09.06.2023
Վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն՝ համագործակցելով հայաստանյան տարբեր գիտական կառույցների հետ՝ ՀՑԹԻ գրադարանը հարստացել է շուրջ 120 միավոր գրքով և ամսագրով: Դրանց մեջ զգալի թիվ են կազմում ՀՅԴ պատմության թանգարանից ձեռքբերված «Վէմ» համահայկական եռամսյա հանդեսի համարները (շուրջ 105 միավոր): ՀՑԹԻ գրադարանին արժեքավոր հրատարակություններ են նվիրել Հայաստանի պատմության թանգարանը և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը:
Բոլոր այս գրքերն ու ամսագրերն իրենց տեղն են գտել ՀՑԹԻ գրադարանում, և որոնք կծառայեն թե՛ ինստիտուտի անձնակազմին, թե՛ ընթերցասրահի այցելուներին:
2020 թ.-ից ի վեր՝ ՀՑԹԻ-ն իր հրատարակած գրքերից ու ամսագրերից ավելի քան 450 միավոր նվիրել է հետևյալ հաստատություններին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գրադարանին, Մատենադարանին, ԵՊՀ-ին, ՀՀ ԳԱԱ ֆունդամենտալ գրադարանին և տարբեր ինստիտուտներին, Ազգային արխիվին, Ազգային գրադարանին, Պատմության թանգարանին, Երևանի պատմության թանգարանին, ՀՅԴ պատմության թանգարանին, Սարդարապատի Հայոց ազգագրության թանգարանին և Ա. Իսահակյանի կենտրոնական գրադարանին:
ՀՑԹԻ-ն շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության համար: Լիահույս ենք, որ այս գործընթացը շարունակական կլինի: