08.12.2022
2021 թ. Ֆրեզնոյի Կալիֆոռնիայի պետական համալսարանի Հայագիտության բաժնի տնօրեն պրոֆեսոր Բարլոու Տեր-Մկրտչյանի նախաձեռնությամբ սահմանվել էին մրցանակներ ՀՑԹԻ գիտաշխատողների համար՝ լավագույն հոդված, լավագույն մենագրություն և լավագույն ժողովածու կամ գրքի/ժողովածուի գլուխ և այլ անվանակարգերում, հղումը՝
http://www.genocide-museum.am/arm/13.08.21.php:
Այս նախաձեռնության շրջանակներում, որը ՀՑԹԻ տնօրեն պրն. Հարություն Մարությանի կողմից բնութագրվել էր «Գիտնականները գիտնականների համար», երկրորդ Տեր-Մկրտչյան մրցանակը տրամադրվեց հինգ անվանակարգերում. 2021 թ. ՀՑԹԻ գիտաշխատողների կողմից հրատարակված (1) լավագույն ամսագրային հոդված (ինդեքսավորված Web of Science և/կամ Scopus համակարգում, (2) լավագույն գրքային հոդված կամ գլուխ (տպագրված Web of Science Book Citation Index-ի ցանկում ընդգրկված հրատարակչությունների կողմից), (3) ՀՑԹԻ գիտական խորհրդի կողմից տպագրության երաշխավորված գրքերի անվանակարգերում, և խրախուսական մրցանակներ՝ (4) ՀՑԹԻ ժամանակավոր ցուցադրությունների կազմակերպման ու (5) ՀՑԹԻ այցելող դպրոցականների խմբերին դասախոսություններ կարդալու համար։
Առաջին անվանակարգում մրցանակը շնորհվել է Էդիտա Գզոյանին (փոխտնօրեն) և Ռեգինա Գալուստյանին (գիտաշխատող)՝ համատեղ հեղինակած «Forced marriages as a tool of genocide: the Armenian case» (The International Journal of Human Rights 25, no. 10 (2021): 1724-1743) հոդվածի համար,
Երկրորդ անվանակարգում մրցանակը շնորհվել է Հարություն Մարությանին (տնօրեն)՝ “April 24. Formation, Development and Current State of the Armenian Genocide Victims Remembrance Day,” in Remembering the Great War in the Middle East: From Turkey and Armenia to Australia and New Zealand, 61-82. Eds. Hans-Lukas Kieser, Thomas Schmutz, Pearl Nunn (Bloomsbury Publishing, I.B.Tauris, 2021)
https://www.bloomsbury.com/uk/remembering-the-great-war-in-the-middle-east-9781788313773/(published: 04 November, 2021) և “The Armenian Genocide and the Jewish Holocaust: Trauma and Its Influence on Identity Changes of Survivors and their Descendants.” Armenian and Jewish Experience between Expulsion and Destruction, 181-198. Edited by Sarah M. Ross and Regina Randhofer, Berlin, Boston: De Gruyter Oldenbourg, 2021.
https://doi.org/10.1515/9783110695403-010;
https://www.degruyter.com/document/doi/10.1515/9783110695403/html?lang=en (Hardcover – Published: December 6, 2021) հրապարակումների համար։
Երրորդ անվանակարգում մրցանակները շնորհվել են ավագ գիտաշխատող Ռոբերտ Թաթոյանին՝ «Կիլիկիահայության թիվը Հայոց ցեղասպանության նախօրյակին» (Երևան, ՀՑԹԻ, 2021, տեքստը՝ հայերեն, ամփոփումները՝ անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն, 250 էջ), Էդիտա Գզոյանին (փոխտնօրեն)՝ «Հալեպի Փրկության տուն. Հայոց ցեղասպանությունը վերապրածների 1464 վկայություն / The Aleppo Rescue Home: 1464 Accounts of Armenian Genocide Survivors» (Երևան, ՀՑԹԻ, 2021, հայերեն և անգլերեն, 832 էջ) և Քրիստինե Նաջարյանին (կրտսեր գիտաշխատող)՝ «Սերոբ-Սրապ Մխիթարյան. Մեր գյուղի պատմությունը» (Երևան, ՀՑԹԻ, 2021, 245 էջ) գրքերի համար։
Չորրորդ անվանակարգում խրախուսական մրցանակներ են շնորհվել Սեդա Պարսամյանին և Քրիստինե Վարդանյանին՝ ժամանակավոր ցուցադրությունների («Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքների հետքերով» (21 ապրիլի – 15 սեպտեմբերի 2021 թ.) և «Հայոց ցեղասպանության, հայկական պահանջատիրության և արցախյան հիմնահարցի խաչմերուկներում. հետահայաց գնահատումներ և հեռանկարներ» (16 սեպտեմբերի 2021 թ. – 20 ապրիլի 2022 թ.) կազմակերպման համար։
Հինգերորդ անվանակարգում մրցանակներ են շնորհվել Գոհար Խանումյանին (գլխավոր ֆոնդապահ), Քրիստինե Նաջարյանին, Նարինե Մարգարյանին (գիտնական քարտուղար), Էդիտա Գզոյանին, Սուրեն Մանուկյանին (բաժնի վարիչ), Հարություն Մարությանին, Շուշան Խաչատրյանին (բաժնի վարիչ), Սեդա Պարսամյանին, Թեհմինե Մարտոյանին (ավագ գիտաշխատող)։
Մեծապես շնորհակալ ենք պրոֆ. Բարլոու Տեր-Մկրտչյանին այս հիանալի նախաձեռնության համար և շնորհավորում ենք հաղթողներին: