամ խտրականության յուրաքանչյուր դեպքում. ճնշումը և խտրականությունը պետք է հատեն շեմը, որի դեպքում սպառնալիք է ստեղծվում խմբի գոյատևման համար: Անջատումը՝ որպես մարդու իրավունքների կոպտագույն խախտումների դեմ հակազդեցություն, կոչվում է «անջատում հանուն փրկության»: Չխորանալով «անջատում հանուն փրկության» բանաձևի վերլուծության մեջ՝ հարկ ենք համարում նշել, որ պետական և դատական պրակտիկան ընդունում է «անջատում հանուն փրկության» իրավունքի առկայությունը։ Անջատմանն առնչվող ամենակարևոր գործերից է Քվեբեկի գործը։ Կանադայի Գերագույն դատարանը որոշման մեջ (1998) նշում է, որ երբ «տվյալ խմբին մերժում են մասնակցել սեփական կառավարմանը՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացում ապահովելու, նա արտաքին ինքնորոշման իրավունք է ստանում»: Միաժամանակ, դատարանը նաև պնդում է, որ միակողմանի անջատման իրավունքը ծագում է միայն ծայրահեղ դեպքերում և շատ խիստ սահմանված հանգամանքներում: Այլ կերպ ասած՝ եթե ներքին ինքնորոշումը (ժողովրդավարական արժեքների, մշակույթի, լեզվի, տնտեսության, կայունության, անվտանգության ևն) չապահովվի, ժողովուրդը որպես վերջին միջոց ունի արտաքին ինքնորոշման օրինական իրավունք։

Կանադական դատարանի այս մոտեցումը, սակայն, նորություն չէր միջազգային իրավունքում։ «Անջատում հանուն փրկության» սկզբունքի հիմքերը դրվել է դեռևս Ազգերի լիգայի ժամանակ՝ Ալանդյան կղզիների հայտնի գործում: Այստեղ Իրավաբանների միջազգային կոմիտեն «շարադրել է արդարացի անջատման հետևյալ պայմաններն այն դեպքի համար, երբ «ծնող» պետությունը դեմ է անջատմանը. 1) անջատվել ցանկացողները «ժողովուրդ/ազգ» են, 2) մարդու իրավունքների լուրջ խախտումների են ենթարկվել «ծնող» պետությունից, 3) նրանց համար հասանելի չեն պաշտպանության այլ միջոցներ»:

Մեկ այլ կարևոր դատական գործ էլ կապված է Կոսովոյի անկախության հռչակագրի հետ։ Կրկին չխորանալով իրավական վերլուծության մեջ՝ հարկ ենք համարում ընդգծել, որ Արդարադատության միջազգային դատարանը, ըստ էության, ընդունում է երկրամասի անջատման օրինականությունը։ Ավելին, որոշ դատավորների ներկայացրած առանձին կարծիքում նշվում է, որ այն դեպքում, երբ խումբը ենթարկվում է համակարգված բռնաճնշումների, մարդկության դեմ հանցագործությունների, հետապնդումների, խտրականության, արտաքին ինքնորոշման իրավունք է ստանում: Գործի հետ կապված մյուս կարևոր հանգամանքն այն է, որ պետությունների ներկայացրած opinio juris-ում 43-ից 17-ը ճանաչել կամ չեն մերժել «անջատում հանուն փրկության» սկզբունքի գոյությունը։

Այն, որ Բանգլադեշի (Արևելյան Պակիստան) բնակչությունը ենթարկվել էր մասշտաբային բռնությունների և ցեղասպանության, վճռորոշ նշանակություն է ունենում 1971 թ. միջազգային հանրության՝ Բանգլադեշի անկախության հռչակման օրինականությունը ճանաչելու գործում։

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության արյունալի պատմությունը, արցախահայության մշտական հալածանքները, կոտորածներն ու խտրականությունը, 2020 թ. պատերազմը և խաղաղ բնակիչների դեմ ուղղված բռնությունները, հայկական մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը և Ադրբեջանի հռետորաբանության՝ այսօր Արցախում էթնիկ զտումների և հյուծման միջոցով ցեղասպանության սպառնալիքը` խորապես համոզված ենք, որ գործ ունենք մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումների և ցեղասպանության փորձի հետ։

2021 թ. դեկտեմբերի 7-ի ՄՔԴ-ի որոշումը հաստատում է Ադրբեջանի՝ Արցախի հայ բնակչության դեմ ուղղված մարդու իրավունքների կոպտագույն խախտումների երկար ցանկը։ Այսպիսով, եթե Արցախի հարցը դիտարկում ենք ինքնորոշման իրավունք - տարածքային ամբողջականություն երկընտրանքի համատեքստում, ավտորիտար, բռնապետական Ադրբեջանից Արցախի անջատումը լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին և միակ լուծումն է բնիկ հայ բնակչությանը ցեղասպանվելուց զերծ պահելու համար։

Ամբողջական հոդվածը կարդացեք այստեղ՝ http://agmipublications.am/index.php/ijags/article/view/71/74


Էդիտա Գզոյան, պ.գ.թ.
ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն


ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am