Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

«Պետք է ձերբազատվել այդ բարդույթից, Ցեղասպանության 100-ամյակը վերջը չէ»,- Հայկ Դեմոյան

09.01.2015


Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող խորհրդի քարտուղար, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը համաձայն է, որ թե՛ սփյուռքում, և թե՛ Հայաստանում շատերն են իրենց հարց տալիս. իսկ ի՞նչ է լինելու 100-ամյա տարելիցից հետո։ Ըստ նրա, թուրքերը նույնպես հենց դրան են սպասում, որ ալիքը կգա, կանցնի։ Դեմոյանը Tert.am-ի հետ զրույցում ընդգծում է, որ պետք է ձերբազատվել այդ բարդույթից, 100-ամյա միջոցառումների շարքին կհաջորդեն այլ միջոցառումներ, մինչև վերջնական արդյունք։

-Պարո՛ն Դեմոյան, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների մեծածավալ շարք է նախապատրաստվում, շատերի մոտ հարց է առաջնում. ի՞նչ կլինի ապրիլի 24-ից հետո, ո՞րն է լինելու այս աշխատանքների արդյունքը։

- Իհարկե, այդպիսի տրամադրություններ կան, բայց բազմիցս նշել ենք, որ 2015թ-ին չպետք է տրամադրվել, որ սահմանագիծ եղավ ու վերջացավ։ Ես հանգիստ կարող եմ արդեն խոսել 2016թ-ի մեր միջոցառումների մասին, բայց, իհարկե, կա տիրապետող այդպիսի տրամադրություն, թե՛ սփյուռքում, թե՛ այստեղ, որ լավ՝ եկավ, գնաց, իսկ հետո՞։ Իրականում թուրքերն էլ դրան են սպասում և չեն էլ թաքցնում։ Այ տեսե՛ք Էթիեն Մահչուփյանի (Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայ խորհրդական -Tert.am) վերջին հայտարարությունը, ասում է, երբ 2015-ից հետո կհանդարտվի, նոր այդ ժամանակ կխոսենք սահմանի բացման ու մնացած այլ հարցերի մասին։ Այսինքն՝ նրանք սպասում են ալիքը կգա, կանցնի, կթուլանա, որից հետո իրենք ինչ-որ քայլերի կդիմեն։ Պետք է ձերբազատվել այդ բարդույթից, դրանք բարդույթ են, որ 2015-ին կգա ինչ-որ բան ու կվերջանա, պետք է տրամադրվել, որ 100-ամյակը վերջը չէ, որ ինչ-որ բան լինի կամ չլինի։ Բայց այստեղ էլ մեկ այլ խնդիր կա. Ցեղասպանության թեմայով խոսում են համարյա թե բոլորը, որից գուցե ինչ-որ տրամաբանական բան դուրս կգա, բայց խոսելուց հետո պետք է գործի անցնել, այդ գործի անցնելը չպետք է լինի միայն անընդհատ թմբկահարելը, լուրջ աշխատանք պետք է իրականացվի և ժամանակի ընթացքում այդ աշխատանքը ինչ-որ արդյունքներ պետք է տա։ Բայց, ցավոք սրտի, հիմա մեկ թանգարանով 100-ամյակ ենք դիմավորում, հասկանո՞ւմ եք դա ինչ է նշանակում, այնինչ պետք է ունենայինք գոնե 5-6 թանգարան աշխարհի խոշոր կենտրոններում, որոնք կարողանային գործիք դառնալ։ Նման թանգարանները հո՞ մշակութային օջախ չեն, դրանք գործիք են, որպեսզի կարողանանք կրթադաստիարակչական գործում տեղեկություն տալ հենց տեղերում, մինչդեռ մենք խոսում ենք մեկօրյա քայլաշրավից, ցույցերից և այլն։ Օրինակ՝ ինչքանով ես տեղյակ եմ Նյու Յորքում անցկացվելիք քայլարշավ ցույցի համար, ժողովի կամ չգիտեմ ինչպես ասեմ՝ դասախոսության համար շուրջ մեկ մլն դոլար է անհրաժեշտ, իսկ դա բավական մեծ գումար է, տեսնո՞ւմ եք ինչ համակցություններ կան։ Սա պետք է ճշտել, ինչի՞ համար ենք աշխատանք իրականացնում, որտե՞ղ ենք միջոցներն ուղղում, որտեղի՞ց են այդ ռեսուսրներն արդյունք տալիս։

-Արդյուքն ասելով ի՞նչ ենք հասկանում, արձանագրել, որ Ցեղասպանություն ճանաչող երկրների թիվը կավելանա, որոնք կստիպեն Թուրքիային ընդունել մարդկության դեմ կատարած մեծագույն չարի՞քը։

-Արդյունք է այն, որ դպրոցական դասագրքերում արձանագրվի Ցեղասպանության փաստը գոնե մեկ տողով, ոչ մի դասագրքում՝ ամերիկյան, ռուսական ու եվրոպական չկա։ Ես սա համարում եմ լուրջ թերացում, կարելի է ասել նաև սփյուռքի կառույցների թերացումը, որոնք ընկել են միջազգային ճանաչման հետևից, բայց մոռացել են ամենակարևորը։ Եթե պետք է գա պատգամավորը, ով պետք է կոճակ սեղմի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, բայց ինքը տեղյակ չէ, դպրոցից չի իմանում դրա մասին, դա դառնում է մեխանիկական քվեարկության նման մի բան։ Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ երբ տեղերում խոսում ես Ցեղասպանության մասին, մեկ հոդվածով կամ երկու հրապարակմամբ հարց չի լուծվում, բայց եթե դու ունես հաստատություն՝ Ցեղասպանության թանգարան, որը գիտական հիմնարկ է, որտեղ դու ցուցադրություններ ես անում, հրավիրում ես մարդկանց, դա արդեն լուրջ հայտ է։ Մենք, օրինակ, տապալեցինք Վաշինգտոնի թանգարանը, որն այսօր պետք է պատրաստ լիներ, խոսում ենք այլ թանգարանների մասին, չունենալով մարդկային և ֆինանսական ռեսուրս, և այս մեկ թանգարանով ենք ներկայանում, որից ակնկալիքներն ու պահանջները շատ-շատ են։

- Չե՞ք կարծում, որ Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ մեր կողմից տարվող քաղաքականությունը այդքան էլ նպատակային չի արվում՝ հաշվի առնելով այն փաստը, որ դրանից ոչ ոք դաս չի քաղում։ Աշխարհում շարունակվում են ցեղասպանություններ լինել, նույնիսկ նույն տարածաշրջանում, որ եղել է հայերի հետ։ Ինչո՞ւ, օրինակ, եզդիների կոտորածը առիթ չենք դարձնում քաղաքակիրթ մարդկությանը հիշեցնելու այն մասին, որ դա արդյունք է նախորդ դարի սկզբի Հայոց ցեղասպանության հարցը անտեսելու։

- Հայաստանը նախաձեռնում է ինչ-որ բաներ եվրոպական կառույցներում, մի երկու բանաձև մենք անցկացրինք, բայց ընդհանուրի մեջ, երբ նայում ենք զուտ որպես քաղաքականություն, դա արձանագրված է մեր Սահմանադրության հռչակագրի մեջ, որ մենք հետամուտ ենք լինելու հարցին, ազգային անվտանգության ռազմավարության մեջ է նաև արձանագրված, բայց հասկանո՞ւմ եք երբեմն տարակուսանք է առաջանում, թե իսկապես մենք ի՞նչ ենք ուզում, սփյուռքում մենք ի՞նչ ենք ուզում, ամենապարզ հարցն է, որն ամենամեծ վտանգն է ներկայացնում, վերջում, այս ամեն ինչից հետո մենք ի՞նչ ենք ուզում, սա ինքնանպատակ է։ Գիտեք, մենք մի քիչ սպորտսմենի ենք նմանվում, որը պետք է մարզումներ անի, որ մկանները չթուլանան, իսկ վերջնական նպատակը մեր ո՞րն է, ահա սա կցանկանայի ձևակերպվեր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից։ Հանձնաժողովը հունվարին հռչակագիր է ընդունելու և հույս ունենամ, որ այդ հռչակագիրը չի մնա թղթի վրա և կդառնա գործողությունների շարք Հայաստանի Հանրապետության և սփյուռքի համար։

-Իսկ ի՞նչ է ասել գործողությունների շարք, արդյո՞ք այն, որ մենք պետք է ճանաչման գործընթացից շեշտադրումից անցնենք պահանջատիրության վրա։

-Գիտեք անընդհատ շրջանառության մեջ մտնում են նոր ձևակերպումներ, որոնք մի քիչ տարակուսելի են։ Անցնում ենք մի փուլից մյուսը, թե էս մի փուլը լավը չէր, սխալ ենք արել։ Լավ, այն ժամանակ բա խելքը որտե՞ղ էր, որ սխալ ենք արել, ի՞նչ է՝ նոր որոշեցինք, որ 100-ամյակի նախաշեմին սխալ ուղղությամբ ենք շարժվել։ Այդ բոլոր կարգի միջոցառումները շատ կարևոր են, բայց նաև կարևոր են, թե ռեսուրսները՝ մարդկային և ֆինանսական, որ ուղղությամբ են գնում, ուղղակի առաջնահերթությունները մենք չենք ճշտել, ինչ ենք ուզում։

-Դուք՝ որպես Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող խորհրդի քարտուղար, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, Ձեր մեջ ճշտե՞լ եք, որը պետք է լինի մեզ համար առաջնահերթություն վերջնական արդյունքի հասնելու համար։

-Վերջնական արդյունքի հասնելու համար պետք չէ թանգարանի տնօրեն լինել, պետք է ուղղակի հայ լինել։ Եթե դու հայի ինքնություն ունես, գիտես քո ուզածն ինչն է, դու պետք է առաջին հերթին մտածես հայրենիքի մասին, եթե քո հայրենիքն այսօր խոցելի է, քանի որ փոքր է, և փորձում են շատ դեպքում այդ փոքրությունն ավելի փոքրացնել ու խոցելի դարձնել... կոնկրետ ինձ համար առաջին խնդիրը ներքինն է, փոքր երկիր լինելով հանդերձ՝ պետք է մենք ներքին խնդիրները առաջնահերթ լուծենք, եթե դու ներքին ճակատում խոցելի ես, ապա արտաքին ճակատում խոցելի ես տասնապատիկ ու հարյուրապատիկ անգամ։ Ինձ համար բոլոր հարցերի հարցը՝ Հայոց հարց կլինի, Մեծ եղեռնի 100-ամյակի հարց, սկսում են ներքին ճակատից։ Եթե ներքին ճակատում մենք ունենք երևույթներ, որոնք անհարիր են ուժեղ պետությանը, ուրեմն դա ինձ համար խնդիր է:





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am